Իրադարձային
-ից
-ը
14:08 • 12.10.25Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունների հետագա զարգացումը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի նախագահինՎերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ միասնական ջանքերով ապահովելու մեր պետությունների միջև արդյունավետ երկխոսության հետագա խորացումը և երկկողմ համագործակցության ընդլայնումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»
13:57 • 12.10.25Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՄարզերում հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով։
13:50 • 12.10.25Ավինյանի անհիմն պնդումները 1,5 մլրդ դրամ պետական ներդրման մասին. Hetq.amՆա բավական արդյունավետ գնահատեց դրա գործունեությունը։ Նեղսրտելով իր անձի շուրջ ստեղծված «սերիալներից»՝ ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարը մի շարք պնդումներ արեց, որոնք չունեն փաստական հիմք։
13:44 • 12.10.25Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել«Գալաթասարայը» նույնպես իր աջակցությունն է հայտնել։ «Մեր ֆուտբոլիստ Վիկտոր Օսիմհենին տեղափոխող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Լուանդայում՝ դիմապակու ճաքի պատճառով։ Մենք արագ ապաքինում ենք մաղթում Նիգերիայի հավաքականի ողջ պատվիրակությանը», - ասվում է ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ։
13:18 • 12.10.25Փարաքարի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել․ նպատակն է՝ արգելել Ախտոյաններին բնակվել իրեն համայնքումՆա հայտնել է, որ ստորագրահավաքը բաց է, ցանկություն ունեցողները կարող են ստորագրել։
12:48 • 12.10.25Ռուսաստանը գիշերը hարձակվել է էներգետիկ և գազատրանսպորտային ենթակառուցվածքների վրա․ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունՎնասներ են գրանցվել Դոնեցկի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերի էներգետիկ օբյեկտներում։
12:42 • 12.10.25Գեղարքունիքում հրդեհ է բռնկվել խոտի դեզումՄինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները:
11:14 • 12.10.25Պարեկները տուգանել են Երևանի քաղաքապետարանի աշխատակցին, որը երթևեկել է մգեցված ապակիներով մեքենայովՍակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները:
10:42 • 12.10.25Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ենՀրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։
10:27 • 12.10.25Երևանում ծնողների կողմից որոնվող 12-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ տնից հեռացել է հոր պատճառովԴեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժին:
10:09 • 12.10.25Իրանը սառեցրել է ԱԷՄԳ-ի հետ կնքված համաձայնագիրը․ ԱրաղչիԱրաղչին նշել է, որ կողմերը կվերադառնան այս համաձայնագրին, եթե ներկայացվեն «արդար առաջարկներ, որոնք երաշխավորում են իրանական ազգի իրավունքները» և եթե որոշվի գործակալության դերը լուծման հասնելու գործում։
10:00 • 12.10.25Ամրակից գյուղում արտադրամաս է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։46-ին։ Այրվել է արտադրամասը՝ գույքով։
09:53 • 12.10.25Աբովյանում վիճաբանության ընթացքում 36-ամյա տղամարդը սnւր կտրող-ծшկող առարկայով hшրվածել է 51-ամյա տղամարդունԴեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
09:47 • 12.10.25Կալիֆոռնիայում փառատոնի ժամանակ ուղղաթիռ է վթարի ենթարկվել (տեսանյութ)Ականատեսների խոսքով՝ վթարի պատճառը կարող էր լինել թռչունի հարվածը պոչի սկավառակին։
09:32 • 12.10.25Պակիստանը և Աֆղանստանը փոխանակվել են ռազմական թիրախների վրա հարվածներովԱլ Ջազիրան, հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը, հաղորդել է սահմանային յոթ նահանգներում բախումների բռնկման մասին։ Գործողությունը սկսվել է Քաբուլում և Խոստ ու Նանգարհար նահանգներում հրետակոծություններին ի պատասխան։
