Իրադարձային
-ից
-ը
14:46 • 03.08.25Գազայում սովի ու թերսնման հետևանքով մաhացածների թիվը գերազանցել է 170-ըՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովից և թերսնումից 6 մահ, բոլորը մեծահասակներ են։ Միևնույն ժամանակ, սովի և թերսնման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է 175-ի, այդ թվում՝ 93 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:58 • 03.08.25Ցերեկը՝ ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, սպասվում է մինչև +41 աստիճան տաքությունՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը: Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
13:37 • 03.08.25Սևանա լճում 16-ամյա տղա է ջրшհեղձ եղելԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։
12:40 • 03.08.25Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներԵրեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այգեպատ-Քաղցրաշեն գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Սամվել Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վաչագան Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
11:39 • 03.08.25ՆԱՏՕ-ն կարող է գերմանա-հոլանդական կորպուս տեղակայել ԷստոնիայումԵթե որոշումն ընդունվի, կորպուսը կարող է տեղակայվել Պյարնու քաղաքում։ Որոշումը, ինչպես սպասվում է, կկայացվի այս տարի։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ Էստոնիան այժմ սպասում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի որոշմանը։
11:11 • 03.08.25Մարտերը կարող են ավարտվել միայն Պաղեստին պետության ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով. ՀԱՄԱՍ«Մարտերը կարող են ավարտվել միայն մեր ազգային իրավունքների լիակատար վերականգնման միջոցով, առաջին հերթին՝ անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
10:50 • 03.08.25Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են շենքի շուրջ 50 բնակչի«Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան: Փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի»,- ասված է հաղորդագրությունում:
10:42 • 03.08.25Կամչատկայում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը (լուսանկարներ, տեսանյութ)Թերակղզում հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշանակում է տարածքում թռիչքների համար ռիսկի աճ՝ մթնոլորտ մոխրի արտանետումների պատճառով: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև խորհուրդ է տալիս չայցելել հրաբխի շրջակայքը կամ չփորձել բարձրանալ դրա վրա։ Կրաշենիննիկով հրաբուխը ժայթքում է առաջին անգամ՝ գիտնականների կողմից դրա մոնիթորինգի սկսվելուց ի վեր։
10:23 • 03.08.25Երևանում 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։
10:08 • 03.08.25Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքըՆման միջոցառումները ներդրվում են, երբ Ռուսաստանի շրջանների վրա անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիք կա։ Ավելի վաղ օդանավակայանը նմանատիպ սահմանափակումներ էր մտցրել հուլիսի 25-ին, միջոցառումները ուժի մեջ էին մոտ երկու ժամ։
20:55 • 02.08.25Այսօր մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները:
20:28 • 02.08.25Թաիլանդում ցուցարարները մեղադրել են իշխանություններին Կամբոջայի հետ բանակցությունները ձախողելու մեջ«Ինքնիշխանության պաշտպանության համար միասնական ճակատ» թաիլանդական հասարակական հայրենասիրական միավորման բողոքի ցույցը վարչապետ Ֆեթոնգթան Շինավատրայի կառավարության դեմ սկսվել է շաբաթ առավոտյան Բանգկոկի Հաղթանակի հուշարձանի հրապարակում:
19:56 • 02.08.25Գերմանացիների ավելի քան 50 տոկոսը դժգոհ է ֆոն դեր Լեյենի աշխատանքից․ BildՀարցումն անցկացվել է հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը, որին մասնակցել է մոտ հազար մարդ։
19:24 • 02.08.25Արագածոտնում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
19:13 • 02.08.25Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի ծայրամասում (տեսանյութ)Դեպքի վայրում մոբիլիզացվել են հրշեջ խմբեր՝ հայտնում է «Փարվանա TV»-ն։
