Շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերն ու Առաջին տիկինը` Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոյին
Մի բաժակ սուրճ և ընկերական ջերմ մթնոլորտ` էստրադային երաժշտության հնչյունների ներքո. Երգի պետական թատրոնում երեկ կայացավ Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոն, որին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը։ Երգի թատրոնի դահլիճը փոքր է, բայց իր հարկի տակ միշտ ունենում է մտերմիկ երեկոներ. չէ՞ որ ամենամտերմիկ հանդիպումները կայանում են փոքր շրջանակում։
Բեմից հնչում են հայտնի ու սիրված երգերը, հետնաբեմում շոու բիզնեսի ներկայացուցիչները հավաքվել են, զրուցում են, հիշում երգի թատրոնում ու Անիտայի հետ անցած ճանապարհը։
Թե՛ դահլիճում, թե՛ հետնաբեմում սուրճի բույր է` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Անիտան ասում է` իր երգերը սուրճի բույր ունեն, համերգի ընթացքում հանդիսատեսին դառը սուրճ հյուրասիրեցին երգերը ճիշտ վայելելու համար։ Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը, իսկ երբ Ավետն ու Անիտան հայտնվում են նույն բեմում, նշանակում է երեկոն համեմվելու է հետաքրքրաշարժ պատմություններով։ Tert.am Life–ը ներկայացնում է, թե ինչպես է անցել Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոն և ինչ է կատարվել հետնաբեմում։
«Երբ ծնվեցի, նախքան ինձ տեսնելը ծնողներիս առաջին հիասթափությունն այն էր, որ աղջիկ էի, բայց տեսնելու ահագին բան կար։ Իհարկե, հիմա ձեզ դժվար է հավատալ, սակայն ասում են, երբ ծնվել եմ, աննկարագրելի սիրուն եմ եղել, իբրև թե, Մարգարյան հիվանդանոցի հղիները հերթ էին կանգնում, որ գային, մի աչքով տեսնեին ինձ։ Ես նման գայթակղիչ բաների իսկույն հավատում եմ, բայց ունեմ ավագ քույր, որն ասում է` սիրո՞ւն, ծանր «մութաքա» բարձի պես մի բան էիր` Վլադիմիրովիչի խոպոպներով։ Մի կողմ թողնենք հղիներին և Լենինին, թույլ տվեք ասել` բարև ձեզ, անձնագրով իմ անունն է` Մարգարիտա։ Տատիկիս անունն է, ով, գուցեև, հոգու խորքում շոյվել էր, որ իր անունն են տվել ինձ, սակայն համաձայն հախվերդյանական ցինիզմի, ասաց` մի «ղայդին» անուն չկա՞ր։ Երբ «ղայդինին» բերեցին տուն, մայրս քրոջս ասաց` Նունե ջան, ծանոթացիր, փոքր քույրդ է` Մարգարիտան, կարող ես իրեն դիմել Մառչկա, Ռիտչկա, Մարգուշչկա։ Քույրս ասաց` ոչ մի Մառչկա, ոչ մի Մարգուշչկա, Անիտա։ Ինձ ոչ ոք չհարցրեց, գուցե, ես ուզում էի լինել Մարգարիտա կամ Անիտան էր լավ... Մինչև այսօր Երևանի սրճարանների մատուցողներին վարժեցրել եմ, իրենք ինձ չեն հարցնում` ի՞նչ տեսակ սուրճ բերել, միանգամից բերում են դառը։ Շնորհակալ եմ, որ դուք էլ այսօր ինձ չեք հարցրել` գա՞լ, թե՞ ոչ։ Եկել եք, որովհետև ենթադրում էիք, որ այսօր հնչելու են լավ երգեր»,– որպես նախաբան` ասաց Անիտա Հախվերդյանը։
Երեկոյին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով հետնաբեմում ծաղիկներ նվիրեց Անիտային ու նկատեց, որ Մարգարիտա անունն էլ է իրեն սազում։
Անիտայի` սուրճի բույրով երգերին լրացնում էր գարնան շունչը, որ տիրում էր բեմում։ Գարնան ու սուրճի թեման իզուր չէ այսքան արծարծվում։ Մեզ հետ զրույցում Անիտան ասաց, որ որոշեց այս փուլում հեղինակային երեկո ունենալ, քանի որ գարուն է, իսկ իր երգերը սուրճի համ ունեն։ «Սա իմ երրորդ ստեղծագործական երեկոն է։ Ընկերներս որոշեցին, որ ժամանակն է։ Արթուր Գրիգորյանն ասաց` այո, վաղուց պետք է լիներ։ Երգիչներից ով ցանկացել է, այսօր երգում է։ Բոլոր արտիստները սիրով և սրտանց են եկել»,– ասաց նա։ Ի դեպ, արտիստների շրջանում կային մարդիկ, ովքեր ներկայացնում էին այլ երգիչների երգերը։ Էրիկը կատարեց Արամ Ավագյանի «Իմ լուսին»–ը, Արամեն և Սիլվա Հակոբյանը` Արմինկայի և Արազ Դարեի «Սեր ու կարոտ»–ը, Արսեն Սաֆարյանը Մաշա Մնջոյանի հետ կատարեց «Ուշացած սեր» երգը, որը ի սկզբանե կատարում էր Սիրուշոյի հետ։
Անիտայից հետաքրքրվեցինք, թե իր երգերից, որի համն է առավել հոգեհարազատ իրեն։ «Ես սիրում եմ իմ բոլոր երգերի համը, եթե չսիրեմ, դուք այն չեք լսի», ասաց նա։ Այնուամենայնիվ, Անիտան պատմեց բեկումնային մի դրվագ, երբ ամաչել է իր երգի համար։ Տարիներ առաջ երթուղայինում լսել է մի երգ, որ իրեն առանձնակի «տանջանք» է պատճառել։ Իր հեղինակած խոսքերով երգը ճանաչել է միայն կրկներգից`«Չար մարդիկ մի չարչարեք»... «Այդ ժամանակ ես հասկացա, որ կամ այլևս երթուղային չեմ նստելու, կամ հանուն գումարի երգ չեմ գրելու, իսկ երթուղային մինչև օրս նստում եմ»,– նշեց նա։
Տարիներ առաջ Անիտա Հախվերդյանի առաջին` «Ստեփանակերտ» երգը կատարել է Արթուր Գրիգորյանը։ Այս երեկոյին երգը կատարեց «Երգի պետական թատրոն» խումբը։ Տարիներ առաջ որպես հեղինակ` իր մուտքն ազդարարած երգն այս համերգին վերջինն էր։ Ինչպես Ավետը նշեց, Անիտան ներկայացրեց իր երգերը` հայրենիքի, քաղաքի, սուրճի իր բույրի, սիրո իր լեզվի մասին։ «Մենք այսօր իսկապես լիացանք ու գնացինք դեպի իսկական պատմությունը, որը կերտում է Անիտա Հախվերդյանը»,– ասաց հաղորդավարը, իսկ Անիտան, ում հետ Ավետն առաջին անգամ հայտնվել է բեմում` իբրև հաղորդավար, շեշտեց. «1000 կարատանոց ադամանդ ունեմ` Ավետ Բարսեղյանը»։
Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Սոցցանցեր 10:23 • 27/11 «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Երգչուհի Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց: Այս մասին երգչուհին հայտնել է իր ինստագրամյան էջի միջոցով:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը