«Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է». Արմինկան` նոր աշխատանքի և ամերիկյան կյանքի մասին
EXCLUSIVE
Երգչուհի Արմինկան մոտ մեկ տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ։ Այս ընթացքում նա նոր աշխատանքներ չէր ներկայացնում, իսկ որպես դիզայներ ունեցած ցուցադրությունների, կորպորատիվներին մասնակցելու մասին չէր խոսում։ Նոյեմբերի 28–ին երգչուհին պրեմիերա ունի. նա և Նորոն կներկայացնեն իրենց զուգերգը «Սեր ու տարիներ» երգի հիման վրա։
ԱՄՆ տեղափոխվելուց 1 տարի անց Արմինկան իր առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life–ին։
Զուգերգի մասին
«Նորոն առաջարկեց զուգերգ անել։ Ես իրեն միշտ հավանել եմ որպես երգիչ, սիրով համաձայնեցի։ Վաղուց ոչինչ չէի արել, արդեն ծրագրեր ունեի նոր երգերի անդրադառնալու, սակայն որոշեցի Լոս Անջելեսի մեր համայնքում առաջին քայլս զուգերգով անել։ Ինձ համար առաջնայինն այն է,որ համայնքն իմանա, որ ես արդեն այստեղ եմ ապրում և ստեղծագործում։ Սա նրանց ներկայանալու իմ առաջին քայլն է, այցեքարտս`որպես համայնքի երգչուհի։ Երգը բավականին գեղեցիկ է ստացվել։ Երկար ենք ընտրել ու աշխատել այս երգի վրա։ Հավատում եմ, որ պիտի շատ սիրվի, որովհետև թե՛ երաժշտությունը, թե՛ տեքստը շատ գեղեցիկ են»,– ասաց երգչուհին։
Օվկիանոսից այն կողմ էլ Արմինկան ու Նորոն համագործակցել են հարազատ մարդկանց հետ։ Երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Artur & Bina Production–ը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Գևորգ Ճուղուլյանը։
«Երգը հասուն` երկար տարիների պատմություն ունեցող սիրո մասին է։ Սյուժետային գիծը պատմում է այն մասին, որ մարդիկ շատ երկար են միասին, տարիների ընթացքում ինչ–որ բաներ են լինում։ Կոնկրետ այս դեպքում տղամարդու կյանքում կա մեկ ուրիշը, սակայն հարաբերություններն այնքան հավասարակշռված են, որ իրենք պատրաստ են միշտ սիրել, ներել և հաղթահարել ամեն բան` նորից միասին լինելու համար»,– պատմեց երգչուհին։
Երգչուհին, որ իր քայլերն է անում նաև որպես դիզայներ, ինքն է զբաղվել իր ոճով, վարսահարդարումը, ինչպես միշտ, վստահել է քրոջը` Լուսինեին, դիմահարդարումն արել է Ագնեսան։
ԱՄՆ մեկնելուց հետո Արմինկան առաջին անգամ է վերադառնում երգարվեստ։ Տեսահոլովակի շնորհանդեսն ԱՄՆ–ում կազդարարվի երեկույթով։ Երգչուհին հայտնեց, որ երեկույթին ներկա են լինելու մի շարք հայտնի մարդիկ, կազմակերպչական մասը ստանձնել է Նորոն։
Կորպորատիվների մասին
ԱՄՆ–ում Արմինկան ներկայանում է կորպորատիվ երեկույթներին ոչ միայն որպես երգչուհի, այլև հանդիսավար։ Նա նշեց, որ հետաքրքիր դուետ են կազմել հաղորդավար Արտավազդ Ամիրյանի հետ։ «Ինձ հաճախ են հրավիրում որպես հանդիսավար, ինչը շատ հաճելի է։ Ինձ համար սա նոր աշխարհ չէ, քանի որ փորձ ունեցել եմ հեռուստատեսային շոուներ վարելու։ Հետաքրքիր ու հաճելի է ինքս ինձ բացահայտել այդ ռակուրսից»,– ասաց երգչուհին։
Ինչ վերաբերում է կորպորատիվների ժամանակ երգելուն` Արմինկան նկատեց, որ իր երգացանկում ավելի շատ են ժողովրդական ու լիրիկական երգերը, սակայն ինքը հրավերներ շատ է ունենում։
«Երբ ինձ հրավիրում են կորպորատիվ միջոցառումների, չեն ակնկալում ինձանից լսել պարային 6/8 երաժշտություն. տաշի–տուշի։ Ես նախապես ասում եմ, որ իմ երգացանկը բաղկացած է լիրիկական ու ժողովրդական երգերից, պատասխանում են, որ հենց դա էլ ուզում են։ Ամեն անգամ, երբ ինձ հրավիրում են ու խնդրում կոնկրետ երգեր ներկայացնել, օրինակ, հարս ու փեսայի առաջին երգի ժամանակ կատարել «Թող լինի հեքիաթը», հաճելիորեն զարմանում եմ։ Ես չէի սպասում, որ իմ հանդեպ վերաբերմունքն այդպիսին է»,– ասաց նա։
Դիզայների աշխատանքի մասին
Երգչուհին շարունակում է գործունեությունը նաև որպես դիզայներ։ «Փոքրիկ նոր հավաքածու եմ արել։ Այս անգամ էլ էքսկլյուզիվ հավաքածու է` ամեն հագուստից մեկ օրինակ եմ ներկայացրել։ Հուրախություն ինձ, Գլենդելում շուտով կբացվի հայ դիզայներների բրենդային խանութ, որտեղ կվաճառվի նաև իմ հագուստը»,– ասաց նա։
Հարցին` որքանո՞վ է շահութաբեր Arminka style–ը` որպես բրենդ երգչուհին պատասխանեց. «Ինչպես իմ երաժշտությանը, այդպես էլ հագուստիս եմ վերաբերել։ Երբ մարդիկ տեսնում են հավաքածուս, ասում են` շատ տարբերվող է։ Դա ինձ համար կարևոր գնահատական է, որովհետև ես ուզում էի անել հագուստ, որը կտարբերվի։ Ունենում եմ պատվերներ, սակայն ես դեռ չեմ կարողանում ինձ թույլ տալ արտադրել մեծաքանակ հագուստ։ Ինձ դիմում են անհատական պատվերներով։ Ես դեռ չեմ հասել այն կետին, որ կարողանամ մեծաքանակ հագուստ կարեմ ֆաբրիկաներում, այստեղ դեռ չունեմ իմ ատելյեն։ Հիմա այդ ընթացքի մեջ եմ, բանակցություններ եմ վարում մի քանի ֆաբրիկայի հետ, պետք է հասկանամ, որտեղ կարող եմ մեծաքանակ պատվեր անել։ Ժամանակ է պետք։ Բրենդը ստեղծելուց մի քանի ամիս անց ես տեղափոխվեցի ԱՄՆ։ Ինձ համար դժվար էր. Հայաստանում դեռ չկայացած, ես եկա ԱՄՆ։ Դեռ փոքր–փոքր քայլերով եմ առաջ գնում, քանի որ մեկ տարի է, ինչ ապրում եմ ԱՄՆ–ում։
Ամերիկյան կյանքի մասին
Արմինկան առաջին անգամ խոսեց նաև ԱՄՆ մեկնելու մասին։ Երգչուհին բազմիցս եղել էր ԱՄՆ–ում, որդին այնտեղ է ծնվել, սակայն ամեն ինչից հրաժարվելն ու ԱՄՆ բնակության մեկնելը հեշտ որոշում չէր։ Երգչուհին նշեց, որ ԱՄՆ–ում էլ չեն կտրվում հայկական իրականությունից, երևանյան կյանքից։
«Երեխաս ոչ, բայց ես ու ընտանիքիս անդամները մեր կյանքի մեծ մասն ապրել ենք Երևանում, ուղնուծուծ երևանցի ենք։ Երևանն ապրում է այստեղ` մեր տանը»,– ասաց երգչուհին։ Ինչ վերաբերում է` որդուն` Ալեքսին, երգչուհին նշեց, որ նա էլ չի մոռանում երևանյան կյանքը. «Ալեքսը, լինելով 8 տարեկան, ապրում է Երևանով, ինքը գիտի, որ երևանցի է, թեև այստեղ է ծնվել։ Կապը Երևանի իր ընկերների հետ անընդհատ կա, փորձում ենք այնպես անել, որ չմոռանա Երևանը։ Նա էլ միշտ ասում է, որ իր հիշողությունները, իր առաջին ընկերները Երևանում են։ Ես ուղղակի հպարտանում եմ իր մոտեցմամբ։ Ապրելով Լոս Անջելեսում` նա շարունակում է մեծանալ նույն երևանցի տղան»։
Չնայած բոլոր դժվարություններին` Արմինկան հարմարվել է ամերիկյան կյանքին։ «Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Ամեն բան իր ժամանակին է լինում։ Այս պահին ես հարմար եմ գտնում իմ ամբողջ ընտանիքի հետ գտնվել ԱՄՆ–ում»,– ասաց նա։
Ըստ էության` Արմինկան ԱՄՆ–ում դեռ իր հաստատման քայլերն է անում «1 տարին շատ քիչ է նոր երկրում։ Որքան էլ համայնքը քեզ ճանաչում է, Հայաստանից ես և հայտնի ես իրենց, ժամանակ է պետք, որպեսզի դու կարողանաս քո աշխատանքի շնորհիվ տեղեկացնել քո մասին»,– նկատեց նա։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 15:38 • 27/11 «Ես ինձ երբեք տուրիստ չեմ զգացել». Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսի դատին կհանձնի իր հեղինակային ներկայացումը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, ում հայ հանդիսատեսը սիրեց ու մինչ օրս հիշում է Արամի կերպարով, հայրենիքում առաջին անգամ կներկայացնի իր հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը