Իրադարձային
-ից
-ը
15:34 • 25.10.20Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ. Եղիշե ԿիրակոսյանՀայկական կողմը նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է տեղեկացրել են 8 ռազմագերիների մասով ՄԻԵԴ դիմելու, ինչպես նաև դատարանից ստացած պատասխանի մասին։
15:29 • 25.10.20Մ. Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին՝ նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման համարՆոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց ապագան որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության՝ աներկբա կերպով հայտարարելով, որ թույլ չի տա, որ չարը հաղթի
15:22 • 25.10.20Թշնամական կրակային դիրքը, հրետանային դիտակետերը ոչնչացնելու համար Ավագ Մինասյանը, Սմբատ Առաքելյանը, Մհեր Աղաջանյանը, Սևակ Մարգարյանն ու Սամվել Լալաբեկյանը կպարգևատրվեն. ՊԲԹշնամական կրակային դիրքը, հրետանային դիտակետերը ոչնչացնելու համար Ավագ Մինասյանը, Սմբատ Առաքելյանը, Մհեր Աղաջանյանը, Սևակ Մարգարյանն ու Սամվել Լալաբեկյանը կպարգևատրվեն
15:10 • 25.10.20Մարտական գործողությունների ընթացքում հստակ և պլանաչափ աշխատանք կատարելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն. ՊԲՄարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանք կատարելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն. ՊԲ
14:59 • 25.10.20«Նման վարքագիծն անթույլատրելի է»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները«Թուրքիայի իշխանությունների կողմից Կոնֆլան-Սենտ Օնորինի ահաբեկչությունից հետո դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանների բացակայությանը վերջին օրերին ավելացել է Ֆրանսիայի դեմ ատելության և զրպարտության քարոզչությունը․․․
14:47 • 25.10.20Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության․․․
14:46 • 25.10.20ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհի անուն, հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ, հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհի անուն, հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ, հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ
14:41 • 25.10.20Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններՊաշտպանը շեշտադրել է, որ Երևանում գտնվող իր ներկայացուցիչներն ակտիվորեն համագործակցում են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ։
14:37 • 25.10.20Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ հայկական համայնքային կառույցների անդամներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակըՆախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
14:19 • 25.10.20Ադրբեջանը բնակիչների այգիներում տեղակայել է հրետանային համակարգեր՝ ստելով, թե զորավարժության համար են. ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրելՔրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները կատարվածի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով:
13:51 • 25.10.20ԱՀԿ-ում COVID-19-ով վարակվածների թվի նոր ռեկորդ են արձանագրելՀիվանդների թվաքանակով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում արձնագրվել է կորոնավիրուսի 8,3 մլն դեպք, իսկ մեկ օրում՝ 72 հազարը: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (7,8 մլն): Հաջորդում են Բրազիլիան (5,3 մլն) և Ռուսաստանը (1,4 մլն)։
13:47 • 25.10.20Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերեց 1 մլն 260 հզր 860 դոլարԱվստրալիայի դրամահավաքը գալիս է գումարվելու ավելի վաղ համայնքի հանգանակած 1.4 միլիոն դոլարին:
13:40 • 25.10.20Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ օգտագործելու անթույլատրելիության խնդիրըԱյսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին․․․
13:25 • 25.10.20ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 25-ի ցերեկը և 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
13:24 • 25.10.206 հայ ռազմագերիների հարցով անհատական դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ․ 3-ի գործերը դատարանը վերցրել է իր մոնիթորինգի տակ, մյուս երեքի մասով սպասում ենք պատասխանի․ փաստաբանՓաստաբանը տեղեկացրեց, որ ներկայումս Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի և Սամվել Ասատրյանի գործերը ՄԻԵԴ-ը վերցրել է իր մոնիթորինգի տակ և տեղեկություններ է պահանջել Ադրբեջանից։
