«Ամուսնալուծությունից հետո ստիպված էի լռել». Վարդան բաց տեսարաններին ամուսնու արձագանքի և հարաբերությունները թաքցնելու պատճառի մասին
Երգչուհի, պարուհի Վարդան այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում` մեկնում է շրջագայությունների, մասնակցում մի շարք ծրագրերի և զբաղվում իր ակումբի աշխատանքներով։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդան խոսել է իր անձնական կյանքի փոփոխությունների, նախկին ամուսնու և բիզնեսի մասին։
–Վարդա, ինչո՞ւ բացեցիք ակումբ, որտեղ տղամարդկանց մուտքն արգելվում է։
–Ես բացել եմ VARDA Ladies Club-ը, որպեսզի կանայք ունենան այնպիսի վայր, որտեղ կարող են լիարժեք հանգստանալ ու հաճույք ստանալ, ինչպես նաև ժամանակ խնայել։ Կինը, անպայման, պետք է ինչ–որ զբաղմունք ունենա օրվա ընթացքում, սպորտով զբաղվի, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինի։ Պետք է, անպայման, գեղեցկության սրահ այցելի, որպեսզի միշտ խնամված լինի։ Եվ իհարկե, պետք է շոփինգի գնա, որպեսզի գեղեցիկ լինի։ Վերը նշված ոչ մի կետից կինը չպետք է հրաժարվի։ Եթե այս ամենը տարբեր վայրերում եք անում՝ շատ ժամանակ եք կորցնում, իսկ VARDA Ladies Club-ում ամեն բան կա։ Կարելի է պարով զբաղվել, գնալ գեղեցկության սրահ, գեղեցիկ զգեստ ու լողազգեստ գնել, ինչպես նաև` զրուցել ընկերուհիների հետ մի բաժակ սուրճի կամ շամպայնի սեղանի շուրջ։ Այս ամենից հետո տղամարդը կարող է իր կնոջը հիանալի տրամադրությամբ տանել տուն։
–Շահավե՞տ է միայն կանանց համար ակումբ ունենալը։
–Այո, իհարկե։ Տղամարդիկ չեն վախենում մեզ մոտ թողնել իրենց կանանց։ Այնպես որ, կարելի է ասել, որ սա մանկապարտեզ է մեծ կանանց համար։) Կարելի է կնոջն ամբողջ օրով մեզ հանձնել, իսկ հետո գալ նրան տուն տանելու։ Այստեղ նա շրջապատված կլինի միայն կանանցով, որոնք կենսուրախ են, ժպտերես ու զերծ ավելորդ բամբասանքներից։ Բոլորը քննարկում են, թե ինչպես բավականություն պատճառել տղամարդուն, բաղադրատոմսեր են փոխանցում և այլն։ Դա հիանալի է։
-Հետ նայելով՝ կարո՞ղ եք ասել, որ հասել եք նրան, ինչին ձգտում էիք։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։
-Հաջողության գաղտնիքն աշխատասիրությունն է, երևակայելու ունակությունը։ Ես դրա վարպետն եմ։ Ավելին, ես կարող եմ երևակայել ոչ միայն իմ ապագայի մասին, այլև կարող եմ պարզապես սուրճի սեղանի շուրջ նոր բիզնես նախագծեր հորինել ընկերներիս համար։ Մի փոքր աշխատասիրություն, համբերություն ու նպատակասլացություն ունենալու դեպքում ցանկացած մարդ էլ կարող է հաջողության հասնել։ 30 տարեկանում ես, կարելի է ասել, 0-ից սկսեցի ապրել։ Այժմ կատարվել է իմ մեծ երազանքներից մեկը՝ ես բացել եմ VARDA Ladies Club-ը։ Սակայն ես այլ երազանքներ էլ ունեմ` ցանկանում եմ, որպեսզի ակումբը մասնաճյուղեր ունենա ամբողջ աշխարհում, պլանավորում եմ մի քանի գիրք թողարկել։ Դրանցից մեկը միայն մարզիչների համար կլինի։ Դրա մեջ կներկայացնեմ իմ անձնական փորձառությունն ու մարզումներն ուսուցանելու մեթոդները։ Ինձ մոտ շատ մարզիչներ են աշխատում, սակայն, միևնույն է, հաճախորդների մեծ մասն ինձ մոտ է` չնայած իմ պարապմունքները բավականին թանկ են։ Ինձ թվում է` պատճառն այն է, որ մարդիկ զգում են էներգիայի փոխանակումը, գնահատում են շփումը։ Pole dance-ն ավելին է, քան պարզապես սպորտը։ Երկրորդ գիրքը կանանց համար կլինի։ Այնտեղ կլինեն իմ գաղտնիքներն ու փորձառությունը, այն, ինչ կատարվել է իմ կյանքում, որպեսզի այլ կանայք չգործեն նույն սխալները։
–Ձեր գրավչությունը օգնո՞ւմ է հասնել հաջողությունների։
–Միանշանակ այո։ Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ գեղեցիկ եմ ծնվել, որ հայրս ինձ չի նվիրել իր մեծ քիթը, իսկ մայրս՝ փոքր աչքերը։ Ամեն բան հակառակն է ստացվել։ Ես շատ գեղեցիկ աղջիկների եմ ճանաչում, որոնք չեն կարողացել կյանքում ինչ–որ բանի հասնել։ Բացի գեղեցկությունից պետք է նաև մի քանի այլ հատկանիշ ունենալ՝ պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, հաճելի լինել, դրական, աշխատասեր, ժլատ ու ալարկոտ չլինել, սրամիտ, պատասխանատու զգալ, թե երբ է պետք ինչ–որ բան ավելացնել, երբ լռել, մասնակցել խոսակցությանը կամ ձևացնել, որ ոչինչ չես լսել, պետք է լավ ընկեր լինել, լավ մարդ։ Այդ պատճառով էլ ես չեմ անհանգստանում, որ մի օր կծերանամ, քանի որ գեղեցկությունից բացի ես մի շարք այլ հատկանիշներ ունեմ, որոնք տարիքի հետ չեմ կորցնի և կավելացնեմ։
–Ինչպիսի՞ն պետք է լինի կինը բիզնեսում և կյանքում։
–Ես լավ ղեկավար եմ, բայց մի փոքր չար եմ։ Կարող եմ նկատողություն անել մենեջերին, եթե կախիչը հակառակ կախված լինի, հագուստը սխալ դարակում դրված լինի կամ էլ գեղեցիկ դրված չլինի։ Սակայն եթե ես այդ նույնը ցույց չտայի իմ անձնական օրինակով, դա կարող էր որպես քմահաճություն դիտվել։ Ես սովորեցնում եմ բոլորին ամեն ինչ ճիշտ ու գեղեցիկ անել և իմ անձնական օրինակով ցույց եմ տալիս, որ դա հնարավոր է անել։ Իմ աշխատակիցները մեծանում ու զարգանում են ինձ հետ միասին։ Իհարկե, տանն այդ տարբերակը չի գործում։ Հնարավոր չէ տղամարդուն սովորեցնել գուլպաները մի տեղում դնել, ջուր չլցնել այն սալահատակին, որը նոր եմ մաքրել։ Տանը պետք չէ ղեկավար լինել, պետք է գեյշա լինել։ Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ես ամուսնացած եմ եղել։ Այդ ընթացքում ես փորձում էի համոզել բոլորին, որ իմ տեղը խոհանոցում է։ Ինձ շատ է դուր գալիս պատրաստել ու ես կարողանում եմ լավ տնային տնտեսուհի լինել։ Կարող են սպասուհուց ավելի լավ մաքրել լոգարանը և այլն։ Սակայն ես հասկանում եմ, որ այնպիսի հատկանիշներ ունեմ, որոնց զարգացումն ու արտահայտումն ավելի կարևոր են, քան խոհանոցը։ Այժմ իմ կողքին պետք է այնպիսի տղամարդ լինի, որը կհասկանա, որ ես ընթրիք կպատրաստեմ, բայց դա պարտադրված չեմ անի։ Հնարավոր է, որ մի օր ես շատ հոգնեմ, ու մենք գնանք ռեստորանում ընթրելու։ Ես կարող եմ ու սիրում եմ նախաճաշ պատրաստել, ես բոլոր կանանց նման եմ, պարզապես մի փոքր ավելի շատ եմ աշխատում։ Ես չեմ կարող իմ ժամանակի 90%-ը տնային տնտեսուհի լինել։ Երբ իմ ու ամուսնուս զգացմունքները նոր էին սկսվում, ցանկանում էի ամբողջ օրը նրա համար պատրաստել և հենց այդպես էլ անում էի։ Սակայն երբ ամեն բան նորմավորվեց, առաջ եկան նաև անձնական ժամանակն ու աշխատանքը՝ աղցանների թիվը պակասեց։ Այդ ժամանակ ամուսինս անհանգստացավ։ Նա փորձում էր ինձ խոհանոց վերադարձնել ու զարմանում էր, թե ինչու չեմ ցանկանում դա անել։ Դրա համար էլ ես այժմ միանգամից սովորեցնում եմ տղամարդուն, որ խոհանոցում կլինեմ, բայց ոչ շատ հաճախ։
-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք ամուսնալուծվել եք, քանի որ հանուն Ձեր ապագա ծրագրերի դեմ եք գնացել Ձեր ամուսնու արգելքներին։ Մի՞թե կարող եք հեշտությամբ կորցնել Ձեր սիրելիին` հանուն կարիերայի։
–Ես իրավիճակի ադեկվատության ներքին հասկացողություն ունեմ։ Իհարկե, կարևոր որոշումների դեպքում ես պետք է խորհրդակցեմ իմ տղամարդու հետ։ Սակայն իրականում ես մինչև հիմա կարծում եմ, որ հիմարություն է թույլ չտալ կնոջը կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ այդպես ես ուզում։ Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, որ ավարտել եմ համալսարանն ու անտեսել նրա բողոքները։
–Հիմա է՞լ եք նույն սկզբունքով առաջնորդվում։
–Այժմ ինձ համար դեռ կարևոր է ինքնադրսևորումը։ Իհարկե, ես կարող եմ ինչ–որ բանից հրաժարվել, որպեսզի նեղություն չտամ տղամարդուն, սակայն եթե ես ցանկանամ չինարեն սովորել և դա օգնի ինձ բիզնեսի զարգացման հարցում, ես կուսումնասիրեմ չինարենը։ Իմ տղամարդը պարտավոր է աջակցել ինձ ինքնազարգացման հարցում։
–Ինչու՞ էիք Ժամանակին թաքցնում Ձեր հարաբերությունները։
–Ինչ–որ չափով դա իմ նախկին ամուսինն էր ցանկանում։ Ինչպես և բոլոր կանայք, ես ցանկանում էի գոռալ իմ երջանկության մասին։ Ես հենց դա էլ անում էի՝ սոցիալական ցանցերը լցված էին իմ հարսանիքի լուսանկարներով։ Ավելի ուշ, երբ առաջին հոլովակն էինք նկարում՝ համաձայնության եկանք, որ իմ սեքսուալ կերպարը հետաքրքիր կլինի տղամարդկանց համար։ Բոլոր տղամարդիկ ցանկանում են մտածել, որ իրենց հավանած կերպարն ազատ է։ Ես ու ամուսինս քննարկել ենք դա։ Հենց նա է առաջարկել թաքցնել մեր հարաբերությունները, որպեսզի հետագայում շոու բիզնեսում ավելի մեծ հաջողություններ ունենամ։ Մենք ջնջեցինք բոլոր լուսանկարները, և ես ազատ աղջիկ դարձա բոլորի համար։ Երբ առաջին տեսահոլովակը թողարկեցինք՝ տղամարդկանց կողմից մեծ ուշադրության արժանացա։ Այնուհետև ես ու ուկրաինացի արտիստ Վիտալի Կոզլովսկին դուետ երգեցինք։ Այդ ժամանակ ես ամուսնացած էի, ամուսինս ներկա էր նկարահանումներին ու տեսնում էր, թե ինչպես են նկարահանում բոլոր բաց տեսարանները։ Ամեն բան նրա հսկողության տակ ու նրա թույլատվությամբ էր։ Իհարկե, բոլոր մարդիկ ցանկանում են մտածել, որ այն զույգերը, որոնք կադրում այդքան գեղեցիկ տեսք ունեն, կյանքում ևս ինչ–որ կապ ունեն։ Մենք թույլ տվեցինք մարդկանց այդպես մտածել։ Շատերը կարծում էին, որ ես ու Վիտալին սիրավեպ ունենք, սակայն իրականում մենք պարզապես լավ ընկերներ ենք։
Ապահարզանից հետո ես ստիպված էի լռել իմ նախկին ամուսնու մասին։ Հնարավոր չէ պատմել մեկի մասին, ում մասին ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու եմ տխուր և հոգումս ինչ է կատարվում։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչն է ավելի դժվար՝ թաքցնե՞լ հարաբերությունները, թե՞ ցուցադրել դրանք։ Այդ ամենից պետք է ինքնուրույն գլուխ հանեի։ Instagram-ը ինչ–որ չափով հոգեբանի նման է։ Ասում են, եթե ցանկանում ես այլևս ցավ չզգալ, պետք է խոսես այդ մասին։ Դու հրապարակում ես անում, ներկայացնում ես քո զգացմունքները, մարդիկ մեկնաբանություններում ինչ–որ խորհուրդներ են տալիս, ու դու թեթևանում ես։ Դա նման է խմբակային հոգեբանական թերապիայի։
Միայն այն ժամանակ, երբ տարիներ անցան, ու ես հաղթահարեցի այդ ամենը՝ սկսեցի խոսել այն մասին, թե ինչ եմ զգացել, երբ ամուսնալուծվում էի։ Դա վերջերս է պատահել, երբ ես ոտքի եմ կանգնել ու հասկացել եմ, որ ամուսնալուծվելու հետ կապված ճիշտ որոշում եմ ընդունել։
-Ձեր կյանքում կա՞ այնպիսի մեկը, ով ընդունում է Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու չի փորձում փոխել ձեզ։
-Այո, կա։
-Ի՞նչը կարող է երջանկացնել կնոջը։
-Սիրելի աշխատանքը, սիրելի տղամարդն ու երեխաները։ Ամեն դեպքում այդպես են ասում, ես դեռ չեմ ստուգել։
-Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք։
–Շատ, չափազանց երջանիկ։ Ես այնպիսի մարդ եմ, ով մշտապես փորձում է իր գործողությունների մեջ դրական ու բացասական կողմեր գտնել։ Ես երկար եմ մտածել այն մասին, որ չկարողացա պահպանել իմ ամուսնությունը, չկարողացա հաղթահարել դժվարությունները․․․հնարավոր է, որ ես վատ էի փորձում։ Երբ մենք բաժանվեցինք՝ ինձ շատ երկար ժամանակ վատ էի զգում։ Ես գիտեմ, որ իմ նախկին ամուսնինը նորից է ամուսնացել ու արդեն երկու երեխա ունի։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Սակայն դրա հետ մեկտեղ ես մտածում էի, որ իմ կյանքում ինչ–որ բան այն չէ։ Ես նրան երջանիկ լինելու հնարավորություն տվեցի՝ նրանից բաժանվելով։ Ես ասում էի նրան, որ նա կգտնի այնպիսի կնոջ, որի հետ երջանիկ կլինի, կին, որն ավելի հաճախ կլինի խոհանոցում, քան ես։
Այսօր կատարվել են բոլոր այն երազանքներս, որոնց ձգտում էի։ Ես կարող եմ ասել, որ ճիշտ եմ արել, քանի որ հասել եմ այն ամենին, ինչ ցանկանում էի, իսկ նա հասել է նրան, ինչն ինքն էր ցանկանում։
Ինձ մոտ ամեն բան նախագծին համապատասխան է ընթանում։ Ապագայում ես նույնպես երջանիկ ընտանեկան կյանք ու երեխաներ կունենամ։ Պարզապես, իմ նախագիծը մի փոքր տարբերվում է Instagram-ի էջիս հետևորդների պատկերացրածից։ Նրանք կարծում են, որ ես արդեն պետք է 3 երեխա ունենայի, սակայն ես միայն հիմա եմ հասկացել, որ պատրաստ երեխա ունենալ։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը