«Չեմ ամաչում, որ շատ հարցերում աղջկաս կարծիքն եմ հարցնում, սովորում». Զարուհի Բաբայանը` 16-ամյա դստեր խորհուրդների և սպասվող անակնկալի մասին
Երգչուհի Զարուհի Բաբայանը վերջերս նոր տեսահոլովակ ներկայացրեց իր լսարանին։ Վերջին ամիսներին սա նրա երկրորդ պրեմիերան է։ Զարուհին, որ վերջին տարիներին աչքի չէր ընկնում ակտիվությամբ, կարծես, երկրորդ շնչառություն է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց, որ սկսել է հերթով ներկայացնել այն աշխատանքները, որոնք պատրաստում էր նախորդ տարի։
«Մի շրջան աշխատանքներ արեցի և եկավ այդ ամենը ներկայացնելու ժամանակը։ Չէի սպասում, որ այսքան շատ արձագանք կլինի։ Շատ ջերմ արձագանքներ եմ ստացել։ Տեսահոլովակում ու երգում շատ սեր կա, որն արժանացել է բոլորի ուշադրությանը։ Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին աշխատանքը պատրաստելիս։ Գարնանը կներկայացնեմ նաև նոր ձայնասկավառակ»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ նոր ձայնասկավառակը կուղեկցվի անսպասելի երգի ու տեսահոլովակի պրեմիերայով։
«Այն շատերին անակնկալի կբերի։ Անսպասելի կլինի թե՛ ոճային, թե՛ երգի ընտրության, թե՛ մոտեցման առումով։ Շատ ռիսկային աշխատանք է»,– ասաց նա, սակայն չբացահայտեց՝ խոսքն արդեն հայտնի՞, թե՞ նոր գրված երգի մասին է։
Զարուհին կրկին երգում է երջանիկ սիրո մասին։ Ասում է` ամեն մարդ երգում է այն, ինչ կա իր հոգում։ «Ինձ մոտ չկան երգեր կորցրած, չստացված սիրո մասին։ Ես միշտ աշխատում եմ երգել ստացված, հաջողված և գեղեցիկ սիրո մասին։ Երբ մարդը մի քիչ հասունանում է, կարողանում է հասկանալ, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում, ինչն այս երգի թիրախն է։ Եթե մենք ավելի ուշադիր լինենք նշաններին, այն ամենին, ինչ կատարվում է մեր կյանքում, կկարողանանք ավելի ճիշտ որոշումներ կայացնել»,– նկատեց նա։
Երգչուհին իր երգերը հատուկ չի նվիրում ամուսնուն, սակայն դեմ չէ, եթե դա այդպես ընկալվի։ «Ամուսինս սիրում է ասել, որ երգը նվիրել եմ իրեն։) Բնականաբար, սիրո մասին պատմող յուրաքանչյուր երգ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ երգում եմ ամուսնուս։ Ես դեմ չեմ այդ մեկնաբանությանը։ Սերն այնքան լավ բան է, որ մարդուն, իսկապես, երջանիկ ու բարի է դարձնում»,– նշեց Զարուհին։
Նրա նախորդ տեսահոլովակում ներկայացել էր նաև դուստրը`Սոֆի Դևոյան կրտսերը։ Այս տեսահոլովակում Սոֆին չկար, սակայն նրա խորհուրդները տեղ էին գտել աշխատանքում։ «Ես սիրում եմ լսել իր կարծիքը։ Երբ ասում է` մամ, ինչ սիրուն է, ինչ լավ է, ինձ համար կարևոր գնահատական է։ Ինձ հետաքրքիր է իր կարծիքը` որպես երիտասարդ։ Մարդն ամբողջ կյանքում սովորում է, այդ թվում` երիտասարդներից։ Ես չեմ ամաչում այն փաստից, որ շատ հարցերի մասին հարցնում եմ իր կարծիքն ու իր հետ քննարկումից հետո որոշում կայացնում։ Այս դեպքում իր խորհուրդները հագուստների հետ էին կապված։ Երբ աշխատում էի դիզայներ Դիանա Շատվերյանի հետ, Սոֆչկան էլ էր մասնակցում աշխատանքային պրոցեսին, իր կարծիքն էր ասում։ Ինչ–որ բան հավանում էր, ինչ–որ դեպքում փոփոխություն էր առաջարկում»,– պատմեց երգչուհին։
Զարուհին չի բացառում, որ իր հետագա աշխատանքներում հանդիսատեսը կրկին կտեսնի Սոֆիին. «Իմ աղջիկն էլ է ընտրել այս ուղին` նա պարում է, նկարում, մոդելավորում հագուստներ։ Այնպես է ստացվում, որ մեր յուրաքանչյուր գործունեություն ստացվում է համատեղ։ Նա հաճախ կլինի իմ աշխատանքներում»։
Զարուհի Բաբայանը հայտնիության խնդիր չունի, սակայն նրա երգերն ու տեսահոլովակները դիտումների ահռելի քանակ չեն գրանցում։ Երգչուհու խոսքով` չի սրտնեղում սրանից։ «Ես հասկանում եմ, որ այսօր փոխվել են մեթոդները։ Այն, ինչ ժամանակին ինձ համար անթույլատրելի ու անհասկանալի էր, այսօր մեծ տեղ ունի։ Մենք պետք է կարողանանք ադապտանալ տեխնոլոգիական առաջընթացք ապրող դարին, ինչը փորձում եմ անել այնքանով, որքանով որ ստացվում է։ Ամեն դեպքում, ես լիարժեք չեմ օգտագործում համացանցի գործիքները, դրա համար ինձ համար չափանիշ չեն ցանցային դիտումները։ Ես ունենում եմ հյուրախաղեր, համերգներ, որոնց ժամանակ հասկանում եմ, որ շատ մարդ հետևում է իմ գործունեությանը»,– նշեց երգչուհին։
Նոր աշխատանք ներկայացնելը էժան հաճույք չէ։ Երգիչների շահույթը հիմնականում գոյանում է կորպորատիվ միջոցառումների ելույթներից։ Զարուհուց հետաքրքրվեցինք, թե այսօր որքանով է իր համար շահավետ երգչուհու աշխատանքը։
«Ես մասնակցում եմ և՛ կորպորատիվների, և՛ բարեգործական համերգների։ Յուրաքանչյուրն ինչ–որ աշխատանք անում է իր հնարավորությունների սահմաններում։ Կարծում եմ` սխալ է մտածել գումարը կվերադառնա՞, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում ոչինչ չես անի։ Ամեն մարդ ինչ–որ բան անում է իր հնարավորությունների սահմաններում։ Ինչ–որ բան գեղեցիկ ու ճաշակով ներկայացնելու համար անպայման չէ տասնյակ հազար դոլարներ ծախսել։ Դու կարող ես ավելի մատչելի տարբերակներ ընտրել։ Փառք Աստծո, ես կարողանում եմ շատ բաներ անել իմ ընտանիքի ձեռքի տակ եղած միջոցներով և հնարավորություններով,– ասաց նա ու հավելեց, որ իր աշխատանքով առաջին հերթին զբաղվում է իր հաճույքի համար,– Այն շրջանում, երբ ես ելույթներ չեմ ունենում, ինձ լիարժեք երջանիկ չեմ զգում։ Իհարկե, կա նաև մյուս կողմը, երբ ինչ–որ բան քո կյանքում մեծ տեղ է զբաղեցնում, պետք է գումար վաստակես դրանով, որպեսզի կարողանաս անել քո հետագա քայլերը։ Այսօր ես կարողանում եմ անել և՛ առաջինը, և՛ երկրորդը։ Շահույթը մեծ է, թե չէ, կախված է նրանից, թե մարդն ինչքան բան է ուզում այս կյանքից։ Ինձ պետք է այնքան, որ լինեմ ինքնաբավ։ Երջանիկ լինելու համար հարյուր հազարներ պետք չեն»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը