«Նպատակասլաց ու համառ եմ». Մերի Երեմյանը՝ «Էլենի օրագրում» հայտնվելու, դերասան ընկերներ չունենալու և անձնականը փակ պահելու մասին
Երջանկությունը ֆիզիկական, մտավոր ու հոգևոր ներդաշնակության մեջ է. այս կարծիքին է երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը, ում բաժին է հասել մարմնավորել ոչ այնքան երջանիկ կյանք ունեցող կնոջ կերպար: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերին հեռուստատեսությունում հայտնվել է դեռ 3 տարի առաջ, բայց հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում է Սոնային:
Հաղորդավարական գործը դերասանի աշխատանքով ընդհատած Մերին ասում է՝ հեռուստատեսային աշխարհն իրեն միշտ է գրավել: Թե ինչպես նա հայտնվեց իր համար գրավիչ աշխարհում, Tert.am Life-ը պարզել է երիտասարդ դերասանուհուց` նրա հետ զրուցելով ինչպես աշխատանքի, այնպես էլ հետաքրքրությունների, ընկերների, առօրյայի մասին:
«21TV»-ում Մերին մոտ երկու տարի ներկայացել է որպես հաղորդավարուհի՝ անցնելով մասնագիտական դասընթացներ. «Միշտ ցանկացել եմ հաղորդավարուհի դառնալ։ Չնայած այնպես ստացվեց, որ ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան, դա, փաստորեն, չխանգարեց ինձ իրագործել ցանկությունս։ Քասթինգի միջոցով ինձ ընտրեցին որպես երաժշտական հաղորդումների հաղորդավարուհի»:
Մերին երկար ժամանակ աշխատել է նաև իր մասնագիտությամբ՝ հաշվապահական գրասենյակում: Նա նշեց, որ սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է, քանի որ մտավախություններ ուներ, օրինակ, դերասնաական կրթություն չունենալու հետ կապված:
««Էլենի օրագրում» նկարահանվելու առաջարկն ընդունեցի նախ այն պատճառով, որ սցենարն ինձ դուր եկավ։ Բացի այդ, ուզում էի աշխատել այդ թիմի հետ: Փաստորեն, չսխալվեցի, որովհետև շատ լավ թիմ է: Իհարկե, մտավախություններ շատ են եղել, հատկապես, որ իմ կերպարն ունի խորը կենսագրություն, դա ներկայացնելը բարդ է: Չգիտեմ, որքանո՞վ է ինձ մոտ ստացվում, բայց կարծում եմ՝ կերպարս սիրվել է հեռուստադիտողի կողմից: Այդ հարցում ինձ շատ է օգնել սերիալի թիմը, հատկապես` ռեժիսորի խորհուրդները: Ես նաև դերասանի վարպետության ու բեմական խոսքի մասնավոր դասընթացներ եմ անցել Թատերական ինստիտուտի դասախոսներից մեկի մոտ: Փորձում եմ անընդհատ սովորել, քանի որ սովորելու շատ բան կա»,-ասաց նա:
24-ամյա դերասանուհին սերիալում մարմնավորում է ավելի հասուն կնոջ՝ Սոնային, որը դպրոցում անգլերենի ուսուցչուհի է աշխատում, ամուսնացած է և բազմաթիվ դժվարություններ ունի անձնական կյանքում: Մերին ասաց, որ իր հերոսուհու հետ որևէ ընդհանրություն չունենալը սկզբնական փուլում փոքր-ինչ դժվարացնում էր աշխատանքը: «Սոնայի կյանքի պատմության պես դեպքերի կարելի է հանդիպել նաև մեր շրջապատում: Ես փորձում եմ դիտարկել այդ օրինակներն ու հնարավորինս ճիշտ ներկայացնել իմ հերոսուհուն։ Քանի որ ես ամուսնացած չեմ, չեմ կարող ասել, թե ինքս ինչպես կվարվեի այդ իրավիճակում»,- ասաց Մերին:
Նա նշեց, որ հիմնականում դրական արձագանքներ է ստանում իր խաղի վերաբերյալ, թեև չբացառեց, որ բացասական կարծիքներ էլ կարող են լինել. «Ես հիմնականում ինձ շատ մոտ կամ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքներն եմ ընդունում, որպեսզի կարողանամ ճիշտ աշխատել»:
Մերիի խոսքով` ի սկզբանե էկրանից այն կողմ հայտնվելու ցանկությունը հայտնի դառնալու հանգամանքով պայմանավորվարծ չի եղել, քանի որ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ «Ինձ ավելի շատ գրավել է աշխատանքի ընթացքը, ոչ թե ճանաչված լինելը: Իհարկե, հաճելի է, երբ, օրինակ, փողոցում տեսնելիս ժպտում են կամ փոքր քույրիկիս ծնողական ժողովներին, երեխաների ծնողներից շատերը դրական կարծիքներ են ասում ոչ միայն իմ խաղի, այլև մեր սերիալի վերաբերյալ,-ասաց Մերին ու նկատեց, որ «Էլենի օրագիրը» ընտանեկան դիտման համար նախատեսված սերիալ է։ -Մեր սերիալում նաև շատ ուսուցողական տարրեր կան: Օրինակ՝ Վարդգես Պետրոսյանի՝ «Ապրած ու չապրած տարիներ» գրքից մեր սերիալում որոշ տողեր մեջբերելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում գրախանութներում գիրքը մեծ թվով վաճառք է ունեցել և տպաքանակը վերջացել է»:
Մերին նշեց, որ սերիալում իր բոլոր խաղընկերների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց իր ամենամտերիմ ընկերների շարքը սերիալից որևէ մեկը չի համալրել։.«Ամենամտերիմ ընկերներս ընդհանրապես կապ չունեն այս ոլորտի հետ: Չեմ կարծում, եթե ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ դերասանների միջավայրում, ուրեմն, ընկերներս պետք է լինեն այդ ոլորտից: Իմ ամենամոտ մարդկանց կարող եմ օրերով չտեսնել, բայց մտերմությունը դրանից չպակասի»:
Ազատ ժամանակը Մերին նախընտրում է անցկացնել ընկերների միջավայրում: Սիրելի զբաղմունքների շարքում են ընթերցանությունը, կինոդիտումներն ու սպորտով զբաղվելը: Վերջինը՝ նրա խոսքով, կարևոր է ինչպես առողջ ապրելակերպի, այնպես էլ սլացիկ կազմվածք ունենալու տեսանկյունից: «10 տարեկանից մոտ 5 տարի բասկետբոլի եմ հաճախել: Շատ երկար ժամանակ գնդակը ձեռքս չէի վերցրել: Վերջինը նկարահանման ժամանակ եղավ, բայց ոչ թե խաղացի, այլ մեկ անգամ փորձեցի նետել շիթը:)»,-ասաց Մերին:
Ինքն իրեն բնորոշելիս՝ ասում է՝ նպատակասլաց է ու համառ: Մերիի խոսքով` գուցե շատերը չպատկերացնեն, բայց ինքը տեսակով չափազանց ակտիվ է, ինչը, երբեմն, խանգարում է կառավարել էմոցիաները. «Դժվարին իրավիճակներում փորձում եմ լուծում գտնել՝ ինքս ինձ հանդարտեցնելով ու համբերատար լինելով, որովհետև զգացել եմ, որ ակտիվ բնավորությունս լավ բանի չի հանգեցնում»:
Նա չի սիրում խոսել անձնական կյանքին առնչվող թեմաներից, այդ հարցում իրեն փակ մարդ է համարում, բայց մարդկանց հետ շփման մեջ կարևորում է բաց լինելն ու պարզությունը: «Ինձ համար ամենակարևորը՝ մարդու պարզ, հասարակ ու անկեղծ լինելն է: Պետք է կարողանաս առավելագույնս անկեղծ լինել ինքդ քեզ հետ, հետևաբար այդպիսին կլինես նաև դիմացինի հետ: Ես շփվող եմ, բայց փակ, ոչ բոլորի առջև եմ բացվում»,-ասաց նա և ավելացրեց, որ հակառակ սեռի մեջ ևս այս որակներն է կարևորում, դրան գումարած խնամված ու կոկիկ լինելը:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը