Ելենա Արշակյանը` Կաննի կինոշուկայում գրանցած հաջողության և առաջացած խնդիրների մասին
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանը մեկնել են Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկա` ներկայացնելու «Հարճը» նախագիծը, որն իրականացնում են PANARMENIAN FILMS–ի հետ։
Վերադարձից հետո Ելենան Tert.am Life–ին պատմել է, թե ինչ արդյունքներ են գրանցել Կաննում և ինչ համագործակցություններ են սպասվում նախագծի շուրջ։ Կաննում նաև կազմակերպչական խնդիրներ են առաջացել, որոնց մասին ևս ռեժիսորը խոսել է։
«Ֆիլմը շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց։ Սկսել ենք փոխշահավետ համագործակցություններ։ Այս պահին արդեն պայմանավորվածություն ունենք Film Asylum վրացական կինոարտադրող ընկերության հետ։ Ըստ երևույթի` Վրաստանի կինոկենտրոնը ևս կաջակցի նախագծին։ Շատ վաղուց չի եղել հայ–վրացական համատեղ արտադրանք։ Մեր վրացի գործընկերները շատ հետաքրքրված են, իրենց կողմից կա մեծ շահագրգռվածություն ներկայացնելու համատեղ նախագիծ։ Թեման` Քրիստոնեությունը երկուսիս կապող օղակ է։ Բացի այդ, ֆիլմի մի մասը նախատեսում ենք նկարահանել Վրաստանում` վրաց գործընկերների և դերասանների մասնակցությամբ։ Արդեն հաստատել ենք օպերատորի` Գորկա Գոմեսի թեկնածությունը, որն ազգությամբ իսպանացի է, սակայն աշխատում է վրացական կինոարտադրողների հետ»,– ասաց Ելենան։
Լսարանը ֆիլմը կտեսնի Ելենայի ձեռագրով։ Որպես ռեժիսոր` նա երբևէ չի աշխատել համատեղության կարգով, չի էլ պատրաստվում։ Հատկապես, այս նախագիծը իր և գաղափարի համահեղինակ Անահիտ Մխիթարյանի համար շատ կարևոր է։ Ասում է` երկար տարիներ են աշխատել նախագծի ուղղությամբ, հստակ պատկերացնում են` ինչ են ուզում ստանալ։ «Ավելի քան 2 տարի աշխատել ենք նաև Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ։ Մի շրջան կար, երբ ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի, ես ու Անահիտը գնում էինք Էջմիածին, նրան ներկայացնում սցենարը, լսում նրա խորհուրդները, շտկումները։ Նա լսում էր մեր կարծիքը, տալիս իր բացատրությունները։ Արդյունքում ունենք սցենար, որը մանրակրկիտ աշխատված է։ Շատ շնորհակալ եմ իրեն նման խորհրդատվության ու աջակցության համար»,– ասաց Ելենան։
Կաննում մի շարք խնդիրներ են առաջացել։ Նա պատմեց, որ մեկնելուց առաջ պարզվել է, որ տեխնիկական մի շարք հարցեր լուծված չեն, այդ թվում` հայկական տաղավարի, առհասարակ, հայկական պատվիրակության ներկայացվածության հարցը։ «Հայկական պատվիրականություն, որպես այդպիսին, չներկայացավ Կաննում։ Մենք շատ բաներից անտեղյակ էինք։ Իհարկե, եղել են մարդիկ, որոնք մեզ օգնել են, սակայն դա չի եղել պաշտոնական այն կազմը, որը պետք է ներկայացված լիներ Հայաստանից։ Ոչ մի տեղ չարձանագրվեց, որ Հայաստանը ներկա է եղել Կաննի կինոշուկայում։ Նաև տաղավար չունեինք։ Որքանով հասկացա` խնդիրը պատվիրակության անդամների միջև էր, սակայն չեմ կարող կոնկրետ ասել, թե ով էր դրա պատասխանատուն, ինքս էլ լավ չեմ տիրապետում ինֆորմացիային։Մեկնեցինք Կանն ոչ այդքան լավ տրամադրությամբ, որովհետև չգիտեինք` ինչ ենք անելու և ինչպես ենք կազմակերպելու մեր առօրյան այնտեղ։ Մեզ տեղյակ պահեցին, որ մեր հանդիպումները պետք է անցկացնենք ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգուելյանի տաղավարում։ Նա մեզ շատ լավ ընդունեց, իր տաղավարում ներկայացրինք նախագծերը, սակայն դա հայկական տաղավար չէր։ Մեզ պարզապես թույլ տվեցին այնտեղ կազմակերպել մեր հանդիպումները»,– պատմեց Ելենան ու հավելեց, որ դեռ Հայաստանից իրենք որոշակի աշխատանքներ էին տարել, նախագիծն ուղարկել էին կինոարտադրող մի շարք ընկերությունների, որոնց հետ պայմանավորվածության համաձայն հանդիպումներ են ունեցել Կաննում։
Վերադարձից հետո Ելենան խոստովանում է` մեծ անորոշությամբ ու վախով էին մեկնել, թեև փորձում էին թաքցնել դա։ «Անկեղծ կլինեմ, մենք մեծ նպատակներով չէինք գնացել Կաննի կինոշուկա, սակայն պարզվում է` հնարավոր է այնտեղ ձեռք բերել լավ գործընկերներ։ Հայտնվել էինք մի օվկիանոսում, որտեղ լողալ չգիտեինք, սակայն պետք էր մնալ ջրի վրա։ Նույնիսկ ամենափոքրիկ տեխնիկական հարցերը լուծելու խնդիր կար։ Սա մեզ համար մեծ փորձություն էր, որն անցանք։ Վստահ եմ, որ երազանքները կատարվում են։ Մարդը պետք է հավատա իր երազանքներին, իր գործն անի սիրով և արդար»,– ասաց նա։
Այնտեղից ձեռնունայն չվերադառնալը Ելենան արդեն իսկ հաղթանակ է համարում. «Այն, որ մեր անփորձ տեղով վերադարձել ենք այսպիսի արդյունքներով, շատերի համար անհավատալի է։ Սակայն Աստված մեզ հետ է, որովհետև Աստված մեր նախագծում է»։ Պրոդյուսերը հայտնեց, որ այս պահին բանակցություններ են վարում նաև հնդկական կինոարտադրող ընկերության հետ. «Ինձ համար տարօրինակ ու զարմանալի էր, որ նրանք հետաքրքրված են մեր ֆիլմով։ Քանի որ դեռ բանակցությունների մեջ ենք, իրենց անունը նշել չեմ կարող»։
Առաջիկայում Ելենան և վրացի գործընկերները մտադիր են ֆիլմը ներկայացնել «Եվրիմաժ» հիմնադրամին ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով։ Ռեժիսորից հետաքրքրվեցինք` արդյոք ֆիլմը կնկարահանվի, եթե այլ համարտադրողնեղներ և ֆինանսավորումներ չգտնեն. «Չգիտեմ ինչ պատասխանել։ Միայն գիտեմ, որ բնավորությամբ հանձնվող չեմ։ Եթե մի բան նախաձեռնում եմ, հասցնում եմ իր ավարտին, անկախ նրանից, թե դա ինձնից քանի տարի կխլի։ Աստված տա, կարողանամ նկարահանել այս նախագիծը։ Ուզում ենք ստեղծել այնպիսի ֆիլմ, որով չենք ամաչի ներկայանալ մեծ լսարանին»։
Հարցին` արդյոք մտադիր են ստեղծել ֆիլմ, որը կներկայացնեն Կաննի կինոփառատոնում, Ելենան արձագանքեց. «Ինձ համար դա շատ ամպագոռգոռ է հնչում։ Տա Աստված, նման արտադրանք ունենաք։ Ինչպես ասում են, վատն է այն զինվորը, որը չի երազում գեներալ դառնալ։ Դա շատ լավ կլինի, որովհետև մեր ֆիլմի թեման համամարդկային է` մենք խոսելու ենք այն ամենի մասին, ինչն այսօր շատ է պակասում ոչ միայն մեզ, այլև ամբողջ աշխարհին։ Շատ բաներ, որ թելադրում է Քրիստոնեությունը, դուրս են մղվել մեր բարքերից։ Մենք հեռացել ենք ինքներս մեզնից։ Ֆիլմում փոքրիկ մեսիջ ենք դրել, որ հայեր են եղել առաջին ազգը, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Չեմ ուզում ֆիլմի շեշտը դնել դրա վրա, այն իր մեջ ավելի մեծ գաղափարախոսություն է կրում, սակայն դա էլ կարևոր մեսիջ է։ Շատերը չգիտեն այս փաստը։ Երբ հանդիպումների ժամանակ ներկայացնում էինք այն, շատերի մոտ զարմանք էր առաջանում այս մասին լսելիս»,– ասաց նա։
«Հարճը» դեռևս չի մտել արտադրական փուլ։ Մի շարք հարցերի պատասխաններ պարզ կդառնան գործընկերների վերջնական ցանկի հաստատումից հետո։ Ելենան նախատեսում է, որ նախագծի գլխավոր հերոսին` Տրդատին կմարմնավորի Խորեն Լևոնյանը։ Նազենիկի և Երանյակի դերերում քննարկվել է Քրիստինա Կույումչյանի և Անի Երանյանի մասնակցությունը, սակայն դերակատարները վերջնական հաստատված չեն։ Համարտադրողները ևս դերասաններ կներկայացնեն ֆիլմում։ «Գուցե, սուբյեկտիվ հնչի, սակայն ըստ իս` Խորեն Լևոնյանը լավագույն դերասաններից մեկն է և՛ Հայաստանում, և՛ տարածաշրջանում։ Կարծում եմ` նա այն դերասանն է, որը պիտի մարմնավորի այս դերը։ Եթե խնդիրներ չառաջանան, Խորենը կմնա իր դերում»,– ասաց նա։
Կաննում լինելը անթաքույց երազանք է կինոյի ոլորտի ներկայացուցիչների համար։ Ելենան ևս նկատեց, որ սա իրենց համար ոչ միայն մեծ փորձառություն էր, այլև փոքրիկ երազանքի կիրականացում։ «Գուցե, շատերի համար պարզունակ մի բան ասեմ, սակայն ինձ համար փոքրիկ երազանքի պես մի բան էր գտնվել «Լյումեր» կինոթատրոնում։ Այնտեղ շատ հետաքրքիր ֆիլմի դիտման էինք, այնպիսի զգացողություններ ունեի, որոնք բառերով փոխանցելն անհնար է։ Տա Աստված` կարողանանք ոլորտն այնպես զարգացնել, որ Կանն մեկնելը ամենամյա լինի, այդ զգացողություններն ունենա յուրաքանչյուր կինոարտադրող։ Կարծում եմ` ամեն կինոարտադրող պետք է լինի Կաննում, որպեսզի հասկանա` ինչ է կատարվում կինոաշխարհում, ինչ ցանկություններ ունեն այլ կինոարտադրողները, ինչպես է զարգանում կինոն»,– նկատեց նա։
Ռեժիսորից հետաքրքրվեցինք` արդյոք փորձ ձեռք բերելուց հետո մտադիր է շարունակական դարձնել Կաննի կինոշուկայում նախագծեր ներկայացնելը. «Ցանկանում եմ հաջորդ տարի էլ գնալ այնտեղ։ Հնարավոր է` այս ֆիլմը ներկայացնենք աշխատանքների նոր փուլում, հնարավոր է` նոր նախագիծ մշակենք։ Ամեն դեպքում արդեն փորձ ունենք ու հաջորդիվ ավելի ներկայանալի կմեկնենք, ճիշտ հանդիպումներ կունենանք։ Անգամ, եթե մենք չգնանք, շատ կուզեմ իմ անձնական փորձը փոխանցել այն մարդկանց, որոնք հաջորդ տարի կգնան Կաննի կինոշուկա»։
Հիշեցնենք, որ Կաննի կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որի մասնակից 6 կիոնախագծերից հաղթող են ճանաչվել Ելենա Արշակյանի «Հարճը», Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկին» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները», ինչի շրջանակում էի նրանք մեկնել էին Կանն։
Ելենա Արշակյանի «Հարճը» նախագծի սցենարը Անահիտ Մխիթարյանը գրել է Դանիել Վարուժանի համանուն ստեղծագործության հիման վրա, որն իր հերթին հիմնված էՄովսես Խորենացու պատմությա վրա։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը