Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
16:25 • 25.12.25Կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրըՓորձնական ծրագրի նպատակն է աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։
17:12 • 17.12.25Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես է եկել Իրերի ինտերնետի մասին դասախոսությամբ՝ «Narrow Band IօT» ցանցի օրինակով (տեսանյութ, լուսանկարներ)Իրերի ինտերնետը տեխնոլոգիական միջավայր է, որտեղ տարբեր սենսորներ և սարքեր միացված են ինտերնետին և միմյանց հետ փոխանակում են տվյալներ առանց մարդու միջամտության։ Օրինակներ են խելացի ջրաչափերը, էլեկտրաէներգիայի հաշվիչներ, ավտոկայանման սենսորներ, շրջակա միջավայրի մոնիտորինգի սարքեր, գյուղատնտեսական խոնավաչափեր և այլն։
12:19 • 08.12.25Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը (լուսանկարներ)«Ucom-ում մենք մեծ նշանակություն ենք տալիս տեխնոլոգիական կրթությանը և ամեն ինչ անում ենք, որ ավելի ու ավելի մեծ թվով երեխաներ դեռ դպրոցից սկսած ծանոթանան աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաներին։ Այս ծրագրի միջոցով մենք աշակերտներին հնարավորություն ենք տալիս դպրոցական նստարանին նստած աշխատել իրական արբանյակների նմուշների հետ և մտածել այնպես, ինչպես մտածում են ՆԱՍԱ-ի ու Սփեյս-Էքս-ի ինժեներները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
19:23 • 04.12.25Վեց տարվա ընթացքում առաջին անգամ երկնքում ձևավորվում է մոլորակների արեգակնային շքերթ«Երեք մոլորակների առաջիկա շքերթն անզեն աչքով տեսանելի չի լինի։ Դա պայմանավորված է նրանով, որ մոլորակները կորչում են արևի ճառագայթների մեջ»,-ՏԱՍՍ-ին հայտնել են Ցիոլկովսկու անվան գեղարվեստի պետական թանգարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժնից։
09:33 • 03.12.25Երկու գիտնականներ՝ Թոփչյանը և Ոսկանյանը, արժանացել են Ռուսաստանի կառավարության մրցանակներիՄրցանակը ավանդաբար շնորհվում է գիտատեխնիկական ոլորտում ունեցած նշանակալի նվաճումների, նորարարությունների ներդրման, առաջադեմ տեխնոլոգիաների մշակման և հիմնարար և կիրառական հետազոտություններում ունեցած ներդրման համար: 2025 թվականի դափնեկիրների թվում են մասնագետներ, որոնց նախագծերը կարևոր են ճանաչվել Ռուսաստանի գիտական և արդյունաբերական էկոհամակարգի համար:
18:36 • 28.11.25ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովն ամփոփվել է Երևանի հռչակագրովԱմփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն:
12:31 • 27.11.25Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում (լուսանկարներ)CIPR Aerospace-ը, որը հիմնադրել է տիեզերական ճարտարագիտության մասնագետ, NASA-ում ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Մարի Հրաչուհի Բողոսյանը, վերջին տարիներին մշակել է Հայաստանի առաջին CubeSat-ը, CanSat-ը և PocketQube-ը, ինչպես նաև տիեզերագիտության ու ավիատիեզերական ինժեներության ուսումնական ծրագրեր՝ դպրոցների և համալսարանների համար։
17:00 • 25.11.25Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի ԿոտկայինՏաավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը և եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները: Միաժամանակ, նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին և հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ:
16:32 • 25.11.25Տեղի է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստըՆերկայացված զեկույցների շուրջ ծավալվել է քննարկում, խորհրդի անդամները մտքեր են փոխանակել իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
10:27 • 25.11.25Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը (տեսանյութ)Առաքելության նպատակն է վերադարձնել այն թայկոնավորդներին, որոնք «Շենչժոու-20»-ի անսարքության պատճառով մնացել էին չինական տիեզերակայանում առանց տրանսպորտային միջոցի:
18:50 • 24.11.25Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Շվեյցարիայի հետ համագործակցությանը վերաբերող հարցերՈղջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական և արդյունավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ։
16:39 • 24.11.25«Կախվածությունն» ավելի վտանգավոր է, քան ժամանակը, «անվերջ սքրոլինգը» մարզում է մեր ուղեղն անընդհատ շեղվել. մեդիափորձագետՏարիքը նշանակություն չունի. ընդունված է կարծել, որ սոցցանցերից կախվածությունը միայն դեռահասների խնդիրն է։ Սակայն այս վերլուծությունը ցույց է տվել, որ բացասական ազդեցությունը նույնն է թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների դեպքում ։
13:15 • 24.11.25Ucom-ն աջակցեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթի անցկացմանը (լուսանկարներ)Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։
11:57 • 22.11.25Մասկը տեսանյութ է հրապարակել Optimus ռոբոտների մասնակցությամբ, որոնք կատարում են բուժաշխատողների, ոստիկանների, շինարարների և խոհարարների աշխատանքները (տեսանյութ)Ձեռնարկատերը նախկինում հայտարարել էր Optimus ռոբոտների «բանակ» ստեղծելու ծրագրերի մասին՝ տարեկան մինչև մեկ միլիոն մոդել արտադրելով։
11:48 • 21.11.25Google-ը քննարկում է Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունՀանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։
