Իրադարձային
-ից
-ը
20:00 • 02.03.20Արտերկրում բնակվող քրեական հեղինակության ցուցումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ծեծի ենթարկվելԾեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից։
19:57 • 02.03.20Newmag-ը հրատարակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը (տեսանյութ)«Նյու Յորք Թայմսն» այն անվանել է վերջին տասնամյակի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը:
19:53 • 02.03.20Վայքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ 500 բնակիչի կողմից ստորագրված հանրագիրն անտեսված է. Ռուզան ՂազարյանԲացառությամբ ավագանու միակ կին անդամ Մերի Ջանոյանի՝ մնացածը համաձայնություն են տվել Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի շահագործման վերաբերյալ։
19:48 • 02.03.20ՊՆ-ում ռազմաբժշկական ծառայության կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղի է ունեցել քննարկում, անդրադարձ է կատարվել նաև նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ու վերահսկմանըՏարածաշրջանում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների կատարման և վերահսկման նպատակով անցկացվել է համատեղ քննարկում,
19:36 • 02.03.20ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսում կա կուտակված 485 բեռնատար և 82 մարդատար ավտոմեքենաՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:25 • 02.03.20Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդին թոքերի փոխպատվաստման վիրահատություն են արելՀինգ ժամ տևած վիրահատությունն արվել է քաղաքի Ազգային հիվանդանոցում թոքերի վիրահատության առաջատար մասնագետ Չեն Ցզինյուի կողմից...
19:20 • 02.03.20ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով. ՉավուշօղլուԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր` մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
19:19 • 02.03.20Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ծանոթացել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված վերահսկողական աշխատանքների ընթացքինՀանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021թ. հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների…
19:16 • 02.03.20Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու ենՄարտի 2-8-ի արձակուրդի համար մանկավարժներն ամբողջոությամբ վարձատրվելու են։
18:59 • 02.03.20Վրաց պատրիարքը կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի վերաբերյալ տեսիլք է ունեցելԱմենայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը կիրակնօրյա պատարագի ժամանակ տեղեկացրել է հավատացյալներին, որ ինքը տեսիլք է ունեցել կորոնավիրուսի նկատմամբ մարդկության հաղթանակի մասին:
18:58 • 02.03.20Մոտ մի քսան օր է, որ մի քանի տեղով վթարային իրավիճակ է ստեղծվել. Վանաձորի քաղաքապետը` ջրատար խողովակից արտահոսքի մասին (տեսանյութ)Վթարի պատճառների մասին չի կարող առանց փորձագիտական եզրակացության խոսել, բաց ըստ պայմանագրի՝ ամենաշատը 32 ժամում «Վեոլիա ջուր» ընկերությունը պետք է վթարը վերականգնի:
18:44 • 02.03.20Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենինԶրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր:
18:39 • 02.03.20Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել համայնքային հողամասերի զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համարԻրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք:
18:28 • 02.03.20Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել ենՀիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացվել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
18:23 • 02.03.20Ոստիկանները ապօրինի խաղատուն են հայտնաբերել, որտեղ նաև թմրամիջոցներ են եղել (տեսանյութ)Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես և տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ։
