Իրադարձային
-ից
-ը
13:30 • 06.11.25«Google»-ի արհեստական բանականության ռեժիմն այժմ կարող է պլանավորել հանգստյան օրերը«Google»-ը հայտարարել է, որ AI Mode-ը՝ որոնման մեջ ներկառուցված դրա գեներատիվ գործառույթը, այժմ աջակցում է միջոցառումների տոմսերի և գեղեցկության կամ առողջության հետ կապված հանդիպումների ամրագրումը:
13:12 • 06.11.25Քաղաքացու բերանը փակելով եկեղեցուց հանել են՝ նրա իսկ անվտանգությունից ելնելով. ՓաշինյանՊետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել։ Ասել են, որ որոշում է կայացվել, այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով։
13:12 • 06.11.25Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է. Փաշինյանը՝ Պուտինի կողմից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասինՀիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
12:38 • 06.11.25Ի՞նչ է նշանակում՝ պապուս երազանքն էր այս հողը, թող մյուսն էլ ասի՝ իմն էլ պապուս պապի երազանքն է. ՓաշինյանՓաշինյանը արձագանքել է, որ խնդրանքները ինքնին չեն կարող արգելվել օրենքով. «Մարդը ուզում է հող առնել, մյուսն էլ կարող է իրեն ասել՝ մի արա։ Մենք չեմ կարող խնդրվելը քրեականացնել։ Եթե մարդը ուզում է հող ունենալ, պետք է կարողանա նաև «ոչ» ասել։ Թափանցիկությունը խնդիր չէ, թափանցիկությունը պետք է լինի»,- ասել է նա։
12:30 • 06.11.25«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչըՀաղթողից բացի, ժյուրին ընտրել է նաև երեք տարրերի՝ ջրի, կրակի և օդի հետ կապված տիտղոսակիրներին։
12:23 • 06.11.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
12:06 • 06.11.25ՀՀ-ում 2 ուսուցիչ կա՝ ամեն ամիս ստանում են ավելի քան 700,000 դրամ. ՓաշինյանՓաշինյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը. «Այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 8,000 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար, եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, այսինքն դիմողների, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը և վստահությունը ավելացել է, և սա շատ կարևոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք արդեն հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ և բոլոր ուղղություններով հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա»:
11:47 • 06.11.25Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
09:45 • 06.11.25Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվըԿոմիտեի տվյալներով` հունվար–սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23 698 մարդ` 1244–ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24 942)։
09:38 • 06.11.25Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարերին, հայտնվել երթևեկելի գոտումShamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
09:12 • 06.11.25Իշխանության փորձը, որքան էլ հետևողական, չի վերածվում եկեղեցու իրական պառակտման․ եկեղեցին շարունակում է պահպանել իր ինստիտուցիոնալ հիմքը և ինքնուրույն որոշումների իրավունքը․ ՍուրենյանցԱյս երկու իրողությունների համադրությունը վկայում է, որ իշխանության նպատակային միջամտությունը սպառնում է ճեղք բացել Եկեղեցու ներսում՝ ազդելով անգամ որոշ բարձրաստիճան հոգևորականների դիրքորոշումների վրա։
21:50 • 05.11.25ՀԱՄԱՍ-ը Իսրայելին կփոխանցի ևս մեկ պատանդի դիՆոյեմբերի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից լրագրողներին հայտնել էին, որ իսրայելցի դատաբժշկական փորձագետները նույնականացրել են ևս մեկ պատանդի մարմինը, որը ՀԱՄԱՍ-ը վերադարձրել էր Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում։ Այսպիսով, պաղեստինցիներն արդեն վերադարձրել են 28 պատանդներից 21-ի դիերը։
20:52 • 05.11.25Երևանում ամուսինը uպանել է կնոջըՆախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:
19:56 • 05.11.25ԱՄՆ-ն պլանավորում է հրթիռներ տեղակայել Եվրոպայում, որոնց թռիչքի տևողությունը Գերմանիայից մինչև ՌԴ-ի կենտրոնական հատված կտևի 6-7 րոպե. ԲելոուսովՀիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել էր պատրաստվել միջուկային փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկին։

