Իրադարձային
-ից
-ը
23:07 • 18.09.25Փարիզում համազգային գործադուլի պատճառով փակել են Էյֆելյան աշտարակըՀազարավոր մարդիկ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու համար նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության դեմ։
22:47 • 18.09.25ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի ՀայաստանՀանձնակատար Կոսը կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ինչպես նաև` Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
22:28 • 18.09.25Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքըԱվելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Բանգկոկում Ռուսաստանի 34-ամյա քաղաքացի Էրիկա Վլադիկոյի անհետացման մասին։ Նա անհետացել է սեպտեմբերի 13-ի գիշերը Սուխումվիտ ճանապարհի 11-րդ նրբանցքի մոտ, որտեղ տաքսիով գնացել էր տարածքի գիշերային ակումբ։
21:41 • 18.09.25Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրինԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 69-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի և ՀԱՅԱՏՈՄ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
21:34 • 18.09.25Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մարմինըԴատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
21:20 • 18.09.25ԲՏԱ նախարարությունում Իտալիայի դեսպանի հետ քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԻտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, հատուկ անդրադարձ կատարելով «Լեոնարդո» ընկերության գործունեության ուղղություններին, արտադրանքին, նորարարական լուծումներին և տեխնոլոգիական ներուժին, ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում։
20:46 • 18.09.25Lady Zone մարզասրահը կրկին պատմություն կերտեց՝ լցնելով «Հրազդան» մարզադաշտը (տեսանյութ, լուսանկարներ)Միջոցառումը եզրափակվեց ուրախ ու տոնական մթնոլորտում՝ DJ-ի երաժշտության ներքո։ Մասնակիցները ոչ միայն լիցքաթափվեցին ու ուրախացան, այլև լցվեցին դրական էներգիայով և բարձր տրամադրությամբ։
20:11 • 18.09.25Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ–ների ակտիվության աճԱնդրադառնալով հարցին՝ եթե զորավարժություններն ավարտվել են, ապա ինչո՞ւ է սահմանը դեռևս փակ, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կիերվինսկին ասել է, որ Լեհաստանը կբացի այն, երբ դա անվտանգ լինի։
20:03 • 18.09.25Զարեհ Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և ԴանիաՍինանյանը սեպտեմբերի 19-27-ը ներառյալ կգործուղվի Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի՝ սեպտեմբերի 19-22-ը), Շվեդիայի Թագավորություն (Ստոկհոլմ՝ սեպտեմբերի 22-24-ը, Սյոդերթեյլե՝ սեպտեմբերի 23-ին, Ուփսալա՝ սեպտեմբերի 23-ին, Գոտենբուրգ՝ սեպտեմբերի 24-25-ը) և Դանիայի Թագավորություն (Կոպենհագեն՝ սեպտեմբերի 25-27-ը, Բրոնդբի՝ սեպտեմբերի 26-ին):
19:55 • 18.09.25Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասինՑԱԽԱԼ-ը միաժամանակ հրապարակել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս Մայս ալ-Ջաբալ, Քֆար Թեբնիտ և Դիբբին քաղաքներում տեղակայված թիրախների և շենքերի գտնվելու վայրերը։
19:48 • 18.09.25ՀՀ անկախության տոնին նախատեսվում են միջոցառումներ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններումԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 21-ին Արմավիր քաղաքում կայանալու է «Ֆեստիվառ» փառատոնը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
19:33 • 18.09.25Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդՄարդասիրական կազմակերպությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։
18:59 • 18.09.25Սեպտեմբերի 20-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառըՍեպտեմբերի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
18:46 • 18.09.25Սեպտեմբերի 19-ից փակ է լինելու Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածըՈրպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:
18:37 • 18.09.25Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության էՀոսպիտալացված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։
