Իրադարձային
-ից
-ը
12:31 • 31.07.25«Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է գրեթե 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք. ՍԱՏՄՏրվել է նաև արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։ Նշված ապրանքների ոչնչացման համար կկազմվի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով:
12:25 • 31.07.25ԱՄՆ-ում ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում. կա 25 տուժածԻնքնաթիռն ուղղությունը փոխել է դեպի Մինեսոտայի Մինեապոլիս-Սեյնթ Փոլ միջազգային օդանավակայան։ Օդանավակայանի խոսնակի խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 19:25-ին։ Նա CNN-ին հաստատել է, որ վայրէջքի պատճառը տուրբուլենտությունն է եղել, որի հետևանքով ինքնաթիռում կան վիրավորներ։
12:21 • 31.07.25Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Նոյակերտցիներն ասում են՝ տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունենԱրարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողքի ակցիաներ են իրականցնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում Վելոիա Ջրին պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը:
12:09 • 31.07.25Աշտարակում բախվել են «Opel»-ն ու տրակտորըՊարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
11:58 • 31.07.25Բաքվում ապօրինի պահվող հայերի մեկուսացումը հնարավոր է կանխել. ինչու է ԱԳՆ-ն հապաղում. իրավապաշտպանը՝ հնարավոր քայլերի մասինԱդրբեջանի կողմից չթույլատրելու դեպքում կխախտվի ոչ միայն պետության իրավունքը՝ ճանաչված Վիեննայի կոնվենցիաներով, այլ նաև անազատության մեջ պահվող անձանց իրավունքները։
11:56 • 31.07.25Երեկվա երկրաշարժից հետո սեյսմոլոգները Կամչատկայում գրանցել են շուրջ 1,000 հետցնցումԸնդհանուր առմամբ, երեկվա երկրաշարժից հետո սեյսմոլոգները Կամչատկայում գրանցել են մոտ հազար հետցնցում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տեղական մասնաճյուղում։
11:52 • 31.07.25Հրդեհ՝ Սպանդարյան գյուղումՀրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են հացատան տանիքը և կից տնակը՝ կենցաղային իրերով և էլեկտրական սարքավորումներով:
11:45 • 31.07.25Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
11:30 • 31.07.25Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրըԾրագրի շրջանակում դպրոցներում և համայնքային տարածքներում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանները աշակերտներին հնարավորություն կտան բջջային հավելվածի միջոցով դիտարկել և ճանաչել թռչուններին։ Երբ թռչունը մոտենում է կերամանին, ներկառուցված տեսախցիկն ավտոմատ կերպով ակտիվանում է, լուսանկարում և տեսանկարահանում այն, ապա արհեստական բանականության ալգորիթմը վերլուծում է պատկերը և որոշում թռչնի տեսակը։
11:18 • 31.07.25ՌԴ-ն ավելի քան 300 ԱԹՍ և 8 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. կան զnhեր (տեսանյութեր)«Գիշերվանից ռուսական հրթիռահարվածների և դրոնային հարձակումների վայրերում աշխատում են մեր փրկարարները, հրշեջները, բժիշկները և բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Տուժել են Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Սումիի, Միկոլաևի մարզերը և Կիևի մարզը։ Մայրաքաղաքը զանգվածային ռմբակոծության հիմնական թիրախն էր... Ներկայում հայտնի է վեց զոհի մասին, այդ թվում՝ վեցամյա տղայի»,- ասել է նա:
11:15 • 31.07.25Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել ՀայաստանումՕրենքն ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ Հայաստանում գտնվող օտարերկրյա վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա ևս օրենսդրական փոփոխությունը տարածվում է։
10:54 • 31.07.25ԱԽ քարտուղարն ընդունել է Գերմանիայի դեսպանինՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ անդրադարձ կատարելով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Դեսպան Բուշն իր հերթին բարձր է գնահատել քաղաքական երկխոսության մակարդակը:
10:43 • 31.07.25Թեհրանն ունի ուրանի հարստացման կարողություն. քանի դեռ Թրամփը պահանջում է հարստացման լիակատար դադարեցում, որևէ համաձայնություն հնարավոր չէ. Իրանի ԱԳ նախարար«Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է իր խաղաղ և ոչ ռազմական միջուկային ծրագրին, չի փոխի իր դոկտրինը և հարգում է առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի 20-ամյա ֆեթվան, որն արգելում է միջուկային զենքի զարգացումը... Թեհրանը դեռ ունի ուրանի հարստացման կարողություն։ Շենքերը կարող են վերակառուցվել։ Սարքավորումները կարելի է փոխարինել, քանի որ տեխնոլոգիան առկա է։ Մենք ունենք բազմաթիվ գիտնականներ և տեխնիկներ, որոնք նախկինում աշխատել են մեր կայաններում։ Բայց թե երբ և ինչպես ենք վերսկսելու հարստացումը՝ կախված է իրավիճակից», - ասել է Արաղչին։
10:37 • 31.07.25Նորապատ-Արգավանդ-Վարդաշեն ճանապարհը օգոստոսի 1-ին փակ կլինի երթևեկության համարՀանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ13+340 հատվածում խողովակի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 8.00-ից մինչև կեսգիշեր, նշված ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
10:20 • 31.07.25ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի 12-օրյա պատերшզմի ընթացքում Իրանի կրած վնասները. Արաղչի«ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել բանակցությունները։ Բայց մեզ անհրաժեշտ են նրանց կողմից իրական վստահություն ձևավորող քայլեր, որոնք պետք է ներառեն ինչպես ֆինանսական փոխհատուցում, այնպես էլ երաշխիքներ, որ բանակցությունների ընթացքում հարձակում Իրանի վրա չի լինի», - ասել է ԱԳ նախարարը։
