Մարբին` Արցախյան պատերազմի հետ համընկած մանկության, միայնակ Երևան գալու որոշման և ինքնուրույնության մասին
«Երբեք չդադարել». այս սկզբունքով է ապրում ու ստեղծագործում 29–ամյա երգչուհի Մարինե Հակոբյանը` Մարբին, ով ծննդով Արցախից է։ Մանկուց պայքարելու սովոր երգչուհուն մարդկանց մեջ առաջնային գրավում է ուժեղ լինելը, չի սիրում վատ երաժշտություն լսողներին, ի վերջո, մարդու լսած երաժշտությունը բնորոշում է նրա տեսակը։)
Tert.am Life–ի հետ զրույցում Մարբին պատմել է պատերազմական տարիներին համընկած մանկության, անցած ճանապարհի, էմոցիաների և ինքնուրույն լինելու մասին։
Մանկություն
Մանկությունս համընկավ պատերազմի հետ։ Իմ մանկությունը չի անցել խաղ ու պարով։ Մանկուց գիտակցել եմ` ինչ է կատարվում։ Իմ ընտանիքում բոլորը մասնակցել են պատերազմին։ Հարազատներիս մեջ եղել են և՛ զոհեր, և՛ վիրավորներ։ Իհարկե, դու չես ունենում անհոգ մանկություն, սակայն երբ մանկությանդ տարիներին դժվարություններ ես ունենում, դառնում ես ավելի ձգտող, պայքարող։
Այդ ամենում և՛ տխրություն կար, և՛ ուրախություն, հենց դրանում էլ կյանքի իրականության զգացողությունն է։ Չի կարող միշտ միայն լավ լինել։ Կյանքը գեղեցիկ է նրանով, որ ապրում ես, սիրում, պայքարում, հասնում նպատակիդ։ Կյանքը չի ավարտվում, այն պայքար է և ավելի գեղեցիկ է դառնում, երբ թախիծի մեջ պայքարում ես ավելի լավի համար։ Մենք մեր պայքարը չենք կորցնում մինչև օրս, պետք է առավելագույնն անենք, որպեսզի դուրս գանք թախծից։ Դա է մեր առաքելությունը։
Այդ տարիներին նաև լուսավոր բաներ կային։ Մանկությանս ամենավառ հուշը Շուշիի ազատագրման հետ է կապված։ Ազատության, հանգստության, խաղաղության այդ զգացողությունն անկրկնելի էր։
Կրթություն
Ծնողներս, հատկապես մայրս, առիթ հանդիսացան, որ երաժշտությամբ զբաղվեմ։ Մայրս միշտ սիրել է երաժշտություն և իմ մեջ դրել է երաժշտական հիմքը։ Արցախում օգտագործում էր ամեն հնարավորություն, որպեսզի ես մոտ լինեմ երաժշտությանը։
Երևան գալու որոշում հանկարծակի կայացրի։ Երևան գալու հատուկ երազանք չունեի, սակայն դպրոցն ավարտելուց հետո զգացի, որ ավելին եմ ուզում, եկա այստեղ կրթություն ստանալու։ 17 տարեկան էի, երբ եկա Երևան, սկզբում միայնակ էի, հետո ընտանիքս միացավ ինձ։
Ինքնուրույնություն
Հասունության ճանապարհին ինքնուրույնությունը կարևոր փուլ է։ Այն կյանքի ամենամեծ փորձությունն է։ Այդ փուլում ինքդ քեզ ավելի ես ճանաչում, զարգացնում։ Կարծում եմ` բոլոր ծնողները պետք է իրենց երեխաներին տան դրա հնարավորությունը։
Գործունեությունս էլ եմ հիմնականում ինքնուրույն կազմակերպում, թեև լինում են նաև համագործակցություններ։ Երբեմն, դա նաև խանգարում է։ Ի վերջո, երբ ինքնուրույն ես, մի քիչ էլ եսասեր ես լինում։
Ինքնուրույն մարդիկ ավելի հաստատակամ են, բայց դա չի նշանակում, որ զիջումների չեն գնում։ Եթե ես գտնում եմ, որ խոսքս ճիշտ ազդեցություն ունի, պայքարում եմ, եթե համարում եմ, որ պետք է զիջման գնալ, զիջում եմ։
Հույզեր
Երաժիշտներն ավելի հուզմունքային են համարվում, սակայն ես ինձ էմոցիաներով առաջնորդվող մարդ չեմ համարում։ Փորձում եմ հավասարակշռության մեջ պահել ինձ։ Եթե հավասարակշռված չլինեի, կյանքս իրար կխառնվեր։ Իհարկե, պետք է նաև գժվես, խենթանաս, սակայն էմոցիան պետք է գիտակցված լինի։ Ես ուղեղով որոշում կայացնող եմ։ Էմոցիան բնազդ է, որը սիրուն է դառնում, երբ գիտակցաբար ես մոտենում հարցին։ Փորձում եմ այնպես անել, որ սիրտս ու ուղեղս զուգորդված լինեն։ Եթե սիրտը միացված է ուղեղին, ուրեմն էմոցիան գիտակցված ու ճիշտ է։ Ամեն ինչում առաջնայինն ուղեղն է։
Ընկերներ
Ես շատ մարդամոտ եմ, սակայն այն մարդկանց թվին եմ պատկանում, որոնք շատ մտերիմներ ունեն, քիչ ընկերներ։ Ինձ համար ընկերը մտերիմից տարբերվում է վստահությամբ։ Մտերիմ ես այնքան, ինչքան ուզում ես, իսկ ընկերությունն այլ համակարգ է` այն մաքսիմալ պատասխանատվություն է ենթադրում։ Բոլորի հանդեպ պատասխանատու լինել չես կարող։
Ես բոլորի հետ փորձում եմ շփվել, ինչ–որ բան սովորել գործընկերներիցս։ Առհասարակ, փորձում եմ ամեն մարդուց, ամեն իրավիճակից ինչ–որ բան քաղել, սովորել։ Շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ ունենք, որոնց հետ շփվելիս հաճույք եմ ստանում։
Ձեռքբերումներ, բացթողումներ
Իմ ամենամեծ ձեռքբերումը դեռ ճանապարհին է։) Ես ձեռքբերում եմ համարում երբեք չդադարելը, իմաստության ձգտելը, որովհետև կյանքիս ամենակարևոր գաղափարախոսությունն իմաստով ապրելն է։ Դա իր հերթին ենթադրում է արարել։ Ամենաթանկ բանը, որ մարդն ունի ժամանակն է։ Ես փորձում եմ սիրուն ապրել։
Իսկ բացթողում եթե անգամ եղել է, ես դա չեմ ընկալում որպես բացթողում։ Դա իմ ընտրությունն էր։ Որևէ բանից ողբերգություն սարքել պետք չէ, ուղղակի պետք է փորձել ուղղել սխալը։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը