Գեղեցկության ևս մի մրցույթ Հայաստանում. «Միսս Հայաստան 2012»–ի կազմկոմիտեի նախագահը բացում է փակագծերը
Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսին Գոհար Հարությունյանը երկրորդ անգամ կանցկացնի գեղեցկության մրցույթ, որն այս անգամ կունենա «Միսս Հայուհի» անվանումը։ 2012 թվականի Հայաստանում անցկացված «Միսս Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը ևս այս տարի պատրաստվում է գեղեցկության մրցույթ անցկացնել։ Թե ինչ անվանում կունենա մրցույթը, նա դեռ չգիտի, քանի որ իր խոսքով` գործում է «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» հկ–ից անկախ։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս պահին չի համագործակցում Կարեն Արիստակեսյանի հետ։
Նա նախատեսում է մրցույթ անցկացնել գարնան վերջին, թեև ժամկետները հնարավոր է փոփոխվեն։ «Մենք ընտրելու ենք Հայաստանի գեղեցկուհուն։ Սա կլինի եթե ոչ ամենակարևորը, ապա ամենակարևոր մրցույթներից մեկը Հայաստանում, որովհետև այս մրցույթի շուրջ համախմբվել են ուժեր, որոնք առնչվում են գեղեցկության մրցույթների, մոդելային գործակալությունների հետ։ Շատ պրոֆեսիոնալ թիմ է հավաքվել։ Արդեն կան աղջիկներ, որոնք գրանցվել են մեզ մոտ և սպասում են մրցույթ անցկացնելուն»,– ասաց նա։
2012–ին անցկացված մրցույթը բավականին շատ քննադատությունների արժանացավ, նախընտրական փուլն այնքան քննադատությունների տեղիք տվեց, որ շատերը չհետևեցին բուն մրցույթին։ Մամիկոն Դանիելյանը մրցույթի կազմկոմիտեի նախագահը եղել է հենց այդ տարի, սակայն որակումների հետ համաձայն չէ։
«Հայաստանում մրցույթ կազմակերպելը շատ բարդ է։ Այդ մրցույթը պրոֆեսիոնալ է եղել։ Հայտարարություն է տրվել, որ ՀՀ գրանցում, 170 սմ մոտ հասակ, 90/60/90 չափանիշներին մոտ կազմվածք ունեցող համապատասխան տարիքի աղջիկները կարող են դիմել գրասենյակ։ Սրանք միջազգային չափանիշներն են։ Մոտ 800 մարդ է դիմել։ Եթե աղջիկն այդ չափորոշիչներով գալիս է, դու կխախտես պայմանը, եթե չընդունես իրեն։ Աղմուկ բարձրացավ մի աղջկա ելույթի համար, որն իր բոյը շփոթել էր քաշի հետ։ Այդ աղջկա հասակը, կազմվածքը մոտ էր չափանիշներին, եկել էր մասնակցելու։ Դիմագծերը թողնենք մի կողմ։ Գոյություն ունեն փուլեր, որոնք նրանք անցնում են կամ ոչ։ Գուցե, սխալ էր մանրամասն ցույց տալ, թե ինչ է կատարվել նախընտրական փուլերում, սակայն դա շոու է և հեռուստատեսությունը որոշել է ցույց տալ բոլոր փուլերը։ Ես չեմ ժխտում, որ մրցույթն ունեցել է իր թույլ կողմերը, որը մի շարք գործոններով է պայմանավորված եղել` ֆինանսական խնդիրներով և այլ հարցերով, սակայն անօրինական, անորակ որևէ բան չի եղել»,– ընդգծեց նա։
Ըստ Մամիկոն Դանիելյանի` 6 տարի անց իրենք նոր մրցույթ կանցկացնեն նախորդ փորձից դասեր քաղած, սակայն 2012–ին էլ բավականին լավ մասնակիցներ են ունեցել։ «Չեմ կարծում, որ 2012–ին այդքան վատ էր, ուղղակի մենք սիրում ենք ամեն ինչի մեջ նախ վատը տեսնել, հետո լավը։ Այնտեղ նորմալ աղջիկներ են մասնակցել։ Եղել են նաև մարդիկ, որոնց մասնակցությունն ավելի հումորային է դարձել։ 2012–ի բացասական կողմն այն էր, որ մրցույթն ավարտվեց ու շարունակություն չունեցավ։ Մասնակիցներն ապագա չեն ունեցել։ Մեր նպատակն է, որպեսզի մասնակիցների համար շարունակություն լինի, ունենան համագործակցություն միջազգային մոդելային կազմակերպությունների հետ, մասնակցություն միջազգային մրցույթներին»,– ասաց նա ու հավելեց, որ այժմ բանակցություններ են վարում այդ ուղղությամբ։ Բացի այդ, իրենք ցանկանում են մրցանակային մեծ ֆոնդ սահմանել` հնարավորության դեպքում մեքենայի կամ գումարի տեսքով։
Նրանից հետաքրքրվեցինք, թե խոսքը միջազգային որ մրցույթների մասին է։ Դիտարկմանը, որ այս պահին միջազգային մրցույթների հետ բանակցություններ է վարում նաև Գոհար Հարությունյանի գործակալությունը, ըստ էության, նրանք մրցակիցներ են դառնալու, Մամիկոն Դանիելյանը պատասխանեց. «Փորձում ենք բանակցել «Միսս Տիեզերքի» հետ։ «Միսս աշխարհի» հետ դեռ ոչինչ չենք խոսել, որովհետև Գոհարը համագործակցում է, Կարեն Արիստակեսյանը տեղեկացրեց, որ ինքն էլ է խոսում նրանց հետ։ Մենք փորձում ենք բանակցել այլ մրցույթների հետ»։ Ըստ նրա` իրենք չեն ուզում լարված և մրցակցային դիրքում լինել մյուս մրցույթների հետ։
Հարցին, թե ինչու որոշեցին մրցույթ կազմակերպել հենց հիմա, երբ Գոհար Հարությունյանը սկսել է մրցույթ անել, Մամիկոն Դանիելյանը պատասխանեց, թե դա պատահական համընկնում էր, իրենք սա ծրագրել էին նաև նախորդ տարի, սակայն պահը հիմա է հասունացել։ Ավելի վաղ Կարեն Արիստակեսյանն էլ հայտարարել էր «Միսս Հայաստան» անցկացնելու մասին։ Եթե նրանք կյանքի կոչեն գաղափարները, ըստ էության, Հայաստանում մի տարվա ընթացքում կկազմակերպվի գեղեցկության 3 մրցույթ։ Մամիկոնից հետաքրքրվեցինք` որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանում մոդելային արտաքինով այդքան մարդ կգտնվի։ Ի պատասխան` նա ասաց, որ դա նույնիսկ քիչ է։ «Աշխարհում մի քանի մրցույթներ են կազմակերպում, անգամ, մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներում»,– կարծում է նա։
Թե ովքեր կլինեն մրցույթի ժյուրիի կազմում, Մամիկոն Դանիելյանը դեռ չգիտի։ «Հովանավորներ չեն լինելու ժյուրիի կազմում։ Նախորդ տարիների գեղեցկուհիներ կլինեն, թե ոչ, չգիտեմ։ 2012–ին եղել են։ Ես շատ կցանկանայի, որ «Միսս Հայաստանի» տարբեր տարիների տիտղոսակիրներն առնչվեն մրցույթին։ Մենք պետք է ունենանք այնպիսի գեղեցկուհի, որը գեղեցկության սիմվոլ կլինի, Հայաստանը կներկայացնի արտերկրում և մենք հպարտ կլինենք, որ դուրս ենք տանում այդ աղջկան»,– ասաց նա։
Հարցին` ներկայիս գեղեցկուհու տիտղոսակրի` Լիլի Սարգսյանի մասին ինչ կարծիք ունի, Մամիկոնը զերծ մնաց պատասխանել` նշելով, որ 2017–ին կայացած մրցույթին չի հետևել, քանի որ հրավեր չի ստացել, իսկ հեռուստատեսությամբ հետևելու ժամանակ չի ունեցել։ Լիլիին տեսել է, սակայն կարծիք հայտնել չի կարող, քանի որ չգիտի, թե ովքեր են նրա մրցակիցները։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը