«Լիլին լողազգեստով զիջում էր մյուսներին, բայց արժանի էր հաղթանակի». Գոհար Հարությունյան
Ամիսներ առաջ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ վերականգնվեց Հայաստանում գեղեցկության ազգային մրցույթ անցկացնելու ավանդույթը։ Tert.am Life–ը ներկայացնում է «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հարցազրույցը մրցույթի ավարտից հետո։
«Միս Արմենիան»` 17–ամյա Լիլի Սարգսյանը, ընտրվել է ժյուրիի գնահատականների հանրագումարով։ Ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը հենց նրան էլ տեսնում էր որպես հաղթողի։
«Քանի որ սա գեղեցկության մրցույթ է, առաջին հերթին հաշվի ենք առել գեղեցկությունը։ Իհարկե, գեղեցկուհիները պետք է լինեն նաև ինտելեկտուալ, սակայն եկեք չմոռանանք, որ սա գեղեցկության մրցույթ է։ Այս մրցույթը Հայաստանում այնքան էլ մեծ հեղինակություն չի ունեցել և հավաքը, ի սկզբանե, դժվար է կատարվել։ Կարծում եմ` այստեղ ներկայացող աղջիկների միջև շատ օբյեկտիվ և արդար ընտրություն է եղել։ Ես ուրախ եմ, որ հաղթողը հենց Լիլին է»,– ասաց նա։
Լիլիի գեղեցկության ամենամեծ գրավականը Գոհարը համարում է բնական լինելը. «Առաջին հերթին իր դեմքի` դիմագծերի գեղեցկությունն է շատ կարևոր։ Նա բնական գեղեցկություն ունի։ Իհարկե, լողազգեստով զիջում էր մյուս մասնակիցներին, սակայն միևնույն է, իր պահվածքով, կեցվածքով, համեստությամբ համապատասխանում է այս տիտղոսին»։
Թեև Գոհարը նշեց, որ առաջնայինը գեղեցկությունն է, նա, որպես Լիլիի արժանիք, շեշտեց նաև մարդկային հատկանիշները։ Գեղեցկուհուն ընտրել են` հաշվի առնելով նաև, թե հետագայում որքանով հեշտ կլինի աշխատել նրա հետ։ «Իր հետ շատ հեշտ կլինի աշխատել 1 տարվա ընթացքում։ Մարդկային հատկանիշներն ավելի շատ ենք հաշվի առել, քան ինտելեկտը։ Ես շատ եմ կարևորում նաև բարոյականությունը, քանի որ ինքը միշտ կրելու է Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը։ Կարևոր է, թե ինքն իրեն ինչպես է դրսևորում հանրության մեջ»,– ասաց Գոհարը, որը փորձում է կոտրել կարծրատիպը, թե այս ասպարեզի աղջիկներն ավելի ազատամիտ են։ Գոհարը միշտ նշում է, որ գեղեցկուհիներից շատերն ունեն օրինակելի ընտանիքներ։ Ինքը` որպես բազմազավակ մայր, ևս փորձում է դրական օրինակ ծառայել մյուսներին։
Լիլիի թերությունը Գոհարը համարում է կաշկանդվածությունը։ «Լիլին շատ կաշկանդված և պարփակված է։ Նրա ժպիտը պակասում է, ինչը կաշկանդվածության հետևանք է։ Նա բնույթով մելանխոլիկ, ինտրովերտ է, բայց շատ սիրուն։ Պետք է աշխատենք նաև քայլվածքի վրա։ Մինչև «Միսս աշխարհ»» կհասցնենք շտկել թերությունները»,– կարծում է «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահը։
Անդրադառնալով աղջիկների քայլվածքին և ներկայանալիությանը` Գոհարն ասաց, որ նրանք քիչ էին ժպտում, ինքը նախապես խորհուրդ էր տվել ցույց տալ իրենց խարիզման։ «Գեղեցկության մրցույթներում այնքան կարևոր չէ, որ աղջիկները մոդելային քայլվածք ունենան։ Մասնակիցները սովորական աղջիկներ էին, որոնց համար մեծ ռիսկ էր քայլել այսպիսի բազմության առաջ։ Ինչպես տեսանք, մոդելները հատուկ առավելություն չունեցան։ Առաջնայինը հենց արտաքին գեղեցկությունն է։ Ես բոլոր մասնակիցներին ասել էի, որ պետք է ժպտան, յուրաքանչյուրը ցույց տա իր խարիզման, անհատականությունը։ Գեղեցկության մրցույթներին այդքան էլ ճիշտ չէ սեքսուալ կերպարը։ Պետք է լինի բարության, անկեղծության, անհատականության դրսևորում, սակայն ոչ ավելորդություններ։ Աղջիկները շատ քիչ էին ժպտում, իմ սպասումներն ավելի շատ էին։ Ամենագեղեցիկը, իմ կարծիքով, ներկայացավ Արմինե Մանուկյանը, որը բալետի պարուհի է և բեմում շատ լավ էր զգում իրեն, ժպտում էր, ինչպես իրական գեղեցկուհին պետք է անի։ Մյուսները շատ ավելի կաշկանդված էին»,– կատեց նա։
Tert.am Life–ի դիտարկմանը, եթե լավագույնս ներկայացավ Արմինե Մանուկյանը (վերջինս «Վիցե Միսս Արմենիա» 4–րդ տեղում էր), այդ դեպքում ինչո՞ւ էր ինքը որպես հաղթող տեսնում Լիլիին։ Արդյոք սա նշանակում է, որ Գոհարը եկել էր մրցույթին` իր մտքում նախապես ունենալով հաղթողին, նա պատասխանեց. «Հաղթողի մի քանի ներկայացուցիչ կար։ Միանշանակ, մի հոգի չի եղել։ Հաղթողը ժյուրիի բոլոր անդամների գնահատականների հանրագումարով է որոշվել։
Գոհարը համաձայն է հաղթողի հետ, սակայն լիարժեք համաձայն չէ 5–յակի կազմի հետ։ «Կային նաև աղջիկներ, որոնք տասնյակում էին և հնգյակ չմտան, օրինակ, Լիանա Ոսկերչյանը։ Ես կարծում էի, որ նա կլինի հնգյակում»,– ասաց նա։ Լավագույն տասնյակի կամ հնգյակի աղջիկներին կուղարկե՞ն միջազգային այլ մրցույթների, թե ոչ, Գոհարը չգիտի։ Անձնակազմի համար հիմա առաջնայինը հաղթողի մասնակցությունն է «Միսս աշխարհին»։ «Մեզ համար առաջնայինը «Միսս աշխարհն է»։ Եթե կարողանանք այլ մրցույթների ուղարկել աղջիկներին, կանենք։ Այս տարիների ընթացքում հայ մոդելները մասնակցել են միջազգային մրցույթների` հեղինակավոր և ոչ հեղինակավոր, այնպես որ, դա մեր կողմից նորություն չի լինի։ Միակ նորությունը «Միսս աշխարհն» է, մեր գեղեցկուհին 20 օրից արդեն պետք է մեկնի Չինաստան»,– նշեց նա։
Անդրադառնալով մրցանակներին` Գոհարը նշեց, որ իրենք աշխատել են այնպես անել, որպեսզի նվերները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջև։ «Հաղթողի համար, գումարային մրցանակ, որպես այդպիսին, չկա։ Մեր հովանավորչական սպասումներն ավելին էին, բայց, քանի որ դատական պրոցեսների մեջ էինք, շատերը սպասում էին, թե ինչպիսի միջոցառում կլինի, որքանով արդարացված կլինի, որքանով կկարողանանք բարձրացնել մրցույթի հեղինակությունը։ Թե որքանով ստացվեց, ես գնահատել չեմ կարող։ Շատ կցանկանայի մրցանակային մեծ ֆոնդ ունենալ, սակայն մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, երբ անգամ մրցութային ծախսերը շատ դժվար էր փակել։ Միայն հաղթողի թագը բավականին մեծ գումար արժեր` 2 մլն դրամ, քանի որ արծաթից է և կիսաթանկարժեք քարերով։ Կաշխատենք այնպես անել, որ թագը մնա գեղեցկուհուն։ Դա կախված է նրանից` մյուս տարի կունենա՞նք թագի հովանավոր, թե` ոչ։ Կարծում եմ` շատ ճիշտ է, երբ թագը մնում է գեղեցկուհուն»,– ասաց նա։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 15:38 • 27/11 «Ես ինձ երբեք տուրիստ չեմ զգացել». Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսի դատին կհանձնի իր հեղինակային ներկայացումը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, ում հայ հանդիսատեսը սիրեց ու մինչ օրս հիշում է Արամի կերպարով, հայրենիքում առաջին անգամ կներկայացնի իր հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը