Իրադարձային
-ից
-ը
12:09 • 06.08.25Հարսի և սկեսուրի հիմնադրած ընկերությունները մասնակցել են միևնույն մրցույթին. Hetq.amՀանձնաժողովը որոշել է ընտրված մասնակից ճանաչել «Պահապան 1» ՍՊԸ-ին, իսկ «Սուր և նիզակ» ՍՊԸ-ի վերաբերյալ նյութերն ուղարկել է Ֆինանսների նախարարություն՝ վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերություններ ցուցակում (սև ցուցակ) ներառելու համար։
12:04 • 06.08.25Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրում օգոստոսի 8-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
11:49 • 06.08.25Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելիՄինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Էրիկ Մ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
11:35 • 06.08.25Հանրային քննարկման հրավերը Նոր Նորք վարչական շրջանը չի հրապարակել, որպեսզի քննարկումն անցկացվի գաղտնի. Արթուր ՉախոյանԵվ հենց այս շենքի կառուցման շինթույլտվության վերաբերյալ վերջին հանրային քննարկման ժամանակ Անի Խաչատրյանի հրահանգով ոստիկանությունը ինձ ապօրինաբար ձերբակալեց, որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, որպեսզի քննարկման ժամանակ չհնչեն իրավական, փաստահեն հիմնավորումներ, և հնարավոր լինի շինթույլտվությունը տրամադրել դրական եզրակացությամբ՝ իրավական փաստերի բացակայության պայմաններում։
11:23 • 06.08.25Երևանում բախվել են «Li Auto L6»-ն ու «Opel Astra»-նՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
11:03 • 06.08.25Հիրոշիմայում ոգեկոչում են ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծման 80-րդ տարելիցըՃապոնիայի բնակիչները ոգեկոչում են Հիրոշիմայի ատոմային ռմբակոծությանը 80-րդ տարելիցը: ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբը նետվել է 1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան՝ ժամը 8:15-ին։ Պայթյունի առաջացած ջերմությունն ու ճառագայթումը ավերել են քաղաքը, իսկ 1945թ. վերջին այդ հարվածից զոհերի թիվը հասել է 140,000-ի, գրում է nhk.or.jp-ն:
11:01 • 06.08.25Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակովSatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝ տրամադրելով հարմարավետ ինտերֆեյս և տվյալների վերլուծության ավտոմատացված գործիքներ։
10:56 • 06.08.25Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում կազմել է 21.2 աստիճանՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան:
10:45 • 06.08.25Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 1,000 հայկական բեռնատար է հերթագրվելԽցանումների պատճառը Ռուսաստանից եկող քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սահմանը հատելու գործընթացը երբեմն մինչև 15 ժամ է տևում։
10:33 • 06.08.25Երուսաղեմի մոտակայքում hարձակվել են ՌԴ դեսպանատան մեքենայի վրա. ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ միջադեպը տեղի է ունեցել իսրայելցի զինվորականների թողտվությամբ«Մեքենային հասցվել է մեխանիկական վնաս։ Հարձակումն ուղեկցվել է ՌԴ դիվանագետների հասցեին բանավոր սպառնալիքներով։ Հատկապես շփոթեցնող և անընդունելի է այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել դեպքի վայրում գտնվող իսրայելցի զինվորականների թողտվությամբ, որոնք նույնիսկ չեն փորձել կանխել հարձակվողների ագրեսիվ գործողությունները։
10:29 • 06.08.25«Նաիրի» հյուրանոցը չեղարկել է սենյակի ամրագրումը․ Երևան ժամանած տուրիստը դժգոհել է հյուրանոցների վարքագծից ու Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական բացթողումներից (տեսանյութ)Զբոսաշրջիկը նաև դժգոհել է համերգի կազմակերպման մակարդակից՝ նշելով, որ մարդկանց արգելել են ներս տանել նույնիսկ ջուր։ «Մենք ջուր չունեինք, իսկ ընկերուհուս ինքնազգացողությունը վատացավ։ Բարեբախտաբար, մեր կողքին կային մարդիկ, ովքեր օգնեցին՝ ջուր տալով մեզ։ Սակայն սա կազմակերպչական բացթողում է։ Նման մասշտաբի միջոցառումների ժամանակ պետք է մտածել նաև մարդկանց տարրական հարմարության մասին»,-գրել է նա։
09:43 • 06.08.25Կամչատկայում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժՍեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 82,3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 342 կմ հեռավորության վրա։
08:50 • 06.08.25Քաղաքացին ցանկացել է նետվել Նոր Հաճնի կամրջից․ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՓրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:
08:36 • 06.08.25Հրդեհ՝ Վաղարշապատի շենքերից մեկի բնակարանումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։
23:48 • 05.08.25Հրդեհ է բռնկվել Արտանիշ գյուղում․ Այրվել է երկհարկանի տունըՀրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։
