«Նախկին ամուսնուս հետ շփում չունեմ, բայց երեխայիս չեմ արգելում հանդիպել հորը» . Իվետա Եդիգարյանը՝ նորից ընտանիք կազմելու ցանկության և 11–ամյա դստեր մասին
Դերասանուհի Իվետա Եդիգարյանը հեռուստատեսային տևական դադարից հետո եթեր վերադարձավ աշնանը` «Անուղղելիները» սերիալով: Դերասանուհին ասում է, որ հասցրել էր կարոտել դերասանական աշխատանքը դեռևս այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում էր գտնվում: Tert.am Life-ը հետաքրքիր զրույց է ունեցել Իվետայի հետ, որի ընթացքում նա խոսել է ինչպես ներկայիս գործունեության, այնպես էլ ամուսնալուծությունից տարիներ անց ընտանիք կազմելու ցանկության ու դստերը միայնակ մեծացնելու դժվարությունների մասին:
Դերասանուհին ասաց, որ առայժմ իր կյանքում փոփոխություն չկա, սակայն ամուսնալուծությունից տարիներ հետո կյանքը վերադասավորելու ցանկություն ունի և չի բացառում կրկին ընտանիք կազմելը. «Դեռևս միայնակ եմ, բայց հնարավոր է՝ մի գեղեցիկ օր իմ կյանքում նորություն լինի, քանի որ կյանքն իսկապես լի է անկանկալներով, հենց դրանով էլ հետաքրքիր է: Ցանկացած մարդու համար էլ երբեք ուշ չէ կյանքը նորից դասավորելն ու ընտանիք կազմելը,-ասաց նա և ավելացրեց, որ ներկայումս նախկին ամուսնու հետ շփում չունի։ –Ժամանակին սիրել եմ, բայց հիմա չեմ էլ կարող ասել, որ ընկերներ ենք մնացել: Ոչ ընկերներ ենք, ոչ էլ թշնամիներ: Առհասարակ, աշխատում եմ շատ չշփվել նրա հետ: Որպես մարդ` մենք իրար չենք հասկացել, ինչպես լինում է նաև ընկերների, գործընկերների միջև»:
Իվետան, սակայն, չի սահմանափակել դստեր՝ Անգելինայի շփումը հայրիկի հետ, թեև նշեց, որ երեխայի խնամքի ու դաստիարակության հոգսերն ամբողջությամբ իր ուսերին են: «Աղջիկս, երբեմն, հանդիպում է հոր հետ, շփումը պահպանվում է։ Սխալ եմ համարում արգելք դնելը: Ամուսնալուծությունից հետո սկզբնական շրջանում շատ դժվարությունների հանդիպեցի, հիմա սկսել եմ չնկատել այդ դժվարությունները: Երբ դրանք հաղթահարում ես, դառնում են սովորական: Չեմ վախենում դժվարություններից, համառորեն շարունակում եմ առաջ գնալ ու ձգտել ավելիին՝ թեկուզ իմ երեխայի ապագայի համար: Եթե ճակատագիրն այդպես է դասավորվում, հոգ չէ, պետք է միշտ ձգտել առաջ»,-ասաց նա:
Իվետան նշեց, որ թեև միայնակ է մեծացնում դստերը, մայրը շատ հարցերում օգնում է իրեն. «Մայրս օգնում է դստերս դասապատրաստաման հարցում, ինչի շնորհիվ նա լավ գնահատականներ է ստանում: Ես էլ փորձում եմ, որքան հնարավոր է, շատ ժամանակ հատկացնել դստերս, եթե անգամ, երկու ժամ եմ ազատ լինում, նախընտրում եմ ժամանակս իր հետ անցկացնել: Հիմա ինքն արձակուրդում է, և ավելի հաճախ է ինձ հետ լինում, երբեմն էլ, ինձ հետ նկարահնման հրապարակ է գալիս»:
Սնգելինան շուտով կդառնա 11 տարեկան, արդեն որոշակի նախընտրություն ունի ապագա մասնագիտության հարցում՝ մայրիկի ճանապարհը շարունակել է ուզում: «Նա, ինչպես և շատ երեխաներ, փոքրուց երազում է դերասանուհի, երգչուհի դառնալու մասին, թեև դեռ հստակ չեմ կարող ասել, թե ապագայում ինչ մասնագիտություն կընտրի։ Ինքս չեմ ասում, որ, անպաման, պետք է ընտրի իմ ճանապարհը, եթե իր մեջ եղավ այդ տաղանդն ու շնորհը, անպայման կշարունակի,- ասաց Իվետան և ավելացրեց, որ դուստրն արդեն հասցրել է փոքրիկ դերակատարում ունենալ Ալբերտ Մկրտչյանի՝ «Լակոտը» ֆիլմում, որն առայժմ չի ցուցադրվել և մոնտաժային փուլում է գտնվում: –Ես դեռևս չեմ տեսել իր խաղը, երբ ֆիլմը կլինի էկրաններին, կկարողանամ կարծիքս հայտնել»:
Արդեն 5 տարի է, ինչ Իվետան ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, բայց ստեղծագործական տևական դադարից հետո է առաջարկ ստացել նկարահանվելու Գոռ Վարդանյանի ֆիլմում: Իվետայի խոսքով, ավելի ուշ ստացավ իր համար անսպասելի, միաժամանակ, բավականին սպասված առաջարկ՝ նկարահանվել «Վերվարածները» հեռուստասերիալի շարունակությունը հանդիսացող «Անուղղելիները» սերիալում:
«Մեր սերիալի անձնակազմի բոլոր անդամների մոտ միշտ կար նորից միասին լինելու, «Վերվարածների» շարունակությունը նկարահանելու ցանկություն: Հեռուստադիտողներից էլ էինք նմանատիպ բազմաթիվ արձագանքներ ստանում: Որևէ այլ ֆիլմում նկարահանվելու դեպքում այդքան չէի ուրախանա: Շատ լավ հիշողություններ կային դրա հետ կապված, բոլորս էլ մեր կերպարներին կարոտել էինք»,- ասաց դերասանուհին և ավելացրեց, որ իր համար դերասանի մասնագիտությունն առաջնային է:
«Ինձ միշտ ավելի շատ համարել եմ դերասանուհի, քան երգչուհի, չնայած հիմա ակումբում երգում եմ։ ԱՄՆ-ում նույնպես երգել եմ, բայց այնտեղ որևէ նախագծում չէի նկարահանվում։ Առանց դերասանական խաղի, կարծես, ինչ-որ բան կիսատ ու դատարկ լիներ»,– ասաց նա ու հավելեց, որ Հայաստան կարոտած էր վերադարձել, սակայն կային նաև երևույթներ, որոնք իրեն նյարդայնացնում էին։ Հիմա էլ սկսել ` ամերիկյան կյանքը, այնտեղի ընկերներին կարոտել. «Հուսով եմ՝ առիթ կլինի ու կգնամ ԱՄՆ իրենց տեսնելու»:
Երգչուհու գործունեությունն Իվետան շարունակում է ակումբում, այս ուղղությամբ անհատական կարիերան զարգացնելու, նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկելու նպատակներ չունի։ «Երգարվեստն իմ կյանքում իր ուրույն տեղն ունի: Ես առավոտյան շտապում եմ նկարահանումների, երեկոյան հանդես եմ գալիս որպես երգչուհի: Ես երգում եմ այն, ինչ ինձ հոգեհարազատ է: Տարիներ առաջ ունեցա անհատական տեսահոլովակ, որին հաջորդեց Վարդան Սարգսյանի հետ իմ զուգերգը: Հետո Էդգար Գևորգյանի հետ սիրո մասին զուգերգ ունեցանք, որը շատերի կողմից սիրվեց: Իհարկե, նոր երգեր ունենալու ցանկություն կա, բայց դա պահանջում է և՛ ժամանակ, և՛ ֆինանս: Կարծում եմ՝ եթե տեսահոլովակ ես նկարահանում, պետք է անընդհատ աշխատես, մի տեսահոլովակին հաջորդի մյուսը, դրա համար էլ իմաստ չեմ գտնում մի տեսահոլովակ ներկայացնել" Ամեն դեպքում, մարդիկ ինձ ընդունում ու սիրում են որպես դերասանուհի, երբ տեսնում են երգելիս, դա ևս հավանում են: Շատ ժամանակ հենց այդ կերպ եմ տարբեր խնջույքների և միջոցառումների ժամանակ որպես երգչուհի հանդես գալու առաջարկներ ստանում»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը