Իրադարձային
-ից
-ը
16:20 • 28.11.25Պապոյանը Ստամբուլում զրույցներ է ունեցել Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետՀամաժողովը միավորել էր գյուղատնտեսության ոլորտը համակարգող շուրջ երկու տասնյակ նախարարների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքականություն մշակողների՝ նպատակ ունենալով խթանել «զրոյական թափոնների» գաղափարը համաշխարհային մակարդակով։
16:16 • 28.11.25ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագիրըԿոստանյանը նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև մասնակցություն ունենալ Եվրամիության անվտանգային միջոցառումներին։
15:55 • 28.11.25Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի. Մայր ԱթոռԴատապարտելի և անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը։
15:49 • 28.11.25Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար օրենսդրական խիստ կարգավորումներ կլինեն. Ալեն ՍիմոնյանՍիմոնյանի խոսքով՝ ամբողջ հանրապետությունում օդի աղտոտվածության աստիճանը բարձր է, իսկ Երևանում տեղանքի խորացված դիրքի պատճառով ցուցանիշներն աճել են մի քանի անգամ։
15:23 • 28.11.25ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին (լուսանկարներ)Հատուկ ուշադրություն է դարձվել թարգմանիչների դերին և պատասխանատվությանը ԳՀԲ արձագանքող ծառայությունների մատուցման գործում: Քննարկվել են թարգմանության ընթացքում ծագող էթիկական դիլեմաները և այն հարցը, թե ինչպես կարող է թարգմանությունը պաշտպանել կամ վնասել ԳՀԲ վերապրած անձանց:
15:19 • 28.11.25Զnhերի անուններն անձնական տվյալներ են, ես ասում եմ 3,833, դա կոնկրետ թիվ է, ՔԿ-ն է ասում, ես կրկնում եմ. Ալեն ՍիմոնյանՀիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):
15:02 • 28.11.25Կճոյանին պետք է կարգալույծ անել, և բոլոր նրանց, ովքեր դեմ են Եկեղեցու միացյալ կարծիքին. Տեր ՎրթանեսԵկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։
14:40 • 28.11.25Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովԴեկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
14:30 • 28.11.25Բերդ-Ճամբարակ ճանապարհին «SHACMAN» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
14:15 • 28.11.25Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակության հետՄտքեր են փոխանակվել ՀՀ-ում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հեռանկարների վերաբերյալ։
13:55 • 28.11.25Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պшյթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները: Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,-ArmeniaSputnik-ին հայտնեցին ՊՆ-ից։
13:21 • 28.11.25Բաբաջանյան փողոցում բախվել են «MAN» և «ISUZU» ավտոբուսներըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունները:
13:08 • 28.11.25Մենք միանշանակ դրական ենք գնահատում մեր եպիսկոպոսների արձագանքը. Անահիտ ԱվանեսյանԵթե մարդը խախտում է եկեղեցու կանոնները, ուրեմն պիտի դրան արձագանք լինի, անկախ դրանից՝ ով է նա:
12:49 • 28.11.25Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
12:28 • 28.11.25ԱԹՍ վերահսկողությամբ հայտնաբերվել են ապօրինի այրման նոր դեպքեր․ ԲԸՏՄՄթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվում է առավել խստացված ձևաչափով։
