Իրադարձային
-ից
-ը
14:43 • 23.07.25Փաշինյանի արկածախնդրության գինը. ՀՀ պետական ակտիվները կարող են սառեցվել. Սուրեն Սուրենյանց2025թ․ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրեց ՀՀ-ին դադարեցնել ՀԷՑ-ի նկատմամբ նոր օրենքների կիրառումը և բռնագրավման քայլերը։ Որոշումը պարտադիր կատարման ենթակա է։
14:28 • 23.07.25Փաշինյանը պատմել է, թե ինչու ինքն ու Աննա Հակոբյանը չեն ամուսնացել (տեսանյութ)Նա նշել է՝ քանի որ 90-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էր զբաղվում և գիտեր, որ իրեն բռնելու են, դատելու են, իր գույքը բռնագրավելու են, ուստի չեն ամուսնացել, որ կարողանա ընտանիքը պաշտպանել:
14:22 • 23.07.25Ադրբեջանի ԱԳ նախարարն Իսրայելի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակըԲայրամովը շնորհակալություն է հայտնել Դիկին իր արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը:
14:07 • 23.07.25Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարելՄիջադեպը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ երկու ժամ շրջանցել Հայաստանի տարածքը՝ վառելիքը այրելու և այնուհետև ինքնաթիռը անվտանգ վայրէջք կատարելու համար։
13:29 • 23.07.25Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար«Փաստաբաններն առավոտյան դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,- Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասաց Դավիթ Ղազինյանը։
13:24 • 23.07.25Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ». 4 զինվորական տեղափոխվել է ԲԿՎթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
13:19 • 23.07.25Տեսել եմ, որ իմ ընտրած ցանկացած գրքի հետ կապված դավադրության տեսություններ են հյուսվում. Աննա ՀակոբյանԻսկ ես, քանի որ կրթվելը եւ նոր բան սովորելը Հայաստանում նորաձեւ է, ինձ վարժեցնում եմ անգլերեն լեզվով գիրք ընթերցելուն, հատկապես որ՝ առաջիկայում պատրաստվում եմ անգլերենով ուսանել։ Սկսել եմ Մել Ռոբինսի «The Let Them Theory» գիրքը, որը դուստրս՝ Մարիամն է ինձ նվիրել։
12:58 • 23.07.25Սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքությունԵրևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
12:47 • 23.07.25Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվումԱմենաուժգին հրդեհներից մեկը գրանցվել է Սաքարիայի Գեյվե և Փամուքովա շրջանների միջև, ինչի արդյունքում կրակը հասել է հարևան Բիլեջիք նահանգի գյուղերին։ Նահանգի Քազանջը գյուղում կրակը բնակելի տներից հեռու է ընդամենը 75 մետր:
12:13 • 23.07.25Ուկրաինայի տարբեր քաղաքներում ցույցեր են ընդդեմ Զելենսկու ստորագրած օրինագծիԿիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին և Կոռուպցիոն դեմ պայքարի մասնագիտացված դատախազությանը անկախությունից զրկելու մասին թիվ 12414 օրենքի նախագծի դեմ։
12:10 • 23.07.25Կիևյան կամրջի վրա բախվել են «Mazda»-ն և «Opel»-ըՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
11:49 • 23.07.25Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցելՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։
11:36 • 23.07.25ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր«Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած գոյության սպառնալիքների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից 2020-2023 թվականներին Արցախի էթնիկ զտումների ճանաչումը»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն՝ անդրադառնալով բանաձևերին:
11:30 • 23.07.25Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին. Փաշինյանը՝ Ալ-ՍիսիինՋերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
10:52 • 23.07.25Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային հրթիռըTayfun Block-4-ը Թուրքիայի հեռահար բալիստիկ հրթիռի՝ Tayfun հրթիռի արդիականացված տարբերակն է: Նոր հրթիռը, որն ունի բազմաֆունկցիոնալ մարտագլխիկ, կշռում է ավելի քան 7 տոննա և կարող է ոչնչացնել «բազմակի ռազմավարական թիրախներ», այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հրամանատարական կետեր, ռազմական անգարներ և կարևորագույն ռազմական օբյեկտներ, հայտնել է արտադրող Roketsan-ը:
