«Կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ». Մարիա Չանդիրյանը` անձնական կյանքի, Out Dance-ում նկարահանվելու և երազանքների մասին
Լինել տաղանդավոր և ունենալ մեծ աշխատասիրություն. մասնագիտությամբ քաղաքագետ և լեզավաբան Մարիա Չանդիրյանի համար սրանք կարևոր բաղադրիչներ են ցանկացած ոլորտում հաջողելու համար: Պարուհի, դերասանուհի Մարիային հեռուստադիտողներից շատերը բացահայտեցին «Շանթ» հեռուստաընկերության Out Dance սիթքոմի միջոցով:
Tert.am Life-ը Մարիայի հետ հետաքրքիր զրույց է ունեցել հեռուստատեսությունում հայտնվելու, երազանքների ու անձնական կյանքի մասին:
Մարիան բացահայտեց, որ մորական կողմից իր մեջ նաև ռուսական արմատներ կան: Տատիկի մայրն է ռուս եղել, թեև ասում է՝ արտաքինից որևէ նմանություն չունի նրա հետ:
Ինչ վերաբերում է դերասանական հակմանը` նա նկատեց, որ այնիր մեջ դպրոցական տարիքից է դրսևորվել, ավելի ուշ հանդես է եկել մյուզիքլ ժանրում որպես պարուհի-դերասանուհի: Այդ առումով, նրա խոսքով, սիթքոմում նկարահանվելիս դժվարություններ կամ տեսախցիկի առաջ կաշկանդվելու խնդիր չի ունեցել:
«Չեմ կարծում, որ պետք է պարտադիր դիպլոմ ունենալ լավը լինելու համար: Ինքնուս մարդիկ մեծ մասամբ ավելի հաջողակ են լինում, որովհետև իրենք չգիտեն կանոններ, չունեն կաղապարներ, այդ ամենը ստացվում է ավելի բնական: Եթե հետագայում ցանկանամ շարունակել աշխատել դերասանի մասնագիտությամբ, ամեն դեպքում, կրթություն կստանամ։ Ներկա պահին տաղանդիս շնորհիվ, կարծում եմ, ինձ մոտ ստացվում է ներկայանալ որպես դերասանուհի: Իմ կրթությունը կապ չունի այն ամենի հետ, ինչով հիմա զբաղված եմ, բայց ոչ ոք չի ասել, եթե դու պարուհի կամ դերասանուհի ես, պիտի այլ կրթություն չունենաս: Քաղաքագետ-լեզվաբանի մասնագիտությամբ երբևէ չեմ աշխատել: Դա կանեմ այն ժամանակ, երբ մարմինս թույլ չտա պարել»,-ասաց նա:
Մարիան Out Dance սիթքոմում ներկայանում է ոչ միայն որպես դերասանուհի, այլև պարային համարների բեմադրիչ: Նա նշեց, որ սիթքոմի խաղընկերների մեծ մասին ճանաչել է մինչև նկարահանումը. «Քանի որ նախագծում մեծ մասամբ հավաքվել են պարողներ, իրար ճանաչում ենք ավելի քան 10 տարի, տարբեր նախագծերում միասին աշխատել ենք: Չեմ կարող ասել, որ կյանքի ընկերներ ենք, բայց մտերմություն ունեցել ենք: Նախագծից իմ ամենամտերիմ ընկերը Հրաչի կերպարը մարմնավորող Կարեն Ճաղարյանն է»:
Մարիայի խոսքով` պարուհի դառնալն իր մանկության երազանքն է եղել: Պարել սկսել է 14 տարեկանից: Նա պարի լեզուն սովորեցնում է նաև այլ մարդկանց: Ասում է` բազմաթիվ համագործակցություններ է ունեցել Սիրուշոյի, Արամ MP3, Իվետա Մուկուչյանի, Էրիկի և հայկական շոու-բիզնեսի այլ արտիստների հետ: Այս փուլում, սակայն, պարուհու խոսքով, ավելի շատ ներկայանում է որպես բեմադրիչ, քան կատարող:
«Այս պահին փորձում եմ դադար վերցնել տեսահոլովակներում նկարահանվելու համար: Չեմ ուզում համար ուղղակի նկարահանվել ամենուր երևալու համար։ Որպես ստեղծագործող, բեմադրիչ` ակտիվ գերծունեություն եմ ծավալում: Կուզեի պարային մյուզիքլներ շատ լինեին, որտեղ պարողը կկարողանար ամբողջապես դրսևորել իրեն: Հայաստանում խնդիր ունենք. կատարողը տեսահոլովակում պարելու համար նախընտրում է ոչ թե մի քանի ամիս հաճախել դասընթացների, այլ ընդամենը մեկ ամսում սովորել ամենը, արդյունքում պարային շուկայում ունենք այն, ինչ ունենք: Դրանից բոլոր պարողներն էլ վատ են զգում»,- ասաց նա:
Խոսելով իր մյուս նախասիրությունների մասին՝ պարուհին նշեց, որ շատ է սիրում ջրացատկը և համարվում է ջրացատկի միջազգային կարգի մրցավար. «Ժամանակ առ ժամանակ մեկնում եմ մրցումների: Ես հանդիսանում եմ ջրացատկի՝ աշխարհում ամենաերիտասարդ մրցավարը»:
Մարիան աշխատում է նաև որպես մարզիչ։ Ասում է` ուժային դասեր է տալիս մարդկանց և փորձում օգնել նրանց վերագտնելու սեփական մարմնի ու հոգու ներդաշնակությունը. «Այդ աշխատանքն ինձ բավականություն է պատճառում։ Սիրում եմ բացատրել մարդկանց, որ իրենք գեղեցիկ են՝ կապ չունի նիհա՞ր են, թե՞ գեր: Դա ավելի շատ հոգեբանական աշխատանք է, ինչն ինձ շատ է դուր գալիս: Շատ եմ սիրում շփվել տարբեր մարդկանց հետ, բացահայտել նրանց: Փոքր ժամանակ շատ էի ուզում հոգեբան կամ հոգեբույժ դառնալ: Ի դեպ, վերջինի մասին դեռ երազում եմ:) Հասկանում եմ, որ սովորելու համար երբեք էլ ուշ չէ»:
25-ամյա պարուհին չի թաքցնում մշտապես ուշադրության կենտրոնում է։ Ինչպես ցանկացած աղջկա, դա իրեն դուր է գալիս։ Խոսելով անձնական կյանքի մասին՝ պարուհին նկատեց, որ իր կյանքում պաշտոնական որևէ հարաբերություն առայժմ չկա։ «Հենց փոփոխություն լինի, անմիջապես կհրապարակեմ այդ մասին, որպեսզի բոլորն ինձ հետ ուրախանան,– ասաց նա և ավելացրեց, որ նախկինում սիրել է,- Իհարկե սիրել եմ, կոտրվել եմ, բայց երկար ժամանակ է անցել: Ես երբեք դեպրեսիայի կամ սթրեսի մեջ չեմ հայտնվում։ Կարծում եմ՝ իմ տեսակի մարդու համար, որը հստակ գիտի կյանքի ընթացքը, ինչպիսին է իրեն տեսնում 35 կամ 40 տարեկանում, պետք է համապատասխան ուժեղությամբ տղամարդ: Երբ իմ կյանքում ինչ-որ բան չի ստացվում, ասում եմ` թող Աստծո կամքը լինի»:
Մարիայի խոսքով` փոքր տարիքում հաճախ է սիրահարվել և ավելի ռոմանտիկ է եղել, հիմա այդպիսին չէ: Ասում է՝ հակառակ սեռի մեջ գնահատում ծանրակշիռ ու հասուն լինելը, իսկ ամենագրավիչ տղամարդն իր համար նա է, ում հետ կարող է խոսել ցանկացած թեմայի մասին:
«Ես կամուսնանամ իմ ամենալավ ընկերոջ հետ, որի հետ կկիսեմ հետաքրքրություններ, երազանքներ, որն ինձ համար կլինի հոգեբանական թիկունք: Չեմ վախենա նրա կողքին ցույց տալ իմ թույլ կողմերը: Հիմա չեմ սիրահարվում. կամ սիրում եմ, կամ ոչ: Սիրահարվածությունը սխալներ, թերություններ չի տեսնում, սերը տեսնում է, և դու որոշում ես` ընդունե՞լ այդ մարդուն, թե՞ ոչ: Ինձ համար հարաբերությունները պետք է հիմնավորվեն ընտանիքի ստեղծումով։ Ես չեմ կարող խոսել հարաբերությունների մասին առանց այդ հեռանկարի: Ինձ համար գոյություն ունի «կին, ամուսին, երեխաներ» մոդելը:Իմ կարծիքով` կնոջ առաջին առաքելությունն ընտանիք կառուցելն ու տան ջերմությունն ապահովելն է։ Ինձ կարիերիստ չեմ համարում, չնայած միշտ էլ աշխատելու եմ այս ոլորտում»,-ընդգծեց նա։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը