Իրադարձային
-ից
-ը
09:33 • 05.09.25Հայտնի է դարձել Պենտագոնը «Պшտերազմի նախարարություն» վերանվանելու Թրամփի ծրագրերի մասին․ Fox NewsՍպիտակ տան տեղեկատվական թերթիկի համաձայն՝ հրամանագիրը նախատեսում է «Պատերազմի նախարարություն» անվանումն օգտագործել որպես Պաշտպանության նախարարության լրացուցիչ անվանում՝ (Փիթ. - Խմբ.) Հեգսեթի համար «Պատերազմի նախարար»»,-ասվում է հայտարարության մեջ։
00:00 • 05.09.25Ադրբեջանական քարոզչության կեղծ «վարդապետը»․ «Գեղարդ» հիմնադրամՍա ճշմարտության միտումնավոր կեղծում է, քրիստոնեական ծառայությանն անհամատեղելի և խաթարում է քրիստոնյա ժողովուրդների և եկեղեցիների միջև վստահությունը։
23:05 • 04.09.25Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի 40 տոկոսի նկատմամբ վերահսկողության մասինՆրա խոսքով՝ իսրայելական ուժերը մանևրներ են անցկացնում Զեյթունի տարածքում և Գազայի ներսում գտնվող Շեյխ Ռադվան շրջանի ծայրամասում։
22:13 • 04.09.25Հալեպի օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի հարվածից մեկ մարդ է զոհվելՄիջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
21:27 • 04.09.25Աֆղանստանի արևելքում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՏեղական իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին տեղի ունեցած 6.0 մագնիտուդով ավերիչ ցնցման հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար աղետի ֆոնին։ Զոհվել էր ավելի քան 2,200 մարդ, իսկ մոտ 3,600-ը՝ վիրավորվել։
21:16 • 04.09.25Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիտնականների կարծիքով, սա տեղի է ունեցել արեգակնային ակտիվության կտրուկ աճի ֆոնին, որը կապված է արեգակնային սկավառակի տեսանելի կողմում մի քանի խոշոր կենտրոնների ի հայտ գալու հետ։
19:58 • 04.09.25Զորավան գյուղում անասնագոմ է այրվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
19:43 • 04.09.25Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվելՋրափրկարարներն ափից մոտ 100 մ հեռավորությունից անվնաս դուրս են բերել երկու քաղաքացու։
19:05 • 04.09.25Տոկիոյի փողոցներում ոչ աղբաման կա, ոչ աղբ․ Փաշինյան (տեսանյութ)«Պարզվում է Տոկիոյում ամեն մարդ ինքն է պատասխանատու համենայն դեպս փողոցում իր կենսագործունեության հետևանքով առաջացած աղբի համար»,- ընդգծել է նա։
18:56 • 04.09.25Քանաքեռավանում հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքումԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
18:35 • 04.09.25Ջորջիո Արմանիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը՝ ՄիլանումՆշենք, որ 91 տարեկանում մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջիո Արմանին։
17:42 • 04.09.25Իսակովի պողոտայում բախվել են «Dacia»-ն և «Opel Astra»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտումԺամը 15։10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են «Dacia» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
17:26 • 04.09.25Կյանքից հեռացել է Ջորջիո ԱրմանինԱրմանին ժամանակակից իտալական ոճի և նրբագեղության հոմանիշն էր։ Նա համատեղում էր դիզայների տաղանդը գործարարի հմտության հետ՝ ղեկավարելով մի ընկերություն, որի տարեկան շրջանառությունը կազմում էր մոտ 2.3 միլիարդ եվրո (2.7 միլիարդ դոլար)։
17:10 • 04.09.25Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջՏուժածների ստույգ թիվն անհայտ է, սակայն Bild-ը նշում է, որ նրանց թվում կարող է լինել մի քանի երեխա։
16:35 • 04.09.25Արմավիրի մարզպետ նշանակված նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան. Hetq.am2018թ. իշխանափոխության օրերին Վ. Խաչատրյանը հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին: Դեռևս 2018թ. մայիսի 8-ին «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, թե իրեն այլևս հանրապետական չի համարում:
