Իրադարձային
-ից
-ը
11:54 • 01.12.25Ես չեմ պատրաստվում դիմել` իմ ծառայությունը դադարեցնելու. ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, նպատակը քարոզչական է. Արշակ արքեպիսկոպոս«Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ և այլն: Հիմա եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական»,- պարզաբանել է նա:
11:36 • 01.12.25Տեսագրությունները կեղծիք են. վերագրումները, որ կատարվում են, բացարձակ կապ չունեն ինձ հետ. Արշակ արքեպիսկոպոս«Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ կատարվում են ինձ, բացարձակ կապ չունեն ինձ հետ, տեսագրությունները կեղծիք են», - ընդգծել է նա:
11:33 • 01.12.25Տելեգրամ ալիքներում գրանցված օգտահաշիվներից «Մեր ձևով» ժողովրդական շարժման անունից արվող հայտարարությունները որևէ կապ չունեն գրանցված շարժման հետ․ խոսնակ«Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը, դիրքորոշումներին ու միջոցառումների մասին իրազեկումներին հետևեք մեր պաշտոնական, վերիֆիկացված էջերի միջոցով։
11:20 • 01.12.25Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառըԱյն փաստը, որ «զայրույթի խայծ» բառը գոյություն ունի և օգտագործման այդքան կտրուկ աճ է ապրել, նշանակում է, որ մենք ավելի ու ավելի ենք գիտակցում այն մանիպուլյատիվ մարտավարությունները, որոնց մեջ կարող ենք ներքաշվել առցանց։
11:15 • 01.12.25Օդի որակը Երևանում վատթարանում է նոյեմբերին, սկսում բարելավվել՝ մարտին. իրավիճակի լուծումները շատ բարդ են. Տիգրան ԱվինյանԵթե երկարաժամկետ լուծումների մասին ենք խոսում, խոսքը գնում է հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների ստեղծման մասին, որոնք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների նկատմամբ։
11:02 • 01.12.25Շենգավիթում փլուզում է տեղի ունեցել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում. կա տուժածՓրկարարներն էլ արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
10:51 • 01.12.25Շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղինՆշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապահովել ուղևորների համար բարձրակարգ և հարմարավետ ճանապարհորդական փորձ։
10:45 • 01.12.25Oկnւպացված Արցախում հրդեհ է բռնկվելՆշվում է, որ ուժեղ քամիները և դժվարանցանելի տեղանքը դժվարացնում են հրդեհի մարման գործընթացը, սակայն հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։
10:44 • 01.12.2510 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ. հիմա հարց. իրենք իրե՞նց են անարժան համարում. Արցախի ՄԻՊ10 եպիսկոպոսներից 8-ը թեմերի ղեկավարներ են (7-ը՝ թեմի առաջնորդ, 1-ը՝ առաջնորդական փոխանորդ) և այս պաշտոններին կոչվել են Գարեգին Բ կաթողիկոսի պաշտոնավարման օրոք։
10:24 • 01.12.25«Արզնի կաթնամթերք»-ի երեք արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթմնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
09:36 • 01.12.25ԶՈւ-երում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է․ ԱբրահամյանՅուրաքանչյուրի համար իր մասնագիտությանն ու մարտական խնդրին համահունչ չափորոշումներ պետք է սահմանել, ինչը հնարավորություն կտա ըստ զորատեսակների, գնահատելու զինծառայողի իրական կարողությունները:
09:31 • 01.12.25Վեհափառ Հայրապետին խնդրում եմ 10 Սրբազաններին թողնել և դրանցից մեկին՝ Նավասարդ Կճոյանին, կարգալույծ հռչակել․ Էդմոն ՄարուքյանԴե մաքրագործում, մաքրագործում, Վեհափառ Հայրապետ, կարգալույծ արեք Նավասարդ Կճոյանին»,-ասել է Մարուքյանը։
09:19 • 01.12.25Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում․ Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՀարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։r
08:55 • 01.12.25«Առինջ մոլ»-ի մոտակայքում բախվել են «Lada»-ն և «Opel»-ը․ կա տուժածՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
08:49 • 01.12.25Դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ․ Միքայել և Բագրատ ՍրբազաններԱղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս:
