Իրադարձային
-ից
-ը
15:52 • 04.07.25Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների հերթական խմբերի փոխանակումըՌուս զինվորականները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ Պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման համար։
15:25 • 04.07.25Սուրբ Էջմիածինն ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Բրազիլիայի թեմի առաջնորդՍրբազան Հայրը խոսեց նաև մերօրյա դժվարությունների և եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին՝ անդրադառնալով անազատության մեջ գտնվող հայորդիներին։
15:06 • 04.07.25Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում՝ նաև ինձ. Գարիկ ՄարտիրոսյանՎստահ եմ,որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։
14:52 • 04.07.25Երևանում «Mercedes»-ը կոտրել է գովազդային ցուցանակը, բախվել ծառինՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
14:17 • 04.07.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
13:23 • 04.07.25Վահագն Խաչատուրյանը դեսպան Քվինին շնորհավորել է ԱՄՆ անկախության տարեդարձի առթիվԴեսպան Քվինը շնորհակալություն հայտնեց նախագահ Խաչատուրյանին ջերմ շնորհավորանքի համար և անդրադարձավ Միացյալ Նահանգների ու Հայաստանի ընդլայնվող փոխգործակցությանը, որի հիմքում բարեկեցության, անվտանգության և խաղաղության մեր ընդհանուր հանձնառությունն է։
13:18 • 04.07.25Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր (տեսանյութ)Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համար Փրկարար ծառայության հետ համագործակցությունը առաջնահերթ ուղղություն է։
12:52 • 04.07.25Այսօրվանից Ուջանի մոտից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհՀուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի կմ38+030 հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ:
12:45 • 04.07.25Հրդեհ՝ Երևանի «Yans» երաժշտական ակումբում և ռեստորանային համալիրումԱյրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:
12:18 • 04.07.25Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Վանաձորի, Ստեփանավանի մի շարք հասցեներում, Տավուշի մարզի որոշ բնակավայրերում հուլիսի 7-ինԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
12:11 • 04.07.25Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներԴեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
11:09 • 04.07.25Վանաձորում «Mercedes»-ը թիվ 7 դպրոցի մոտ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն. 2 պայմանագրային զինծառայող տեղափովել է հիվանդանոցՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:45 • 04.07.25Երևանում տղամարդը ատրճшնшկի բռնшկով մի քանի անգամ hшրվածել է հարևանուհու գլխին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել:
10:28 • 04.07.25ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանը, նրանք լքեցին ԱԺ դահլիճըՆշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ԱԺ նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով, ինչի մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին:
09:56 • 04.07.25ԱՄՆ անկախության տոնի առթիվ դեսպանությունն այսօր փակ է«249 տարի առաջ՝ 1776թ․ հուլիսի 4-ին, ընդունվեց Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը։ Տոնի առիթով դեսպանությունն այսօր փակ է»,- նշված է դեսպանատան էջում։
