Իրադարձային
-ից
-ը
18:02 • 23.09.25670,000 մարդ անօրինական կերպով գտնվում է ՌուսաստանումԱյսօրվա դրությամբ շուրջ 670 հազար մարդ երկրում մնում է անօրինական կերպով: Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նրանց մեկ երրորդը կանայք և երեխաներ են։
17:40 • 23.09.25Աֆղան 13-ամյա երեխան Քաբուլից Դելի է ժամանել ինքնաթիռի շասսիի խցիկումԱյն, որ երեխան ողջ է մնացել նման թռիչքից հետո, փորձագետները բացատրում են միայն հրաշքով։
17:39 • 23.09.25Երևանում «BYD»-ը բախվել է վճարային տերմինալին, ապա երկաթե էլեկտրասյանը. վարորդը խմածության ամենաբարձր աստիճանի է եղելԱվտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
17:36 • 23.09.25Անդրեասյանը ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է «Դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման հարցերըՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակալության՝ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, սպասվող նախաձեռնություններն ու ռազմավարական ուղղությունները։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Երևանի դպրոցները «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու նպատակով 2026 թվականին պիլոտային ծրագրեր մեկնարկելու ուղղությամբ:
16:35 • 23.09.25Փաշինյանը «Save Armenia»-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունըՎարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և ջերմությամբ հիշել այս տարվա փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումն ու միջոցառումը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:
16:03 • 23.09.25Վեհափառը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է արտահայտել Բաքվում պահվող հայերի իրավունքների առնչությամբՎերջիններս ընդգծեցին, որ հիշյալ հարցերը պիտի շարունակեն բարձրաձայնել Միացյալ Նահանգների պետական բարձրագույն ատյաններում՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի մոռացվելու համաշխարհային մեծ իրադարձությունների հորձանուտում։
15:00 • 23.09.25Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ներդրումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
14:48 • 23.09.25Հայաստանը հանդես է գալիս և աջակցում է ուժեղ միջազգային մեխանիզմների ստեղծմանը՝ ուղղված մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը և վերացմանը. Վահագն ԽաչատուրյանՀայաստանը մեծապես կարևորում է Աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը և ձգտում է զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի հետ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում։ Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ մեզ միավորում են կայուն զարգացման, խաղաղ և ներառական հասարակությունների ձևավորման, արդարադատության հասանելիության ապահովման և մի շարք այլ ընդհանուր նպատակներ։
14:17 • 23.09.25Անկախության տոնի առթիվ ԱԺ-ում պարգևավճարներ են ստացելՀայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
13:54 • 23.09.25Կոռուպցիայի հետ չհաշտվելը օգտագործվում է մեր դեմ. ԱՆԻՖ-ի գործով պետությունը հարց է ունեցել, գնացել է այդ հարցի հետևից. ՓաշինյանԸստ Փաշինյանի՝ Հայաստանում 2018թ.-ից համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա. «Եթե լիներ, ես էդ բոլոր կոռուպցիոն դեպքերից իմ փայը պետք է ունենայի»։
13:14 • 23.09.25Ինդոնեզիան նախատեսում է իր մայրաքաղաքը տեղափոխել Նուսանտարա մինչև 2028 թվականըՆա նշել է, որ պետական հաստատությունների համար անհրաժեշտ բոլոր շենքերի շինարարությունը կավարտվի մինչև 2028 թվականը՝ համաձայն Ինդոնեզիայի նախագահի հանձնարարականների։
13:10 • 23.09.25Վաշինգտոնում Թրամփի ուղղաթիռի վրա լազերային լապտեր են պահել. դա վտանգ է ստեղծել օդաչուի համարՁերբակալվածի գործողությունները լուրջ վտանգ են ստեղծել օդաչուի համար՝ հանկարծակի կուրության և ապակողմնորոշման, ինչը կարող էր հանգեցնել օդում բախման։
12:43 • 23.09.25Գազամատակարարման պլանային դադարեցում` Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին և 26-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
12:37 • 23.09.25Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել (տեսանյութ)IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տուժել է 15 մարդ, որոնցից 2–ի վիճակը ծանր է։ Ավտոբուսում գտնվող անձանց ազգությունը չի նշվում։
12:33 • 23.09.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՄարզերում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
