«Նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել ցավը». Լիլի Էլբակյանը` վաղամեռիկ եղբոր մասին
Օրեր առաջ Հանրայինով եթեր հեռարձակվեց «Երգ երգոց» հաղորդման` Էդգար Էլբակյան կրտսերին նվիրված թողարկումը։ Tert.am Life–ն արդեն հայտնել է, որ դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ շուտով լույս կտեսնի Էդգար Էլբակյան կրտսերի երգերի ձայնասկավառակը։
Էլբակյանների ընտանիքի համար 18 տարեկանում Էդգարին կորցնելն անհաղթահարելի ցավ է մինչև օրս։ Դա է պատճառը, որ նրանք չեն խոսել կորստյան մասին։ Աննա և Արմեն Էլբակյանները շնորհակալություն հայտնեցին Էդգարի գործերին նոր շունչ տալու համար, սակայն այս թեմայով խոսել չկարողացան։ Tert.am Life–ը զրուցել է Էդգարի քրոջ` դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, որը եղբորը կորցրել է, երբ դպրոցական էր` 8–րդ դասարան։
«Ես ու Էդգարը միասին ենք մեծացել, նա եղել է իմ օրինակը։ Ինքը նվագում էր, ես էլ էի նվագում, գրում էր, ես էլ էի գրում, երգում էր, ես էլ էի երգում։ Իրեն կորցնելն անբացատելի ցավ էր։ Ես ուղղակի մեծացա։ Մինչև հիմա, երբ քույր ու եղբայր եմ տեսնում, լաց եմ լինում։ Երբ երեխաներս վիճում են, ասում եմ` իրար գնահատեք, պահեք։ Մենք շատ կապված էինք և շատ էինք սիրում իրար։ Այդ ցավը երբեք չի մոռացվել, ուղղակի իմ ծնողները որոշում ունեին`իրենց ցավն ուրիշների վրա «չփաթաթել»։ Մենք նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել այդ ցավը, որպեսզի իրար խնայենք։ Այն, ինչ մենք զգում ենք, ամեն մեկս ապրում ենք մեզ համար։ Կան բաներ, որոնք դժվար է անել, որովհետև դու ամեն անգամ վերապրում ես ցավը։ Մայրիկս Էդգարից հետո նույնիսկ նկարները չէր նայել, այդ օրը նայեց... Մեր միակ մխիթարությունն այն է, որ դեռ հանդիպելու ենք, այս կյանքով ամեն ինչ չի ավարտվում։ Էդգարը, կարծես, ժամանակին հավասար չապրեր, անընդհատ շտապում էր, կարծես, ուշանար, միգուցե, ինչ–որ բան էր զգում։ Միշտ հարցնում էր, որ մահանամ, ի՞նչ կանեք։ Ինքը 18 տարիների ընթացքում ապրեց այն, ինչ մարդիկ ամբողջ կյանքում չեն ապրում»,– ասաց դերասանուհին։
Լիլին նշեց, որ այս նախագծի իրականացումը շատ է կարևորում, քանի որ այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել եղբորը, այս նախագծից հետո կճանաչեն։
«Ստեփանը միշտ ասում էր, որ նման նախագիծ անելու ցանկություն ունի, սակայն իրականացումն անսպասելի էր մեզ համար։ Այս ամենը մեզ համար շատ էմոցիոնալ էր։ «Երգ երգոցի» նկարահանման օրը տպավորություն էր, կարծես, նույն թաղման օրը լիներ, նույն մարդիկ էին հավաքվել... Շատ ոգևորիչ ու կարևոր է այս երգերի ծնունդը։ Էդգարը շատ փոքր տարիքում է գրել սրանք, շատ հետաքրքիր տեքստեր կան։ Սրանք այնպիսի երգեր են, որոնք պիտի ապրեին իրենց կյանքը, սակայն չկար գործիքավորումը։ Ստեփանը հրաշալի աշխատանք է արել։ Նա դա իր պարտքն էր համարում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ նա վերադարձրել է մեզ Էդգարին։ Ես ուզում էի Էդգարի գրած գործերի հիման վրա ներկայացում բեմադրել, սակայն դեռ չեմ կարողանում։ 4 անգամ մոտեցել եմ այդ գործին ու չեմ կարողացել, ներսից ինչ–որ բան խանգարել է...»,– ասաց նա։
Լիլին պատմում է, որ Էդգարը շատ ընկերասեր էր, իսկ «Ընկերոջս» խորագիրը, կարծես, հենց ինքը ընտրած լիներ։ Հենց այդպես` ընկերասիրությամբ էլ նա և ընկերը հեռացան կյանքից` խեղդվեցին` փորձելով փրկել մեկը մյուսին։ Նրա տեսակի մասին լավագույն գնահատականը, թերևս, այն է, որ մահվանից 17 տարի անց ընկերները նախաձեռնել են այս նախագիծը։
«Թվում է` երգերը տխուր են, բայց նա շատ կենսուրախ էր, կարողանում էր բոորին ուրախացնել։ Էդգարը մի հրաշալի հատկություն ուներ, որը, ասում են, պապիկիցս էր ժառանգել. կարողանում էր միավորել մարդկանց։ Նա շատ ընկերասեր էր, ամեն ինչի պատրաստ էր հանուն ընկերության։ Ես հիշում եմ, թե ինքս ինչպիսին էի առաջ, ինչպիսին էին մարդիկ առաջ։ Հիմա ընդհանուր վազք կա, բոլորս վազում ենք ինչ–որ ուղղությամբ, չենք էլ հասցնում իրար հետ շփվել։ Ինքս էլ կարող եմ ասել, որ նախկին Լիկայից ոչինչ չի մնացել։ Կյանքը շատ է փոխվել, ամեն ինչ շահի համար է դարձել, երբեմն, մտածում եմ, որ Աստված իրեն տարավ, որովհետև ինքը չէր դիմանա այս ամենին։ Կարծում եմ` իր ընկերները` Ստեփանը, Խորենը և մյուսներն էլ են կարոտ այն մաքուր ընկերությանը, որ կար այն ժամանակ։ Շատերն ասում էին` Խորենին այդքան հուզված երբեք չէինք տեսել, ես էլ չէի տեսել, թեև շատ լավ եմ ճանաչում իրեն։ Բոլորիս մեջ հուզմունք կար, մենք ուղղակի կարոտում էինք Էդգարին, մեզ, այդ ժամանակները ու հուզվում»,– նշեց դերասանուհին։
Լիլիի 3-ամյա որդին կրում է Էդգարի անունը։ «Երբ էդգարը մահացավ, ես գիտեի, որ ունենալու եմ որդի և իր անունը լինելու է Էդգար, չնայած փոքր աղջիկ էի։ Երբ աղջիկ ունեցա, շատ էի տխրել, որ չեմ կարող իրեն տալ Էդգար անունը, թեև աղջիկս Էդգարին նման է` նրա պես ատամիկով էր ծնվել, նրա պես ձախլիկ է... Երբ երկրորդ բալիկիս էի սպասում, երազում էի որդի ունենալ։ Ես հասկանում եմ, որ ճիշտ չի լինի անընդհատ իրեն կապել եղբորս հետ, որովհետև ինքն առանձին տեսակ է։ Ամեն դեպքում, Էդգարին նմանություններ ունեն թե՛ աղջիկս, թե՛ տղաս։ Ես փորձում եմ իրենց ծանոթացնել Էդգարի հետ։ Երբ որդիս ավելի վարժ խոսի, սկսի արտասանել, որոշել եմ օրը մի բանաստեղծություն սովորեցնել, որովհետև իմ եղբայր Էդգարը շատ էր սիրում Չարենցին, մյուս բանաստեղծներին»,– ասաց Լիլին։
Դերասանուհին նշեց, որ եղբայրը միշտ եղել է իր իդեալը, նույնիսկ կողակից ընտրելիս փորձել է նմանեցնել եղբորը. «Ես իրեն պահել եմ իմ մեջ։ Միշտ ասում էի, որ իմ ամուսինը պետք է նման լինի Էդգարին։ Համոյի մեջ անկեղծ ու մաքուր մի բան կար, որն ինձ հիշեցնում էր Էդգարին»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 15:38 • 27/11 «Ես ինձ երբեք տուրիստ չեմ զգացել». Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսի դատին կհանձնի իր հեղինակային ներկայացումը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, ում հայ հանդիսատեսը սիրեց ու մինչ օրս հիշում է Արամի կերպարով, հայրենիքում առաջին անգամ կներկայացնի իր հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը