«Էլենի օրագրի» բեքսթեյջն ու դերասանների իրական ավազակությունները դպրոցում
Երևանում այսօր տոնական տրամադրություն է. 9–րդ և 12–րդ դասարանների շրջանավարտները նշում են «Վերջին զանգը»։ Տոնական օրվան ընդառաջ Tert.am Life–ը եղել է հայկական դպրոցական հեռուստասերիալներից մեկի` «Էլենի օրագրի» նկարահանման հրապարակում, բեքսթեյջ լուսանկարել արել ու գրի առել դերասանների դպրոցական հուշերը։
Ավազակ Էդգար Իգիթյանը
Դերասան Էդգար Իգիթյանը դպրոցի չարաճճիներից է եղել։ Դպրոցական հուշերը մտաբերելիս Էդգարն առաջինը հիշեց կռիվները, որոնց կիզակետում հաճախ էր հայտնվում։ «Բավականին ակտիվ տղա եմ եղել, արդեն անունս դուրս էր եկել։ Իրականում ոչ բոլոր կռիվներին էի մասնակցում, բայց երբ ինչ–որ վեճ էր լինում, մտածում էին` հաստատ ես էլ եմ մասնակցել»,– ասաց Էդգարը, ով տնօրինության կողմից զգուշացումներ ստացել է, սակայն դպրոցից հեռացվելու վտանգի առաջ երբեք չի կանգնել։ Էդգարը խոստովանում է, որ դպրոցի լավագույն աշակերտը չի եղել, սակայն սովորել է սիրելի առարկաները, մասնավորապես, շատ է սիրել հանրահաշիվ, որը բուհ ընդունվելիս քննական առարկա էր իր համար։
3-րդ դասարանից Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում սովորած դերասանը տարիների ընթացքում հասցրել է ոչ միայն «ավազակի» համբավ ձեռք բերել, այլև բավականին կապվել դասընկերների ու դպրոցի հետ, նույնիսկ հուզվել է դպրոցն ավարտելիս։ Էդգարի խոսքով` դասընկերուհիները շատ էին վստահում իրեն։ «Մեր դասարանի աղջիկներն ինձ շատ էին սիրում, երբ ինչ–որ խնդիր էին ունենում, ինձ էին դիմում, կիսվում էին ինձ հետ»,– հպարտությամբ հիշեց նա։
Երիտասարդ դերասանը Վերջին զանգի օրվանից միայն մի բան է հիշում` լավ ուրախացել են նախ` դպրոցի բոլոր տասներորդցիներով, ապա իրենց դասարանով։ Հիմա, երբ շատ դպրոցներում քննարկվում է Վերջին զանգ անել–չանելու հարցը` Էդգարը վստահ է, այս արարողությունը պետք է պահպանել, քանի որ, իսկապես, հիշարժան օր է։
Գերազանցիկ, բայց չարաճճի Իննա Խոջամիրյանը
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը դպրոցի գերազանցիկներից է եղել, սակայն դա նրան չի խանգարել չարաճճիություններ էլ անել։ Դերասանուհին մտաբերեց «Հայ ասպետ» խաղին մասնակցությունն ու դրան նախորդած ավազակային գիշերը։
«6-րդ կամ 7–րդ դասարան էինք, մեր շրջանից` Լոռուց, 5-6 հոգանոց խումբ պետք է մասնակցեր «Հայ ասպետին»։ Ես էլ էի ընդգրկվել այդ կազմում։ Թյուր կարծիք կա, որ «Հայ ասպետի» ժամանակ թեմաներ էին տալիս պարապելու համար, իրականում, միայն ասել էին, որ հարցերը լինելու 5-10–րդ դարերի շրջանակներում։ Պետք է հնարավորինս ուսումնասիրեինք այդ շրջանը։ Դպրոցում մեզ թույլ էին տվել բաց թողնել դասերը` պարապմունքների համար։ Չնայած այդ 2 ամսվա ընթացքում շատ ավելին սովորեցինք, քան կարող էինք դասապրոցեսին, բայց նաև օգտվում էինք առիթից»,– ասաց նա ու հիշեց, որ բաց էին թողնում նաև այն դասերը, որոնք բաց թողնելու իրավունք չունեին, գնում էին պարապմունքի սենյակ ու սկսում մանկական չարաճճիությունները,– մինչև ուսուցչուհին չէր գալիս, բացի պարապելն ինչ ասես անում էինք։ Այնուամենայնիվ, շատ լավ պարապեցինք, գնացինք «Հայ ասպետին», որն Արզնիի առողջարանում էին անցկացնում։ Խաղի նախորդ գիշերը պետք է մնայինք Արզնիում, հանգստանայինք։ Սակայն մենք կյանքում առաջին ու միակ անգամ էինք դասարանով միասին անցկացնում գիշերը։ Բնականաբար, քնելը բացառվում էր։ Ինչ ասես արել ենք` սկսած Արզնիի անտառներում կորելուց մինչև ատամի մածուկով խաղն ու նկարահանող խմբի անդամների սենյակների դռները թակել, փախչելը։ Մեզ բռնելն անհնար էր, որովհետև տարբեր դպրոցներից պատվիրակություններ կային։ Այդքանի միջից ավազակներին գտնելն անհնար էր, որովհետև բոլորն ավազակ էին»։
Չարաճճիություններն իրենց մասին հիշեցրել են առավոտյան, երբ առաջին անգամ ամբողջ գիշերն արթուն մնացած դեռահասները պետք է թարմացնեին հիշողությունն ու մասնակցեին խաղին։ Ամեն դեպքում, Իննան հիշում է, որ խաղից պատվով են դուրս եկել, հասել են կիսաեզրափակիչ և 2 միավորով դուրս մնացել եզրափակչից. «Առավոտյան բոլորս գլխապտույտ ու գլխացավ ունեինք, ոչինչ չէինք հիշում, բայց, երևի, չբռնվելու ձգտումն ու լարվածությունն այնքան մեծ էր, որ կարողացանք մեզ հավաքել ու կենտրոնանալ»։
«Պատուհաս» Սիսիան Սեփանյանը
Սիսիան Սեփանյանը ևս դպրոցի չարաճճիներից է եղել։ Իրանում մեծացած դերասանն ասում է` բավականին հաճախ էր հայտնվում կռիվների կիզակետում, հատկապես, շատ էին բախումները իրանցիների և հայերի միջև։
Թեև Սիսիանն Իրանի հայկական դպրոց է հաճախել, տեղի որոշակի կանոններ դպրոցում պահպանվել են, օրինակ, տղաների և աղջիկների դասարաններն առանձնացված են եղել, ինչն ավելի էր նպաստում տղաների «քաջագործություններին»։
«Հիմնական դասապրոցեսն աղջիկներն ու տղաներն առանձին էին անում։ Մեզ համար դա սովորական էր դարձել, քանի որ առաջին դասարանից այդպես էինք սովորել, բայց, իհարկե, ավելի չար էինք։ Երևի, 6-7–րդ դասարաններից սկսած ուսուցիչները սկսում էին վախենալ աշակերտներից»,– ասաց Սիսիանն, ով ընդհանուր դասաժամերին էլ է իր չարաճճիություններն արել։ Դերասանը ծիծաղով է հիշում մի «քաջագործություն», որը դասընկերուհին, հավանաբար, արցունքներով է հիշում. «Մի աղջիկ կար, որին չէի սիրում, ծամոն էի կպցրել մազերին, որն արևի տակ հալչել էր... նա ստիպված եղավ քաչալացնել մազերի մի հատվածը, երկար ժամանակ միշտ կապում էր մազերը, որ այդ մասը չերևա։ Երևի, մինչև հիմա չի ներել ինձ»։
Դասերը սովորելու հարցում Սիսիանը չի փայլել, սակայն բարձր գնահատականներով է ավարտել դպրոցը։ «Ես ամբողջ տարին ոչինչ չէի անում, քննությունից 2 օր առաջ սկսում էի տքնաջան պարապել։ Վերջում բարձր գնահատականներ էի ստանում»,– պատմեց նա։
Իր Վերջին զանգը Սիսիանը ոգևորությամբ է հիշում, բեմադրել էին «Սուտլիկ որսկանը», որտեղ ապագա դերասանը հենց Սուտլիկ որսկանին էր մարմնավորում։
Պարտաճանաչ Հասմիկ Խոջյանը
Ի տարբերություն իր սերիալային հերոսուհու` դերասանուհի Հասմիկ Խոջյանի դպրոցական կյանքը միայն գրքերի մեջ ամփոփված չի եղել, սակայն նա ևս լավ է սովորել, եղել է պարտաճանաչ աշակերտուհի, ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական միջոցառումներին։
Վերջին զանգի օրը Հասմիկը լավ է հիշում, ասում է` կյանքի լավագույն օրերից մեկն է եղել, որը շատ ուրախ է անցել։ «Մարդիկ տխրում են, որ ավարտել են դպրոցը, բայց ես շատ ուրախ էի։ Կարծում եմ` պետք է պահպանել Վերջին զանգ անելու ավանդույթը։ Չէի ցանկանա, որ որևէ մեկը դպրոցն ավարտեր առանց վերջին զանգ անելու, քանի որ, իսկապես, շատ հավես օր է` թե՛ հուզվողների, թե՛ ինձ պես ուրախ ավարտողների համար»։
Վերջին զանգին Հասմիկը պատրաստվել է մեծ ոգևորությամբ, սակայն առանց ավելորդ ճոխության։ Նա պատմեց, որ Վերջին զանգի միջոցառման ժամանակ տարբերվելու միտում չի ունեցել, ինչպես անում են շատ շրջանավարտներ։ «Շատերը շպարված էին, ես նախընտրել էի չշպարվել։ Կարծում եմ, դպրոցը պետք է ավարտես այնպես, ինչպես դասերին ես մասնակցել, քանի որ վերջին անգամ ես այդ կարգավիճակում լինում։ Հետո սկսվում է շպարվելու փուլը, թեև ես ուսանողական տարիներին էլ շատ չեմ շպարվել»,– նկատեց նա։
Լուսանկարները` Շուշան Անտոնյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը