Իրադարձային
-ից
-ը
13:04 • 16.10.25Մեր հանրահաշվի ուսուցչուհին ասում էր՝ ձայն ես լսել, բայց չգիտես՝ որտեղից է. Հայաստանում շատ խնդիրներ չեն լուծվում, որովհետև չգիտենք լուծումը. ՓաշինյանՓաշինյանը հավելել է, որ խոստովանության կարիք կա: Պետք է խոստովանենք, որ շատ հարցեր հռչակում ենք և չենք կարողանում լուծել: Դա, ըստ նրա, կապված է գիտելիքի բացակայության հետ:
12:59 • 16.10.25Ucom-ն աջակցում է Հայաստանում թվային անվտանգության մշակույթի ձևավորմանը«Շատ ուրախ եմ, որ UCOM-ը՝ հայկական հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, միանում է մեր ծրագրին` որպես տեխնոլոգիական գործընկեր: API-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է մասնավոր և պետական դրամաշնորհների և նվիրատվությունների շնորհիվ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ հասարակության անվտանգությունն ու դիմադրողականությունը», - ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը՝ նշում է Հայաստանյան խաղաղության նախաձեռնության նախագահ Վիգեն Փափազյանը։
12:37 • 16.10.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
12:31 • 16.10.25Վարդան Հովակիմյանը ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ է նշանակվել նաև ԵՄ-ում«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ Վարդան Հովակիմյանին համատեղության կարգով նշանակել:
11:54 • 16.10.25Սա ևս այն թեման է, որի լուծումն անցնում է կրթության միջոցով․ Փաշինյանը՝ կանանց կրծքագեղձի սքրինինգային հետազության մասին«Կառավարությունը պետք է առաջնորդի՝ մարդկանց իրազեկելով, ցույց տալով ճանապարհը, որպեսզի չհասնենք այն կետերին, երբ օգնությունն արդեն միայն մխիթարանք է։ Այժմ մենք կարող ենք օգնել հենց այս մեթոդով՝ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել»,-ասել է Փաշինյանը:
11:43 • 16.10.25«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը կդադարեցվի«Այսպիսով, ակնկալվում է ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, ինչպես նաև դրա առջև դրված խնդիրների լուծման նպատակով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ և նպատակային տնօրինումը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
10:44 • 16.10.25Երևանում մարմնական վնաuվածքներով երիտասարդներ են տեղափոխվել հիվանդանոցՏեղում նշված բժշկական կենտրոններում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատրավածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վիրահարանում:
09:58 • 16.10.25Երևանում «BMW»-ն, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին ու բետոնե արգելապատնեշներինՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
09:42 • 16.10.25ԲԸՏՄ-ն կասեցրել է բնապահպանական նորմերի խախտմամբ շահագործվող բետոնահանգույցի գործունեությունըԸնկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։
09:39 • 16.10.25Հնդկաստանի հյուսիսում ավտոբուս է հրդեհվել. կան զnհեր և վիրավորներՀնդկաստանում ավտոբուս է հրդեհվել, որի հետևանքով զnհվել է 19 մարդ, ևս 15-ը վիրավորվել է
09:22 • 16.10.25Լրատվամիջոցների ազատ, անվտանգ և պաշտպանված գործունեությունը կարևոր նախապայման է հասարակության իրազեկվածության և քննադատական մտածողության զարգացման համար․ ՄԻՊՈրպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների իրավունքները և նպաստելու նրանց անխոչընդոտ ու արդյունավետ աշխատանքին՝ ՄԻՊ սահմանադրական մանդատի շրջանակում։
00:01 • 16.10.25Վինիսիուսին Բրազիլիայում դատի են տվել աղմկոտ երեկույթի պատճառովԻնչպես հաղորդում է CNN Brasil-ը, հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ 25-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայում երեկույթ է կազմակերպել։
23:35 • 15.10.25Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ՄԹ-ում՝ օդանավի դիմապակու ճաքի պատճառովԱրտակարգ վայրէջքը կատարվել է Միլդենհոլլ ռազմաօդային բազայում՝ ԱՄՆ ռազմական ավիացիայի կարևորագույն կենտրոններից մեկում։
23:22 • 15.10.25Առինջ գյուղում բшխվել են «GAZelle» և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրшվորներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
23:00 • 15.10.25Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ պшտերшզմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունըԶրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։
