Աղաս Մանուկյանը՝ ընտանիքի, երկու երեխայի, շինարարական խանութում աշխատելու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին
Վանաձորի պետական Մանկավարաժական համալսարանի շրջանավարտ անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցիչ, Աղաս Մանուկյանը երբևէ չի աշխատել իր ընտրած մասնագիտությամբ։ Ասում է՝ ճակատագրի բերումով է հայտնվել մի ոլորտում, որն ամենից շատ է սիրում: Աղասին շատերը ճանաչեցին «Սթենդ ափ» քոմեդի շոու նախագծից: Լոռեցի տղան, Լոռվա բարբառով պատմում է այնպիսի երևույթների մասին, որոնք շատերս, գուցե, նկատում ենք, բայց չենք բարձրաձայնում:
Tert.am Life-ի հետ զրույցում Աղասը պատմեց հեռուստատեսությունում հայտնվելու, մինչև այդ կատարած աշխատանքի մասին, ընտանիքի մասին։
«Ես երբևէ ինձ չեմ պատկերացրել ուսուցչի մասնագիտությամբ աշխատելիս, թեև լեզուների իմացությունն ինձ միշտ պետք է գալիս: Երկար ժամանակ աշխատել եմ որպես շինարարական խանութ-սրահի մենեջեր, բայց ինձ ոչ լիարժեք եմ զգացել այդ գործի մեջ: Կարծում եմ, երբ մարդն իր սիրած գործով չի զբաղվում, որքան էլ բարձր վարձատրվի, միևնույն է, իրեն լիարժեք չի զգա»,-ասաց Աղասը:
Տարբեր թեմաներ հումորով փաթեթավորելու և բեմից հանդիսատեսին ծիծաղեցնելու փորձ Աղասն ունեցել է ավելի վաղ` ներկայանալով ՈւՀԱ-ի ուսանողական լիգայում Վանաձորը ներկայացնող թիմում: Նա պատմեց, որ հեռուստատեսություն տանող ճանապարհը սկսվել է հենց այդտեղից. «Այնպես ստացվեց, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում անցկացվող КВН-ի հոբելյանական խաղը պետք է հեռարձակվեր ATV հեռուստաընկերությամբ: «Սթենդ ափ» քոմեդի նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանը դիտել էր խաղը, նկարել էր ինձ էկրանից ու ուղարկել ՈՒՀԱ-ի տղաներին, որ ինձ գտնեն և կոնտակտ փոխանցեն իրեն: Այդպես գտան, կանչեցին, փորձեցինք՝ հասկանալու, թե ինչպես կստացվի ինձ մոտ։ Այդպես էլ սկսվեց ճանապարհս»:
Աղասն անկեղծացավ, որ հեռուստատեսություն մտնելու սկզբնական փուլում որոշակի դժվարություններ ունեցել է, քանի որ հեռուստատեսային աշխարհը հումորիստից պահանջում է անընդհատ լինել լավ «մարզավիճակում»:
«Միշտ պետք է քեզ կատարելագործես, որովհետև երբ հանդիսատեսը կամ հեռուստադիտողը քեզ հավանում է կոնկրետ մի կերպարի մեջ, դա պահպանելը և չհոգնեցնելը շատ դժվար է, իմ փորձից եմ ասում: Պետք է կարողանաս, պահելով քո հիմնական կերպարը, ելույթներդ համեմել հետաքրքիր պատմություններով: Այդ տեսանկյունից ես ամեն օր աշխատում եմ թե՛ սցենարական, թե՛ խաղարկային ուղղությամբ»,-ասաց Աղասը:
Սթենդափերը նշեց, որ ելույթներում հաճախ է անդրադառնում իր բարեկամներին ու նրանց հետ տեղի ունեցած իրավիճակներին, իհարկե, բոլորի համաձայնությունը նախապես ստանալուց հետո։ Նա վստահեցրեց, որ մինչ օրս որևէ մեկն իրենից չի նեղացել:
«Բարեկամներս ոչ թե զանգում են ու ասում՝ ինչի ես մեր մասին հումորներ անում, այլ ծիծաղելով ասում են, որ իրենց դուր է եկել: Օրինակ՝ մի սցենար ունեի մորաքրոջս տղայի մասին, ով շատ բծախնդիր է: Նախապես զանգել էի իրեն ու ասել, որ մտածել եմ անդրադառնալ իր «քթի մազ» լինելուն, ինչին ինքը ծիծաղով արաձագանքեց և ասաց, որ իրեն, անգամ, լավ կզգա: Նույնիսկ նրա իրական անունն եմ հնչեցրել ելույթիս ժամանակ: Ընդհանրապես, սթենդ-ափի մեր թիմով աշխատում ենք կյանքից, իրական դեպքերից վերցված դրվագներ պատմել։ Սթենդ-ափի ժանրը հենց դա է ենթադրում` բարձրաձայնել այն երևույթների մասին, որոնք բոլորի հետ պատահում են, բայց քչերն են բարձրաձայնում: Այդ առումով մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք»:
Աղասից հետքրքրվեցինք, թե լոռեցի լինելը խաղարկելն ու Լոռվա բարբառով խոսելը որքանո՞վ է իր համար շահեկան, ի պատասխան` նա նշեց, որ դա հատուկ մտածված քայլ չի եղել՝ պարզապես բեմում խոսում է այնպես, ինչպես առօրյայում և կարծում է, որ լոռեցու կերպարն իր դեպքում շատ անկեղծ է ստացվել: Աղասը պատմեց, թե ինչպես «Ա, էդ ո՞վ են դրանք» կամ «Ա, ընչի՞ հըմար» տարածում գտած արտահայտությունները տեղ գտան իր ելույթներում. «Դրանք իմպրովիզով ստացվեցին և զգացի, որ սիրվել են մարդկանց կողմից: Մի անգամ, երբ հումոր արեցի Վանաձորում ապրող մարդկանց որոշակի խմբի մասին, այդքան հաջող չստացվեց ու հանդիսատեսը լավ չծիծաղեց, այդ պահին մտքովս իմպրովիզ անցավ, ասացի՝ «Ա, էդ ո՞վ են դրանք» ու բոլորը սկսեցին ծիծաղել։ Հենց այդ ձևով էլ ելույթս եթեր գնաց: Այսօր շատ մարդիկ ինձ անունով կամ արտաքնապես չեն ճանաչում, բայց այդ արտահայտություններին ծանոթ են, ինչն ինձ համար հաճելի է»:
Գաղտնիք չէ, որ Լոռվա բարբառը խաղարկում են շատ այլ հումորիստներ, ինչը նրա խոսքով, հաճախ վերածվում է ուղղակի անհաջող փորձի։ «Լոռեցու բարբառով շատ են փորձել հումոր անել, բայց երբ ես լսել եմ, միանգամից հասկացել եմ, որ այդ մարդը լոռեցի չէ: Ճիշտ է, իրենք շեշտեր են դնում, կամ երկարացնում են բառը, բայց միայն դա բավական չէ»,– նկատեց սթենդափերը։
Աղասի կարծիքով` հումորի մեջ ամենակարևորն անկեղծությունն է, հակառակ դեպքում, նույնիսկ ամենասուր տեքստերը չեն կարող սիրվել հանդիսատեսի կողմից: Այս փուլում նա ներկայանում է նաև «Երեկոյան Ազոյան» հաղորդաշարում՝ «բամբԱղասանք» էջում։ «Սա ինձ համար հետաքրքիր կերպով ներկայանալու մեկ այլ հարթակ է ։ «Երեկոյան Ազոյան»-ում փորձում ենք բամբասանքներ փնտրել, որոնք ժողովրդի մեջ տարածված են: Դա ինձ համար մի ուրիշ հարթակ է՝ ավելի շատ լրագրողական, որում ես ամենաքիչն էի ինձ պատկերացնում։ Կարծես թե, ստացվում է հումորային լրագրող լինելը»:
Աղասը նշեց, որ հեռուստատեսությունն իրեն հայտնիություն բերել է, բայց որևէ բան չի փոխել իր կենսակերպում: Նրա խոսքով` հումորն իրեն նաև կյանքում միշտ օգնում է հաղթահարել դժվար իրավիճակները և ավելի լավատես լինել։ Միաժամանակ, նա նշեց, որ չի մոռանում լրջության մասին:
Անդրադառնալով իր ընտանիքին՝ հումորիստն ասաց, որ այս տարվա փետրվարից ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության: Աղասի որդին 5 տարեկան է, դուստրը շուտով մեկ տարեկան կդառնա։ Հումորիստի խոսքով` նրանք ևս հետևում են իր ելույթներին: Հարցին, թե ընկերական շրջապատում կամ ընտանիքում հաճա՞խ են դիմում իր օգնությանը` տրամադրություն բարձրացնելու համար, Աղասը պատասխանեց. «Իհարկե, օրինակ՝ իմ ընտանիքն ամեն րոպե սպասում է, երբ եմ տուն գնալու, որ բոլորի տրամադրությունը բարձրացնեմ։ Ինչքան էլ տխուր լինեն, երբ ես մտնում եմ տուն ու ասում՝«Ա, ընչի՞ հըմար եք տխուր», սկսում են ծիծաղել։ Դա արդեն ինձ դուր է գալիս, որովհետև ինքս փոքր տարիքից չեմ սիրել հոնքերը կիտելն ու վատ տրամադրություն ունենալը»:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը