Դավիթ Սեխպեյան. «Երեխայի ծննդից հետո ես ու կինս ավելի ենք կապվել»
Դերասան Դավիթ Սեխպեյանը տարիներ առաջ կնոջ հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ինչպես գործունեության, հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու փորձերի, ամերիկյան կյանքին հարմարվելու, այնպես էլ այս տարի լույս աշխարh եկած դստեր` Օլիվիա Լիվիի մասին։
Դավիթը գործընկերների հետ շուտով նոր ներկայացում կհանձնի ամերիկաբնակ հայ հանդիսատեսի դատին։ «Այն մարդու և փողի փոխհարաբերությունների մասին է։ Փողի պատճառով ջրի երես են դուրս գալիս մարդկային թուլությունները։ Հետաքրքիր, թեթև ներկայացում է, որն ունի իր խորությունը։ Գրեթե, ավարտել ենք։ Իմ կերպարը հիմար անձնավորություն է, որը խելացի մարդու ձեռքին վտանգավոր գործիք կարող է լինել»,– պատմեց դերասանը։
Նախագծի տնօրենը Արամ Մխիթարյանն է, որը նաև գլխավոր դերակատարն է։ Ռեժիսորը Վահե Խաչատրյանն է։ Ներկայացման մեջ խաղում են Դավթի կինը` Նարինե Պողոսյանը, Անժելա Սարգսյանը, Դավիթ Թադևոսյանը, Նառա Քեյը, Կարինե Գարսևանյանը և այլք։
Դավիթը չի նկարահանվում ԱՄՆ–ում պատրաստվող հայկական նախագծերում։ Նրա նպատակը ամերիկյան ֆիլմերն են։ Դերասանից հետաքրքրվեցինք` արդյոք ֆինանսական խնդիրներ չեն առաջանում միայն թատրոնում խաղալիս։
«Ես անընդհատ պրոցեսի մեջ եմ, սակայն փորձում եմ ուժերս կենտրոնացնել ամերիկյան ֆիլմերի վրա։ Իհարկե, թատրոնում խաղալով չես կարող տուն պահել։ Դա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Իմ կարծիքով` ամբողջ աշխարհում նույն կերպ է։ Notre-Dame de Paris հանճարեղ նախագիծը համաշխարհային մասշտաբի մյուզիքլ էր, սակայն նույնիսկ այդ նախագծի դերակատարները առանձին շրջագայում են իրենց համերգներով, որպեսզի կարողանան եկամուտ ունենալ։ Ես երբեք չեմ տարանջատել ֆիլմը, թատրոնը, ռադիոն։ Դրանք անմիջականորեն փոխկապակցված են, անջատված են եղել այն ժամանակ, երբ կինոն գոյություն չի ունեցել։ Հիմա զբաղվածություն ունեմ կինոյում։ Բացի այդ, ես աշխատում եմ որպես հանդիսավար և երգիչ։ Ես Հայաստանում էլ եմ արել այդ գործը։ Հայկական լեզվով ասված` թամադա եմ»,– նշեց նա։
Դավիթը չի կոմպլեքսավորվում այն հանգամանքից, որ շատերը վերապահումով են վերաբերում թամադայի աշխատանքին։ «Չկա այնպիսի բան, որը ես հաճույքով չանեմ։ Եթե մի բան անում ես, պիտի հաճույքով անես։ Թե ինչու են դրան վերապահումով մոտենում, ինձ համար զարմանալի է։ Չեմ ուզում մեկնաբանել այն մարդկանց, ովքեր անում են դա, բայց վերապահումով մոտենում»,– ասաց նա։
Դերասանը փորձում է քայլեր անել Հոլիվուդում։ Ինչ վերաբերում է իր նպատակակետին` Դավիթն ասում է, որ ապագան անկանխատեսելի է։ «Եթե ինձ 20 տարի առաջ ասեին, որ կկարողանաս Ալ Պաչինոյի հետ աշխատել, չէի հավատա։ Նույնիսկ, եթե հետին պլանում դրոշակ էի պահել ընդամենը։ Արի ու տես, 20 տարի անցավ, ես այդ մարդու հետ նույնիսկ շփվեցի։ Սրանք նպատակին մոտենալու քայլեր են։ Պարտադիր չէ` հասնում ես նպատակիդ , թե չէ։ Կարևորը` ինչքան ես փորձում հասնել նպատակիդ։ Երբ նոր էի եկել, խնդիր ունեի` լեզու չգիտեի։ Մինչև լեզվի իմացությունս զարգացրեցի, գնում էի մասսայական տեսարաններում նկարահանվելու։ Դրանից հետո գնացի քասթինգների` մեծ դերերի համար։ Երբեմն, ընտրում են, երբեմն` ոչ։ Մի քանի էպիզոդիկ հատվածում խաղացի հոլիվուդյան դերասանների հետ։ Disney ալիքի համար մանկական սքեթչ նկարահանվեց։ Անիմացիոն ֆիլմ էր, որտեղ 2 մարդակային կերպար կար` ես ու իմ աղջնակն էինք խաղում։ Կան նաև ֆիլմեր, որոնցում 5 րոպեով ես հայտնվում։ Բարդ է, սակայն այստեղ դու միլիոններից մեկն ես»,– պատմեց Դավիթը։
Հայաստանում շատերն ունեն «ամերիկյան երազանք» կոչվածը։ ԱՄՆ տեղափոխվելուց տարիներ անց դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարողացավ անել ԱՄՆ–ում, որ էստեղ չէր կարող։ «Ինձ համար բացարձակ տարբերություն չկա, թե որտեղ ես ապրում։ Կարևորը` ընտանիքիս հետ եմ։ Ուրիշ բան է, որ տան, հայրենիքի կարոտն է խեղդում։ Երբ Հայաստանում ես ապրում ու օտարության համը չես առել, քեզ թվում է`կեղծավորություն են անում այսպես խոսելիս։ Երբ կտրվում ես հողիցդ ու կարոտը խեղդում է, նոր կարողանում ես մտնել ուրիշի կաշվի մեջ։ Հիմա զարմանում եմ` ինչպես կարող էի առաջ նման բան մտածել։ Ինչ վերաբերում է մեկնելուս` թող անհամեստ չհնչի, սակայն Հայաստանում ես դեռ ուսանողական տարիներից կարողացա ձեռք բերել այն, ինչ ուզում եմ աշխատանքային տեսակետից։ Ես բախտ ունեցա աշխատել Ռուսական թատրոնի հիմնական կազմի մեջ, տարբեր ռադիոներում և հեռուստաընկերություններում։ Ես վերջին տեղերում չէի։ Հարցն այն էր, թե ուր կկարողանամ գնալ հաջորդիվ։ Մտածում ես, որ եթե 1000–ից գոնե 1 տոկոս հնարավորություն կա հայ արվեստը, մշակույթն ավելի մեծ քանակությամբ մարդկանց ներկայացնել, երկրից գնում ես։ Ես այն տեսակի մարդ չեմ, որ կարող է 70 տարի աշխատել մի թատրոնում։ Ես ավելի ճանապարհորդող դերասան եմ, անընդհատ պրոցեսի մեջ եմ։ Երբ քո առաջ ունես նպատակ, իրագործում ես ու առաջ շարժվում»,– նշեց դերասանը։
2017–ը Դավթի ու Նարինեի ընտանիքում ամենաերջանիկներից էր. լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։ Փոքրիկը երջանկության նոր չափաբաժին է բերել ծնողներին։ «Կա մի պահ, երբ մեկին սիրում ես ու մտածում, որ դրանից ավելի հնարավոր չէ սիրել ինչ–որ մեկին, հետո երկնքից անակնկալ է գալիս ու հասկանում ես, որ հնարավոր է։ Սերը սահմաններ չի ճանաչում։ Շատերն ասում են` բալիկից հետո ամուսինների կապը թուլանում է, բայց ես ու կինս ավելի կապվեցինք, որովհետև հիմա ավելի շատ եմ շնորհակալ իրեն։ Դու կյանքում առաջին անգամ հասկանում ես, որ քո սերը, վերաբերմունքը, քայլերը շահախնդրության նշույլ անգամ չեն պարունակում։ Դա, երևի, անձնազոհությունն է` հանուն շարունակության»,– ասաց նա։
Դավիթը վստահ է` մարդիկ ծնվում են բնավորությամբ։ 5 ամսական Օլիվիա Լիվին արդեն ունի իր տեսակը, որը նշմարում են ծնողները։ «Բալիկս շատ հետաքրքիր բնավորությամբ է ծնվել ու արդեն անհատականություն է։ Կարծում եմ` ամեն բալիկ բնավորությամբ ու տեսակով ծնվում է։ Մնացածը տարիների ընթացքում մշակվում է, հարթվում»,– ասաց հայրիկը, որը հաճույքով է զբաղվում դստեր խնամքով, սակայն կինը ժամանակ չի թողնում։ «Երեխայի ծննդից հետո, երբ կինս դեռ թույլ էր, օգնում էի խնամքի հարցերում, սակայն հիմա ժամանակ էլ չի տալիս խնամքով զբաղվելու։ Ինձ մնում է միայն խաղալ երեխայի հետ։ Փառք Աստծո, այնպիսի երեխա է, որի հետ շատ հեշտ է։ Ամեն վայրկյան, երբ երեխային նայում եմ, շատ երջանիկ եմ։ Ես շնորհակալ եմ Աստծուն` ունեցածիս համար։ Ես երջանիկ մարդ եմ»,– եզրափակեց Դավիթը` խոստովանելով, որ աղջկա մասին խոսելիս դեմքին ակամայից ժպիտ է հայտնվում։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը