Իրադարձային
-ից
-ը
14:03 • 25.08.25Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակներըՄարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրը հասցեավորվել է, տրվել են համապատասխան լուծումներ և իրականացված հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները փոխանցվել են վերջիններիս:
13:48 • 25.08.25Փաշինյանը ներկա է գտնվել Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանըՆոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։
13:37 • 25.08.25Կապանի Հունան Ավետիսյան փողոցում տեղադրվել է արագաչափ սարքԱրագաչափ սարքը գործարկվելու է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:
13:14 • 25.08.25Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 2 դեպքՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ չնայած սրան, Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։
13:09 • 25.08.25Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել, ինչը դարձել է ծառահատման պատճառ. Արթուր Չախոյան (տեսանյութ)Չախոյանն իր խոսքում նշել է, որ Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել, ինչը դարձել է ծառահատման պատճառ:
12:48 • 25.08.25Սպասվում է քամու ուժգնացում. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵրևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
12:41 • 25.08.25Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ջանքերում«Լիբանանի կառավարության վերջերս ընդունած որոշումը՝ մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահը» զինաթափելու ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ, նշանակալի զարգացում է։ Այս կարևոր զարգացման լույսի ներքո Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահը» զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ և կայուն ապագայի հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
12:29 • 25.08.25Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից. ընկերության պարզաբանումըՆԳՆ-ն երեկ հաղորդել էր, որ քաղաքացին զիփլայից է ընկել: Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են ռոլլեր լայնով թռիչքները։
12:21 • 25.08.25Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի նախկին կնոջ և մյուս բարեկամների նկատմամբՈւկրաինան լիովին սինխրոնիզացրել է Կանադայի կողմից Ռուսաստանի ռազմական մեքենայի համար աշխատող 139 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները։ Հատկանշական է, որ պատժամիջոցներները վերաբերում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգականներին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքին։
12:10 • 25.08.25Աշտարակում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը բախվել է ծառին. կա տուժածՎթարի հետևանքով Արթուր Պ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
11:23 • 25.08.25Սյունիքում կասեցվել են կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթներըԱրտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
09:58 • 25.08.25Թրամփը ցանկանում է չեղարկել ABC և NBC հեռուստաալիքների հեռարձակման լիցենզիաները«Եթե սա ճիշտ է, ապա նրանք Դեմոկրատական կուսակցության մաս են կազմում, ինչը նշանակում է, որ Դաշնային հաղորդակցության հանձնաժողով պետք է չեղյալ հայտարարի դրանց լիցենզիան։ Սա սպառնալիք է իրական ժողովրդավարությանը», - բացատրել է նա։
09:38 • 25.08.25ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է՝ կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել․ ԱբրահամյանԵրևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում` կանցնի կգնա:
09:08 • 25.08.25Եվս մեկ ավելի քան 20 հազար հանդիսատեսով համերգ Հայաստանում․ Փաշինյանը՝ Արտաշատի Ֆեստիվառի մասինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հրապարակելով Արտաշատի Ֆեստիվառից լուսանկար, գրել է․
08:52 • 25.08.25Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Անդրեա Բոչելիին (լուսանկարներ)«Հանդիպեցի Մխիթարյանին, երբ դուրս էի գալիս թատրոնից: Բարևեցի նրան, մի քանի բառ փոխանակեցինք, և ես հարցրի՝ արդյո՞ք նա կցանկանար ծանոթանալ և բարևել Բոչելիին: Նրա աչքերը փայլեցին: Մեծ ուրախությամբ նրան և նրա հրաշալի ընտանիքին տարա Մաեստրոյի մոտ:
