«Չեմ սիրում խոսել իմ սխալների մասին». Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ ունեցած խնդիրները հաղթահարելու իր տարբերակի և Վալենտինը միասին չնշելու պատճառի մասին
Դեկտեմբերին Tert.am Life–ը հարցազրույց ներկայացրեց Լիլիթ Բաբասյանի հետ, ով առաջին անգամ խոսեց ընտանեկան խնդիրների մասին։ Ամիսներ անց այս թեման շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Լիլիթն ու Ալեքսանդրը լիարժեք չեն հաղթահարել բոլոր դժվարությունները։ Վալենտինի օրվան ընդառաջ Tert.am Life–ն Ալեքսանդրի հետ զրուցել է սիրո, խնդիրների, ընտանիքի մասին։
Վալենտինի օրը զույգը միասին չի նշելու, քանի որ Լիլիթը Մոսկվայում է։ «Լիլիթը կվերադառնա 3 օրից։ Մոսկվայում սեմինար պետք է անցկացնի, բայցի այդ, մեր երեխային պետք է տանեինք հերթական հետազոտությանը։ Ես կպատրաստեմ Լիլիթի նվերը և իր վերադարձից հետո, անպայման, կնշենք Սիրո տոնը, թեև ես ավելի կարևորում եմ Սուրբ Սարգսի տոնը, որը միասին ենք անցկացրել»,– ասաց Ալեքսանդրը։
Վերջերս Ալեքսանդրը նոր մեքենա էր նվիրել կնոջը։ Դերասանից հետաքրքրվեցինք, թե որքանով են նվերներն օգնում սիրաշահել Լիլիթին։ «Հաճախ ոչ թե նվերի թանկարժեքությունն է ազդում Լիլիթի վրա, այլ էմոցիոնալ մասը։ Ես շատ եմ թանկարժեք նվերներ մատուցել Լիլիթին, սակայն հասկացել եմ, որ իրեն հետաքրքրում է նվերի մեջ եղած զգացմունքը։ Նա մինչև հիմա խոսում է մեր երկրորդ հարսանիքի մասին։ Կարծում եմ` դա ավելի ազդեցիկ է։ Մեքենան կվարի, մի քանի տարուց նորը կգնի, իսկ զգացմունքների մասին միշտ կհիշի»,– ասաց դերասանը։
Ինչ վերաբերում է առկա խնդիրներին` Ալեքսանդրն ասաց, որ ինքը խնդիրներ չի հաղթահարում, դրանք, ինքնըստինքյան, լուծվում են, որովհետև այնպիսի խնդիրներ չեն, որոնք հաղթահարման կարիք ունեն։ Դիտարկմանը, որ Լիլիթի մոտ հիմա էլ նկատելի է, որ ամեն բան նախկինի պես հարթ չէ, նա պատասխանեց. «Լավ հարաբերությունների ընթացքում խնդիրները հարթվում, գնում են։ Տարաձայնությունները երեխայի ծննդից հետո սկսվեցին, որոնք ժամանակի հետ անցան, գնացին։ Ինչ–որ առումով, խնդիրներ առաջացրին գերուշադրությունն ու սերը։ Ես բազմաթիվ հայրերի եմ ճանաչում, որոնք շատ են սիրում իրենց երեխաներին։ Ես ոչ թե շատ եմ սիրում, այլ պաշտում եմ իմ երեխային, ինչի արդյունքում տուժում են մեր հարաբերությունները։ Լիլիթն այնքան ուշադիր է, որ եթե ասում եմ` ուշադիր եղիր, նեղվում է, ասում է` սրանից ավելի ի՞նչ անեմ։ Ինքը նեղվում է, որ այդքան բան անելուց հետո էլի պահանջում եմ, բայց ես իմ տեսակով շատ պահանջկոտ եմ, ես սիրում եմ ավելի շատ ստանալ, պահանջել։ Գուցե դա վնաս է, բայց ես այդ տեսակն եմ ու չեմ պատրաստվում փոխվել։ Երեխան շուտով դպրոց է գնալու, չեմ կարծում, որ մեր ունեցած անհամաձայնությունները գլոբալ լուծման կարիք ունեցող խնդիրներ են։ Միգուցե, Լիլիթն իր խնդիրներն ավելի դժվարությամբ է հաղթահարում, քան ես։ Որպես կանոն` ես խնդիրները լուծում եմ արագ և որակով»։
Ալեքսանդրն ուզում է երկրորդ անգամ հայր դառնալ, իսկ Լիլիթը նշել էր, որ վախենում է, նույնիսկ, լսել երկրորդ երեխա ունենալու մասին` հաշվի առնելով այն խնդիրները, որոնք առաջացան առաջին երեխայի ծննդից հետո։ Նրան անհանգստացնում է այն, որ նույնիսկ առաջին երեխայի դաստիարակության շուրջ վերջնական համաձայնության չեն գալիս։
«Երեխա ունենալը պարտադիր է նաև մեր երեխայի համար, որպեսզի էգոիստ չմեծանա։ Քանի որ ես իր հետ եմ, Լիլիթը վախենալու խնդիր չունի,– ասաց Ալեքսանդրը, իսկ դիտարկմանը, որ վախերը պայմանավորված են հենց իր հետ ունեցած տարաձայնություններով, պատասխանեց,– Դա կապված էր առաջին երեխայի հետ։ Դու քո փորձի, քո ընտանիքի, քո սխալների վրա ես սովորում։ Երկրորդ երեխայի առկայության դեպքում նույն սխալները չենք գործելու, որովհետև դա կլինի ոչ թե սխալ, այլ անխելքություն»։
Ալեքսանդրը, սովորաբար, չի ընդունում կամ դժվարությամբ է ընդունում իր սխալները։ Հարցին, այս դեպքում գիտակցո՞ւմ է իր սխալը, ո՞րն է այն, պատասխանեց. «Ես չեմ սիրում խոսել իմ սխալների մասին, չեմ էլ պատրաստվում։ Երբ ես հասկանում եմ, որ սխալ եմ արել, իմ արարքներով շտկում եմ դա, ոչ թե խոսում եմ այդ մասին։ Լիլիթին էլ չեմ ասում` սխալվել եմ։ Ես գերադասում եմ իմ արարքներով ապացուցել, որ հասկացել եմ սխալս ու այլևս չեմ անի։ Պարզապես խոսելը ոչնչի չի բերի, պետք է գործ անել»։
Դերասանը երբեք դեմ չի եղել, որպեսզի իր ընտանիքը լինի հանրության ուշադրության կենտրոնում, սակայն նրան ճանաչող մարդիկ կարող են նկատել, որ դերասանն ավելի շատ սիրում է խոսել դրականի մասին և ցույց տալ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է։ Լիլիթն, ընդհակառակը, անկեղծորեն խոսում է տվյալ պահին իր հոգեվիճակի մասին։
«Ինձ ընդհանրապես դուր չի գալիս, որ Լիլիթն այդպես է վերաբերում հարցերին, խոսում է այն թեմաների մասին, որոնց մասին չարժե խոսել, սակայն ես չեմ ուզում բռնանալ իր մարդ տեսակի վրա։ Ես դեմ եմ այդ հարցերը բարձրաձայնելուն ոչ թե այն պատճառով, որ դա սխալ եմ համարում, պարզապես, ես այլ տեսակի մարդ եմ։ Եթե ես ցանկանամ, որ Լիլիթը բացարձակ չխոսի, այնպես կանեմ, որ չխոսի, բայց չեմ անում։ Պահ է գալիս, ես նախանձում եմ Լիլիթի անկեղծությանը, դրա համար, եթե նույնիսկ ինձ դուր չի գալիս, ես դա սխալ չեմ համարում և չեմ բռնանում»,– ասաց նա։
Դերասանը վստահեցնում է, որ անկախ բոլոր տարաձայնություններից սերը չի տուժում, ըստ նրա, հենց սերն է այն ուժը, որն իրենց միասնական է պահում։ «Մեր հարաբերություններում սերն առաջին տեղում է։ Հենց սիրո շնորհիվ է, որ մեր հարաբերություններն այսքան ամուր են և մենք միասին ենք»,– նկատեց նա։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը