«Անընդհատ վեճեր էինք ունենում, որոշեցինք բաժանվել». Էմմա Սապունջյանը՝ գործընկերոջ հետ սիրավեպի, մերժումներ ստանալու ու սիրելի մասնագիտությանը հասնելու մասին
Աղջիկը, որը երազում էր դառնալ օդաչու, հետո դիպուկահար, դարձավ դերասանուհի: Վերջինը ևս երազանքների շարքում էր, որին հասնելու համար, իր խոսքով, բազմաթիվ խոչընդոտներ է անցել, բազմիցս արտասվել:
Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը հեռուստադիտողներին արդեն հայտնի է «Սահմանին», «Միլիոնը թակարդում», «Փրկեք մեր հոգիները» հեռուստաֆիլմերից։ Իրեն բնորոշելիս նա ասում է՝ ինքնավստահ եմ ու ալարկոտ: Ալարկոտությունը, Էմմայի խոսքով, դրսևորվում է բոլոր հարցերում՝ բացառությամբ մասնագիտականից:
Tert.am Life-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել անձնական ու մասնագիտական կյանքի, չիրականացված երազանքների և այլ հարցերի մասին:
Էմման ծնվել է Հայաստանում, բայց առաջին քայլերը դեպի դպրոց արել է ՌԴ-ում: 3 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, 4 տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են հայրենիք: Ասում է, թեև փոքր է եղել, կարոտի համը ճաշակել է հենց այդ տարիքից:
«Առաջին և երկրորդ դասարաններում այնտեղ եմ դպրոց հաճախել: Երբ գնացինք, փոքր էի, Երևանն այդքան լավ չէի հիշում, բայց շատ էի կարոտում, ուզում էի վերադառնալ։ Այդպես էլ եղավ: Երբեք չեմ գնա Հայաստանից դուրս ապրելու: Իհարկե, Աստված տա, նման խնդրի առաջ չկանգնեմ, բայց երբեք չեմ սիրել օտարության մեջ ապրելը: Հայաստանն ու Երևանն են իմ տունը»,– ասաց նա:
Էմման ընտանիքի միակ երեխան է, բայց, նրա խոսքով, դա իրեն էգոիստ չի դարձրել: Ասում է՝ էգոիզմը, գուցե, արտահայտված է այնքանով, որ ինքն իրեն շատ է սիրում, երբեք չի թերագնահատում: «Դեռ փոքր տարիքից, երբ տանը կոնֆետի վերջին հատիկն էր մնում, մինչև բոլորին ստիպողաբար չասեի՝ վերցրեք, ինքս չէի ուտի։ Մինչև հիմա էլ այդպես է: Երևի նրանից է, որ ես նույն վերաբերմունքը ստացել եմ իմ ծնողներից: Իրենք ամեն ինչի լավն են արել ինձ համար, երբեք ոչնչի պակաս չեմ ունեցել: Մինչև օրս էլ եթե մի բան ուզում եմ, հաջորդ օրն ունենում եմ»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:
Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում: Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է: Դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում: Կապույտ, կանաչ, մոխրագույն՝ Էմմայի աչքերի գունապնակն է, որն փոխվում է օրվա տարբեր ժամերին. «Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ե՞ս դնում, ասում եմ ոչ՝ աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է»:
Դեռ փոքր տարիքից Էմման սիրել է ինքնաթիռ նստել, ասում է` միշտ երազել է օդաչու լինելու մասին, իսկ ավելի ուշ՝ դիպուկահարի մասնագիտությամբ է տարվել. «Դասարանով գնացել էինք կրակելու: Ես բավականին լավ էի կրակել, ինձ առաջարկեցին անվճար սովորել դիպուկահարի մասնագիտությունը, քանի որ հեռու պիտի գնայի, չկարողացա մասնակցել դասերին։ Թե՛ օդաչուի, թե՛ դիպուկահարի մասնագիտությունները մինչև այսօր մնում են իմ չիրականացված երազանքների շարքում»:
Փոքր տարիքում Էմմային որևէ մեկը չի հուշել, թե իր մեջ դերասանական տաղանդ կա, ավելին՝ հետագայում հակառակն են պնդել, բայց որոշել է ընդունվել Թատերական ինստիտուտ, որն ավարտել է նախորդ տարի։
«Սկզբում ուզում էի ռեժիսուրայի բաժին ընդունվել, բայց ինձ ճիշտ ուղու վրա դրեցին։ Հիմա եմ հասկանում, որ ռեժիսորի աշխատանքից այդքան լավ գլուխ չէի հանի, որքան իմ մասնագիտությունից,- ասաց նա և ավելացրեց, որ ծնողները չեն առարկել իր որոշմանը,- Մեր ինստիտուտում սովորող շատ երեխաներ կային, որոնց ծնողները դեմ են իրենց ընտրությանը, սակայն իմ դեպքում նման խնդիր չի եղել: Ընդհանրապես, ծնողներս ինձ ոչինչ չեն արգելել: Միշտ ասել են՝ արա այն, ինչ ուզում ես, երևի դրա համար էլ ամեն ինչ չափի մեջ եմ անում: Ինձ երբեք չեն պատժել կամ ասել` այս կամ այն բանը քեզ չի կարելի: Ասել են` քո կյանքն է, դու ես որոշում»:
22-ամյա դերասանուհին թեև սիրել է ինստիտուտը, ուսանողական տարիները, գրեթե, ամեն օր լացելով է անցկացրել։ Ասում է` շատ են են փորձել իրեն կոտրել ու ասել, որ անտաղանդ է: «Օր չկար, որ ես չլացեի, բայց ինչ ինստիտուտն ավարտել եմ, լացելու առիթ չեմ ունեցել:) Կային մի քանի դասախոսներ, որոնք իրենց կյանքի նպատակն էին դարձրել ինձ` իմ մասնագիտությունից հիասթափեցնելը: Ամեն օր ինձ ասում էին՝ չես կարող, շատ վատ ես անում, քեզ մոտ չի ստացվում: Բայց ես իրենցից ավելի ուժեղ գտնվեցի, անտեսեցի իրենց ասածները և ապացուցեցի, որ սխալ են: Հիմա իմ կյանքը 180 աստիճանով փոխված է: Ես շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, ովքեր նույն մասնագիտությունն ունեն, բայց ինձ ամեն հարցում աջակցում են, կողքիս կանգնած են: Չեմ կարող անգամ համեմատել դասախոսների հետ, որոնք գոնե տարրական մանկավարժական կրթություն պետք է ունենան ու իմանան` ինչպե՞ս վարվել ուսանողի հետ, ի վերջո, իրենցից շատ բան է կախված: Այո՛, ես ուժեղ էի, ես իրենց վրա ուշադրություն չդարձրեցի, բայց մեկ ուրիշին էլ կարող են նույն օրը գցել, նա հիասթափվի իր մասնագիտությունից»,-պատմեց նա:
Ավարտելուց հետո, Էմմայի խոսքով, երբևէ չի առերեսվել դասախոսներին, արձագանքներ էլ չի լսել. ասում է, որ նրանց կարծիքներն իրեն չեն էլ հետաքրքրում: Հաղթահարելով այդ շրջանը՝ Էմման պատմեց, որ ստիպված է եղել անցնել մերժումների հաջորդ փուլը, երբ թակել է բազմաթիվ դռներ, դրանք բացվել են, բայց ներս անցնել այդպես էլ չի հաջողվել։
«Դեռ ուսանողական տարիներից եմ մասնակցել տարբեր քասթինգների, փորձնական նկարահանումների նաև մասսայական տեսարանների համար, բայց միշտ մերժվել եմ: Անընդհատ նեղվում էի ու մտածում՝ ի՞նչն է պատճառը: Ուր գնում էի, ասում էին՝ դու շատ լավն ես, մենք քեզ կզանգենք ու այդքանով ամեն ինչ սահմանափակվում էր: «Միլիոնը թակարդում» հեռուստաֆիլմն ինձ համար առաջինը եղավ, որտեղ նկարահանվեցի քասթինգի մասնակցելուց հետո։ Ռեժիսոր Հարութ Շատյանը, ում հետ արդեն մտերմացել ենք, այն ժամանակ ասաց՝ մենք քեզ կկանչենք: Մի ամիս ձայն չկար, որից հետո ասացին՝ հաստատել ենք քո մասնակցությունը: Մինչև նկարահանումների մեկնարկը չէի հավատում, նույնիսկ, մինչև եթեր գնալը չէի հավատում, որ ես անցել եմ»,- հիշեց Էմման:
Նա գիտակցում է՝ շատերի երազանքը համարվող Հոլիվուդում էլ հայտնի աստղերն առաջին քայլերը սկսել են փոքր դերակատարումներից, միաժամանակ ասում է, որ Հոլիվուդ հասնելու հավակնություններ չունի։ «Ես տեսակով ռեալիստ եմ, ինձ թվում է՝ Հոլիվուդն ինձ համար շատ հեռու է,- ասաց նա և ավելացրեց, որ իր առաջին աշխատավարձը ստացել է հենց էպիզոդիկ դերակատարման համար,– գուցե, շատերը հիշեն հայտնի «Երե1» նախագծում Վիպոյանին աղուհացով, տարազով դիմավորող աղջնակին, որը ես էի:)»:
Հիմա արդեն դերասանուհուն բաժին է հասել հեռուստաֆիլմի գլխավոր դերը, որի առաջարկը ստացել է պրոդյուսեր Արա Բաղդասարյանի և ռեժիսոր Հարութ Շատյանի կողմից: «Թունավոր սեր» կոչվող հեռուստանովելը եթերում կլինի հունիսի 25–ից։ Էմման ասում է՝ այս դեպքում պատասխանատվությունն ավելի մեծ է. «Հերոսուհուս հետ մեր հիմնական նմանությունն այն է, որ երկուսս էլ լացկան ենք:) Այլ նմանություն չկա: Նա բարի է, համեստ, խելոք, իսկ ես՝ ոչ շատ բարի եմ, ոչ էլ միամիտ»:
Դերասանաուհու խոսքով, անընդհատ հետևում է իր խաղին ու աշխատում իր վրա: Ազատ ժամանակի մեծ մասն էլ նա մասնագիտությանն առնչվող զբաղմունքներով է լցնում: Սիրում է ֆիլմեր դիտել. «Նախկինում ավելի շատ զբոսնում էի, հիմա կատարվել է 22 տարիների երազանքս՝ սցենարիստ Անահիտ Շահսուվարյանի կողմից բալոնկա ցեղատեսակի շունիկ եմ նվեր ստացել ու իմ ամբողջ ժամանակը տրամադրում եմ իրեն։ Անահիտն ինձ միշտ ասում է, որ նման եմ իրեն տարիներ առաջ, դրա համար որոշեց իրականացնել երազանքս: Շունիկս սպիտակ է, բայց ուզում էի նրան Սևո անվանակոչել, հետո ընտրեցի Չիկո անունը»:
Չիկոյի հետ ժամանակն անցկացնելը Էմմային չի խանգարում լինել խոհանոցում, թեև ասում է` ավելի հաճախ սնվելու նպատակով, քան պատրաստելու: Այնուամենայնիվ, ըստ դերասանուհու, կարողանում է նաև պատրաստել, իր մոտ ամենից լավ ստացվում է ելակով, սերուցքով տորթ թխելը: Ասում է` ընկերներին հյուրասիրել է, բոլորը գոհ են մնացել: Էմման նշեց, որ իր ընկերների մեջ կան ինչպես դերասաններ, այնպես էլ այլ ոլորտի մարդիկ: Ինքն իրեն որակում է որպես շփվող մարդ. «Փոքր տարիքից եմ այդպիսին եղել, հիմնականում շփվել եմ տղաների հետ: Հիմա էլ իմ ընկերական շրջապատում ավելի շատ տղաներ են»:
Նրանց շարքում է նաև Էմմայի նախկին ընտրյալը, որը, նրա խոսքով, ևս դերասան է։ Ասում է` բաժանումը չի ազդել իրենց շփման վրա. «Ուզենք, թե ոչ, նաև գործի բերումով ենք իրար տեսնում, ընդհանրապես, չխոսել չենք կարող: Բոլորը զարմանում են՝ ինչպես կարելի է նախկին ընկերոջ հետ պարզապես ընկերներ մնալ, բայց մեր դեպքում այդպես ստացվեց։ Եթե ինչ-որ բան ինձ պետք լինի, ես կարող եմ ցանկացած պահի իրեն զանգել ու ստանալ աջակցությունը»: Էմման չցանկացավ բացահայտել ընտրյալի ով լինելը, միայն նշեց բաժանման պատճառը. «Մասնագիտության բերումով երկուսիս զբաղվածությունն էլ շատ էր, չէինք հասցնում իրար հետ երկար ժամանակ անցկացնել, անընդհատ վեճեր էինք ունենում, ի վերջո, որոշեցինք առանձնանալ ու մնալ պարզապես ընկերներ»:
Հիմա Էմման ընտրյալ չունի և իրեն ամբողջությամբ նվիրել է սիրելի մասնագիտությանը։ «Երբ հայտնվի մարդ, ում հետ կցանկանամ ընտանիք կազմել, բնականաբար, կարիերան առաջին պլան չեմ տանի, բայց կարծում եմ՝ երբեք էլ չեմ հրաժարվի իմ մասնագիտությունից, որովհետև շատ եմ սիրում այն», -եզրափակեց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը