«Ամուսինս իր կյանքում ամենից շատ Տաթևին է սիրում». Հասմիկ Կարապետյանը` ընտանեկան կյանքի, ամուսնու հետ վեճի առիթի և Կանադայում ապրելու բարդության մասին
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը շուրջ վեց ամիս է՝ ընտանիքի հետ Կանադայում է բնակվում: Երգարվեստում հարաբերական դադար վերցրած երգչուհին այս շրջանում իրեն ամբողջությամբ նվիրել է ամուսնուն ու դստերը: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է Կանադայում իր առօրյայի, դստերը մեծացնելու բարդ, բայց հաճելի պարտավորության, Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին:
Հասմիկն անկեղծացավ, որ թեև Կանադա մեկնել են ժամանակավորապես՝ պայմանավորված ամուսնու աշխատանքով, միևնույն է, ինքը մեծ դժվարությամբ է համակերպվել այնտեղ ապրելու մտքի հետ:
«Ընտանիքի՝ միասին լինելու գաղափարը դրական է թե՛ ամուսինների, թե՛ երեխայի համար։ Չնայած այն փաստին, որ եկածս օրվանից միտքս, սիրտս ու հոգիս Երևանում են, շատ մեծ կարոտախտ եմ զգում, այս ամենի ժամանակավոր բնույթ ունենալն օգնում է, որ ավելի հեշտ և թեթև տանեմ իրականությունը: Կանադայում իմ առօրյան հիմնականում անցնում է ընտանիքիս հետ: Բալիկիս եմ մեծացնում, հոգ տանում նրա մասին։ Դեռ ոչնչով չեմ կարող զբաղվել, քանի որ ընտանիքի հոգսը ինքն իրենով արդեն շատ ժամանակ և ջանքեր է պահանջում,- ասաց երգչուհին և տեղեկացրեց, որ հունիսի սկզբին ընտանիքի հետ վերադառնալու են Հայաստան։ –Շատ ոգևորված եմ վերադառնալ արդեն նոր Հայաստան: Կարոտել եմ ընտանիքիս և բոլոր ընկերներիս, մթնոլորտը, որն ինձ համար անփոխարինելի է: Ուր էլ լինեմ, մեկ է, ինձ օտար եմ զգում: Կարոտել եմ Երևանս, փողոցներն ու Հայաստանի բնությունը, մարդկանց ջերմ տեսակը, որը, ի դեպ, որևէ տեղ չկա»:
Հասմիկ Կարապետյանը մայր լինելու հաճելի ու պարտավորեցնող կարգավիճակում հայտնվեց հասուն տարիքում: Երգչուհին խոստովանեց, որ Տաթևի ծնունդը իրեն, լավ իմաստով, մեծացրել է. «Մայրությունը շատ հզոր երևույթ է: Այն ինձ իմաստնացրեց և փոխեց շատ ու շատ հայացքներ կյանքի և աշխարհընկալման իմաստով: Ես հիմա ամեն ինչին շատ ավելի հասուն և թեթև եմ նայում։ Իհարկե, առաջին հերթին մտածում եմ երեխայիս, հետո՝ իմ մասին: Կարծում եմ` հենց այդ պատճառով էլ դեռ պասիվ եմ արվեստում»:
Հասմիկն իրեն բնորոշեց որպես բծախնդիր մայրիկ, ով փորձում է ուժերի ներածին չափով ամեն բան կատարյալ անել իր դստեր համար։ «Գերհոգնած եմ, իսկապես դժվար է մենակ, առանց մորս, հորս կամ քրոջս օգնության երեխա մեծացնել, սակայն գնում եմ առաջ: Երևի թե, կցանկանայի շատ հարցերում ավելի հանգիստ լինել, որովհետև մեկ է՝ չես կարող քո ուզած ձևով անել: Բոլոր երեխաներն էլ մեծանում են, պետք է գիտակցես, որ միևնույն է՝ ինչ-ինչ հարցերում հնարավոր է թերանաս, դա էլ նորմալ է»,– նկատեց երգչուհին:
Հասմիկի խոսքով` երեխայի խնամքի հարցում Շանթն իրեն օգնում է որոշ չափով, թեև աշխատանքային զբաղվածությունը հայրիկին խանգարում է իրեն հավասար կիսել այդ պարտականությունը։ «Ամուսինս արտակարգ հայր է՝ հոգատար, իր կյանքում ամենից շատ Տաթևին է սիրում և պատրաստ է ամեն ինչի հանուն աղջկա: Հնարավորության դեպքում շատ է օգնում ինձ: Երբեմն վիճում ենք Տաթևի հետ կապված այս կամ այն հարցերով, քանի որ տարբեր կարծիքներ ունենք, տարբեր երկրներում ենք մեծացել, վերջում հաղթում է ոսկե միջինը»,– պատմեց նա։
Երգչուհին նշեց, որ Կանադայում ստեղծագործելու համար ոչ ժամանակ, ոչ էլ ներուժ է ունեցել, բայց բավականին մեծ ասելիք է կուտակվել իր մեջ, որը հանդիսատեսի հետ է կիսելու նոր երգերի տեսքով: Դրանցից մեկի մասին երգչուհին շտապեց հայտնել. «Դստերս նվիրված «Իմ Տաթևը» երգն արդեն պատրաստ է: Շատ մեծ ցանկություն ունեմ Երևան գալուց հետո տեսահոլովակ նկարահանել: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ: Գործիքավորումը Դերհովայինն է: Շատ գեղեցիկ և հուզիչ երգ է ստացվել: Տա Աստված, շուտով այն հանձնեմ լսարանի դատին, բոլորը լսեն ու տեսնեն»:
Ստեղծագործական պասիվ շրջանին նախորդող ժամանակատվածում Հասմիկը նաև որպես հաղորդավարուհի էր հանդես գալիս: Երգչուհին եթեր վերադառնալու հետ կապված ծրագրեր առայժմ չունի։
«Ժամանակը և կյանքը ցույց կտան` արդյոք նորից հանդես կգամ հաղորդավարուհու դերում, թե ոչ: Հստակ գիտեմ, որ շարունակելու եմ զբաղվել երգարվեստով, մնացյալը դեռ շատ անորոշ է», -ասաց նա և ավելացրեց, որ երկրպագուներն իրեն չեն հասցնի շատ կարոտել։ –Այս ընթացքում շատ կուտակումներ են հավաքվել հոգումս: Վստահ եմ, որ նոր երգեր պիտի ծնվեն շուտով: Երևի հայրենիքիս էներգիան պիտի նորից զգամ, որ ստեղծագործեմ: Աստված ինձ շնորհ է տվել և ամեն ինչ իր ժամանակին նորից ծնունդ կառնի»:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը