Իրադարձային
-ից
-ը
12:34 • 07.08.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԵրևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
12:00 • 07.08.25Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու հարցումԹաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները Կուալա Լումպուրում կայացած բանակցություններից հետո համաձայնության են եկել սահմանային լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։
11:40 • 07.08.25Կասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունըԸստ արդյուքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:
11:30 • 07.08.25Ուկրաինան հարվածել է Ղրիմին՝ օգտագործելով առնվազն 9 Storm Shadow հրթիռԲոլոր հրթիռները խփվել են ՌԴ ՀՕՊ համակարգերի կողմից։ Հարվածներն իրականացվել են Օդեսայի և Նիկոլաևի մարզերի դիրքերից։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով գետնի վրա վնասներ չեն գրանցվել, սակայն հրթիռային սպառնալիքը մնում է արդիական։
11:27 • 07.08.25Ազատության պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Mitsubishi»-ն, «Nissan Rogue»-ը և «Honda»-նՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
11:19 • 07.08.25Ֆասթ Բանկը սկսում է Fast Start որակավորման ծրագրի հերթական դասընթացները (տեսանյութ)Ֆասթ Բանկի ներդրումային գործառնությունների մասնագետ Անահիտ Պեպանյանը Fast Start ծրագրի մասնակիցներից է․ «Համալսարանի կարիերայի բաժնից եմ ստացել նամակ ու շատ ուրախությամբ և մեծ ակնկալիքներով դիմել եմ Fast Start ծրագրին: Երկու տարի առաջ մասնակցել եմ ու շատ-շատ բավարարվել են իմ ակնկալիքները ծրագրում», - ասել է նա:
11:09 • 07.08.25Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԿառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։
11:08 • 07.08.25Կիևը հրաժարվում է ընդունել Ուկրաինայի զինված ուժերի գերի ընկած 1,000 զինվորի. Վլադիմիր Մեդինսկի«Ուկրաինայի զինված ուժերի հազար գերի ընկած զինվորներ, որոնցից Կիևը հրաժարվում է։ Դրա պատճառով երկրորդ փոխանակումը (նկատի ունի գերիների-Խմբ.) շատ դժվար էր, իսկ երրորդը դեռ չի սկսվել», - նշել է նա։
10:55 • 07.08.25Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը կազմել է 21.3 աստիճանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 21.3 աստիճան:
10:52 • 07.08.25Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնենՕգոստոսի 18-28-ը տեղի կունենան Հարավային Կորեայի և ԱՄՆ զինված ուժերի Ulchi Freedom Shield 25 (UFS) տարեկան համատեղ ռազմական վարժանքները, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում տալով Հարավային Կորեայի Գլխավոր շտաբների միացյալ հրամանատարությանը։
10:35 • 07.08.25Լոռիում 2,5 տարեկան երեխшն ընկել է պատnւհանիցԴեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
10:18 • 07.08.25Այժմ միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր կհոսեն ԱՄՆ. Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը մտել են ուժի մեջԵվրամիության և այլ առևտրային գործընկերների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ ներմուծման մաքսատուրքեր են մտել ուժի մեջ։ «Կեսգիշեր է։ Այժմ միլիարդավոր դոլարների մաքսատուրքեր կհոսեն ԱՄՆ, հիմնականում այն երկրներից, որոնք տարիներ շարունակ շահագործել են ԱՄՆ-ին և ծիծաղել դրա վրա», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հինգշաբթի՝ օգոստոսի 7-ի գիշերը, մեծատառերով։
10:00 • 07.08.25Իրանի նախագահը կայցելի ՀայաստանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան. այս մասինtahlilbazaar.com-ի փոխանցմամբ, ասել է երկրի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
09:49 • 07.08.25Կարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. վերջինը կողաշրջվել է, կոտրել գազախողովակի հենասյուներն ու փլուզել Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպըՎթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել:
09:04 • 07.08.2574 տարեկանում կյանքից հեռացել է Մյանմայի գործող նախագահը2021 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահի պաշտոնակատար՝ Վին Մյինի փոխարեն, որին պաշտոնանկ են արել իշխանության եկած զինվորականները։
