Իրադարձային
-ից
-ը
20:25 • 08.10.25Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով բարձր մակարդակի քննարկմանըՔննարկման ընթացքում մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային փորձի փոխանակման, մարդու իրավունքների և խոսքի ազատության պահպանման, ինչպես նաև համագործակցության խորացման անհրաժեշտության վրա՝ նպատակ ունենալով ձևավորել առողջ և վստահելի տեղեկատվական միջավայր։
19:46 • 08.10.25Արսեն Թորոսյանն ու Մաքսիմ Լոնգանգեն քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության ապագա ուղղություններըՀանդիպման ավարտին Թորոսյանն ու Լոնգանգեն փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ուղղված սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և միջազգային չափանիշներին համահունչ քաղաքականությունների խթանմանը։
19:08 • 08.10.25ԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում նախագահի և քարտուղարի պաշտոններըՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի հերթական նիստում բաշխել է 2025 թվականի նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
18:49 • 08.10.25Օդագնացության միջազգային փառատոնի օրերին Երևանում փողոցներ փակ կլինենՆշվում է, որ փառատոնի անվտանգ և կազմակերպված անցկացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին, նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները կլինեն փակ երթևեկության համար։
18:11 • 08.10.25FlyOne Armenia-ն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի կողմից արժանացել է պատվոգրիԱզգային ավիափոխադրող FlyOne Armenia-ն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի կողմից արժանացել է պատվոգրի՝ ուղևորների բարձր գոհունակության ցուցանիշների համար՝ 2025թ. երրորդ եռամսյակի արդյունքներով։
18:01 • 08.10.25Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
17:55 • 08.10.25«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենՀոկտեմբերի 12-ին ժամը 06:00-24:00-ն երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։
17:32 • 08.10.25Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ն ու բեռնատարը. կան տուժածներՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
16:29 • 08.10.25Վեհափառն Արցախի պաշտոնյաների հետ քննարկել է արցախցիների խնդիրների հաղթահարմանն ու պատшնդառվածների և ռшզմագերիների ազատ արձակմանն առնչվող հարցերՀանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի պետական այրերը քննարկեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
16:24 • 08.10.25Մանրէաբանական շեղումներ՝ «Զավիկի ղարսում»․ Սարյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԸստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուջ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
15:58 • 08.10.25Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է. Փաշինյանը ներկա է գտնվել ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստինՔննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալներով և արժեքավոր նվերով:
14:53 • 08.10.25ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ընկերությանըԱյս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
13:47 • 08.10.25Սպիտակ-Վանաձոր երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնինԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
13:21 • 08.10.25ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Վրաստանի ՏԻՄ ընտրություններըՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Վրաստանի ԿԸՀ հրավերով դիտարկել են հոկտեմբերի 4-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։
13:04 • 08.10.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-9 աստիճանովՄարզերում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի և 13-ի գիշերը և առավոտյան, 11-12-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
