Իրադարձային
-ից
-ը
23:09 • 21.05.19Երևանում 20–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով տեղում մահացել է. Shamshyan.comՄայիսի 21-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում Երևանի բնակիչ, 20-ամյա Տիգրան Նալջյանը իր վարած BMW մակնիշի 08 TN 088 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
22:49 • 21.05.19Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի անդամներին. ՀԿ-ից ասում են՝ անդամները չգիտեն՝ ինչ են ուզումԱրդեն տևական ժամանակ է՝ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը: Նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում մշակույթի պալատի մոտ:
22:35 • 21.05.19Պոլսո պատրիարքը համայնքի շահերին պաշտպան չի կարող լինել առանց պետության հետ աշխատելու, այդտեղ ոչ մի նսեմացուցիչ բան չկա․ Արա Գոչունյան (տեսանյութ)«Պատրիարքական ընտրությունների կազմակերպումն իր տրամաբանությամբ ենթադրում է միջանկյալ ժամանակաշրջան՝ անցումային շրջան, իսկ մենք արդեն …
22:30 • 21.05.19Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, միջազգային հանձնառությունները. ԵՄ դեսպանԵվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն:
21:43 • 21.05.19Երբ ՀՀ կառավարությունը լավ գործեր է անում, նա կարող է ակնկալել մեր աջակցությանը. Պյոտր ՍվիտալսկիՀայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ-ի կողմից երկրում իրականացվող ծրագրերը:
21:30 • 21.05.19Ռ. Քոչարյանի և մյուսների գործի վարույթի կասեցումն ու ՍԴ ուղարկելը որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում չէ. Արամ ՎարդևանյանՍահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցի Արամ Վարդևանյանի խոսքով՝ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործի վարույթի կասեցումն ու ՍԴ ուղարկելը որևէ ընթացակարգային կամ այլ տեսակի խախտում չէ: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում.
21:15 • 21.05.19Զինդատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար
21:07 • 21.05.19Զինթոշակառուն ՊՆ-ից խնդրում է աշխատանք, տուն, բենզին է լցրել վրան. ՊՆ-ից պատասխանում են՝ շատ են օգնել, թեպետ նման պարտավորություն չեն ունեցել (տեսանյութ)Զինթոշակառու Մխիթար Ալումյանն արդեն 4-րդ օրն է՝ Պաշտպանության նախարարության մոտ երեխաների հետ բողոքի ակցիա է իրականացնում, այսօր երեխաներին տուն է ուղարկել, խղճացել է: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ նոյեմբեր ամսից գնում-գալիս է ՊՆ, սակայն արձագանք չկա:
21:02 • 21.05.19«Ադեկվադ» ՀԿ-ի անդամներն ազատ արձակվեցին ոստիկանությունից (թարմացված, տեսանյութ)Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին:
20:37 • 21.05.19«ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհից և կողաշրջվելՓրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
20:26 • 21.05.19Վոլգոգրադում բնակվող հայ տղամարդն այրվող տնից հասցրել է փրկել կնոջն ու 5 երեխաներին, սակայն բազմազավակ ընտանիքը մնացել է առանց տանՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկի շրջանում նախօրեին բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Արամ Բաղդասարյանի բազմազավակ ընտանիքի տունը:
20:09 • 21.05.19Ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ-ի 4 անդամի, ովքեր փորձել են մասնակցել համերգի, որին ներկա էր նաև ԵՄ դեսպանը (տեսանյութ)Օպերայի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Արթուր Դանիելյանին, Ազատ Ադամյանին, Գրիգոր Մինասյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նույն ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը:
19:48 • 21.05.19Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանցՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
19:37 • 21.05.19Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգի բարեփոխմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
19:35 • 21.05.19Երևանում բախվել են Toyota Altezza-ն ու BMW-ն, BMW-ն էլ՝ կայանված Mercedes-ին ու Opel-ին, Toyota Altezza-ն էլ բախվել է կայանված BMW-ին. Shamshyan.comՄայիսի 21-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
