«Տղաս ԱՄՆ քաղաքացի է, բայց կուզեմ Հայաստանում մեծանա». Դելոն` Հայաստան այցի և սպասվող նորության մասին
ԱՄՆ-ում բնակվող դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, օրերս ընտանիքի հետ ժամանել է Հայաստան: Դերասանն ասում է, որ չնայած անցյալ տարի եղել է Հայաստանում, միշտ կարոտում է հայրենիքը: Tert.am Life-ը զրուցել է Վահագնի հետ ու պարզել, որ այս անգամ այցի նպատակը նաև աշխատանքային է:
Վահագնն ասաց, որ Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի վերջ: Նրա խոսքով, Հայաստան այցի առաջին իսկ րոպեները՝ սկսած օդանավակայանից, շատ ջերմ ու էմոցիոնալ են եղել:
«Օդանավակայանում հանդիպեցի ընտանիքիս բոլոր անդամներին ու ամենամտերիմ ընկերներիս: Շատ դրական, բարի ու էմոցիոնալ հանդիպում ստացվեց: Ոտքս այստեղ դնելու առաջին պահից զգացի, որ ես տանն եմ: Միշտ կարոտում եմ Հայաստանը, հենց այդ կարոտն է, որ ինձ բերում է այստեղ,-ասաց նա և ավելացրեց, որ հարազատ ընկերների շարքում իրեն դիմավորել են նաև դերասան Վարշամ Գևորգյանը, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը,- Ինձ համար այս տարի շատ ուրախալի բան եղավ, որ Ֆելիքսը հայր դարձավ, ու մենք արդեն նույն «լեվելի» վրա ենք:) Դեռ չեմ հասցրել երեխային տեսնել, հենց հիմա գնում եմ նրան տեսնելու»:
Վահագնը նշեց, որ Հայաստանում կարոտել էր ամեն բան՝ սկսած ջրից. «Առաջին բանը, որ արել եմ, ծիրան ու եղբորս պատրաստած խորովածն ուտելն էր»։
Նրա խոսքով, ԱՄՆ-ում ամենից շատ պարզ շփման պակաս է ունենում: Հարցին, հանարավո՞ր է մշտական բնակության վերադառնա Հայաստան, նա պատասխանեց. «Ամեն օր երազում եմ այդ օրվա մասին: Դա սարերի հետևում չէ: Ճիշտ է, տղաս ծնվել է ՄՆ_ում և այնտեղի քաղաքացի է, բայց ինձ համար կարևոր է, որ իմ երեխան մեծանա որպես իսկական հայ: Իհարկե, այդ երկիրը շատ հնարավորություններ ունի և կապերը խզելն անիմաստ է, բայց փորձելու եմ այնպես անել, որ տարվա ընթացքում ավելի շատ այստեղ լինեմ, քան ԱՄՆ-ում: Շատ կուզեմ, որ իմ երեխան մեծանա եղբորս երեխաների հետ ու ապրի այն մանկությունը, որը մենք ենք ունեցել: Ես չեմ ցանկանում քննադատել, բայց ամերիկյան կենսակերպն այլ է: Այնտեղ երեխա-ծնող հարաբերություններում բոլորովին այլ հոգեբանություն է դրված»:
Այդուհանդերձ, Վահագնը նշեց, որ Հայաստան մշտական վերադառնալու հարցում ինքն ու կինը տարաձայնություն ունեն. «Երեխայի դաստիարակությանը վերաբերող շատ հարցերում իմ ու կնոջս կարծիքը համընկնում է, բայց այդ հարցում տարակարծություն ունենք: Դա նորմալ է, կարծիքները պետք է տարբեր լինեն, որ հետաքրքիր լինի»:
Վահագնը նշեց, որ ծրագրել են Հայաստանում տոնել որդու՝ Նարեկ-Քրիսոտյի 2-ամյակը, որը կլինի սեպտեմբերին: Դերասանը նկատեց, որ ժամանակին հորեղբոր պարտականություններն էր հաճույքով կատարում, հիմա` ծնողական։ Վահագնի խոսքով` ցանկանում է մեծ ընտանիք ունենալ. «Ընտանիքի համալրման հարցը թողել ենք Աստծո կամքին»:
Դերասանի համար Հայաստան հերթական այցը նաև գործնական ուղղվածություն ունի: Նա նշեց, որ Հայաստան է եկել ԱՄՆ-ում գործող այն փրոդաքշնի կազմով: Նրա խոսքով, ստեղծագործական թիմը հետաքրքիր մտքեր ու ծրագրեր ունի, որոնց մասին առայժմ չի կարող բարձրաձայնել:
«Անցյալ տարի սեպտեմբերին մեր թիմը կազմակերպեց «Ռեինկարնացիա» խմբի բարեգործական առաջին մենահամերգը ԱՄՆ-ում: Մեր փրոդաքշնի կազմում ընդգրկված են տարբեր ոլորտի մարդիկ: Ես իմ հերթին կատարում եմ ինչպես պրոդյուսերական, այնպես էլ դերասանական գործունեություն: Այստեղ ենք հետաքրքիր գաղափարներով, բայց այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ արդեն իրականացնենք մեր ծրագրերը: Պետք է նշեմ, որ Հայաստանը ստեղծագործական առումով ավելի հետաքրքիր է: ԱՄՆ-ի հայկական շուկան այն որակը չունի, ինչն այստեղ է»,-ասաց դերասանը:
Վահագնը նշեց, որ անկախ փրոդաքշնի հետ համագործակցությունից, ՄՆ-ում գտնվելու առաջին իսկ օրվանից ակտիվ գործունեություն է ծավալել, թեև որպես դերասան դրսևորվելու հնարավորություն այդքան շատ չի ունեցել.« ԱՄՆ –ում ես նկարահանվել եմ գովազդներում, թատրոնից առաջարկ եմ ստացել ու խաղացել եմ, միջոցառումներ եմ կազմակերպել: Ավելի խառը գործունեություն եմ ծավալել, բայց որպես դերասան մշտական դրսևորվելու տեղ չկար այնտեղ, իսկ ես դա շատ եմ կարոտել: Հիմա եկել եմ, որպեսզի նաև այդ կարոտս բավարարեմ: ԱՄՆ-ում նաև լսարանի որակները, մտաածելակերպն է տարբեր, թեև հայը ամենուր հայ է և պահանջկոտ է հատակապես հումորին առնչվող հարցերում: Իմ կարծիքով, դու պետք է կարողանաս այնպիսի բան անել, որը կլինի ոչ թե միայն տեղի հայ համայնքի, այլ տարբեր երկրներում բնակվող հայության և ավելի լայն զանգվածի համար»:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք Դելոյին հեռուստադիտողը տեսնի հայաստանյան որևէ նախագծում, դերասանը չբացառեց: «Ինձ մոտ այդ առումով բաց դաշտ է: Ես միշտ էլ յուրաքաչյուր լավ առաջարկի կողմ եմ եղել և բաց եմ համագործակցության համար: Դեռ ինքս էլ չեմ հասցրել շատերին տեսնել, շատ մարդիկ էլ տեղյակ չեն, որ արդեն Հայաստանում եմ: Կարծում եմ, եթե իմանան, գուցե առաջարկներ լինեն»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը