«Ամեն բան արել եմ, որ հայրս հպարտանա ինձնով». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանը` մրցույթից առաջ հոր մահվան, հույզերի և «Միսս Աշխարհի» մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է «Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի մանրամասներն ու հաղթող Արենա Զեյնալյանին: «Միսս Հայուհու» տիտղոսակրի հետ զրուցել ենք մրցույթին մասնակցելու որոշման, դրան հաջորդած դժվարին փուլի՝ հոր կորստի, հաղթանակից հետո իր հույզերի, ինչպես նաև «Միսս Աշխարհում» Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու ցանկության մասին:
24-ամյա Արենան ծնվել և մեծացել է Թեհրանում, ծնողներն այնտեղ են հաստատված: Մասնագիտությամբ կենսաբան է, բայց դեռ փոքր հասակից հետաքրքրված է նկարչությամբ, որով զբաղվում է մինչև հիմա: Նա պատմեց, որ նախորդ տարի Թեհրանում կայացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը: Արենան հիմնականում նկարում է աբստրակտ ոճում, զբաղվում է նաև ոսկերչությամբ` շարունակելով հոր գործը։
«Հայրիկս Թեհրանում շատ հայտնի ոսկերիչ է եղել: Այդ գործի հանդեպ հետաքրքրությունն իրենից եմ ժառանգել: Նա է ինձ սովորեցրել բոլոր նրբությունները: Ես մեծ սեր եմ ունեցել դիզայնի նկատմամբ: Սկզբնական փուլում նկարում էի, համակարգչով ոսկյա զարդերի դիզայն էի մշակում, հետո սկսեցի ինքս պատրաստել զարդերը: Ոսկյա զարդերի մի քանի շարք ունեմ»,- ասաց Արենան և ավելացրեց, որ մի քանի ամիս է` ոսկերչությամբ չի զբաղվում, բայց մտադիր է վերսկսել աշխատանքը:
Նա նշեց, որ Իրանում զբաղվել է մոդելային աշխատանքով, սակայն մեծ բեմերում հանդես չի եկել, «Միսս Հայուհին» իր առաջին մեծ փորձն էր։ «Իրանում մոդելային գործակալություն կար, որտեղից թրեյնինգներ անցնելու և որպես մոդել նկարահանվելու առաջարկ ստացա: Այնտեղ շատ հնարավորություններ չկան այս ոլորտում առաջ գնալու համար, քանի որ իսլամական պետություն է, մոդելինգը լուրջ չեն ընդունում: Իրենք փոքր մրցույթ ունեին, որին 11 հազար աղջիկ հայտագրվել էին, բայց անցել էին 40-ը: Ես նրանց թվում էի և առաջին հորիզոնականը զբաղեցրեցի մոդելային քայլքի համար»,- պատմեց Արենան:
Նրա խոսքով` տարին մեկ–երկու անգամ պարտադիր այցելել է Հայաստան, իսկ այս անգամ այցի բուն նպատակը մրցույթին մասնակցելն է եղել: Արենան նշեց, որ «Միսս Հայուհի» մրցույթն իրեն գրավել է առաջին հերթին այն հանգամանքով, որ իր հայրենիքում է կայանալու: Մրցույթին մասնակցելու որոշման հարցում նրան մեծապես քաջալերել է հայրիկը, որի անժամանակ կորուստը, սակայն, Արենային շատ է հուսահատեցրել, միաժամանակ, ստիպել հանուն հայրիկի հիշատակի չհրաժարվել մասնկացությունից և կատարել նրա ցանկությունը:
«Երեք ամիս առաջ եմ կորցրել հորս: Մենք ծրագրել էինք միասին գալ Հայաստան, բայց չստացվեց... նա սրտի խնդիր ուներ, բայց իր կորուստն անսպասելի էր։ Հայրս շատ ուրախ էր մասնակցությանս որոշման համար: Իր հիշատակի համար եմ եկել: Ամեն բան արել եմ, որ հպարտանա ինձնով: Իր մահից 10 օր հետո վիդեոհոլովակ ուղարկեցի Գոհար Հարությունյանին, որպեսզի հաստատեմ իմ մասնակցությունը: Հասկացա, որ նա ուրախ չէր լինի, եթե հրաժարվեի մասնակցությունից, քանի որ երազում էր տեսնել ինձ այդ բեմում: Ուժերս հավաքեցի և եկա Հայաստան: Ես վստահ եմ, որ ինքը ժպտում է ինձ վերևից՝ իմ հաղթանակը տեսնելով»,-ասաց նա:
Արենան նշեց, որ մրցույթին նախապատարստվել է իր համար շատ դժվարին փուլում, բայց ջանք ու եռանդ չի խնայել հնարավորինս լավ հանդես գալու համար: «Միսս Հայուհու» տիտղոսին արժանանալն ու թագադրվելը Արենայի երազանքն է եղել, որն իրականություն դարձավ:
«Ես շատ եմ ջանք թափել այդ ճանապարհին: Շատ եմ կարդացել, ուսումնասիրել մոդելային աշխարհին առնչվող հարցեր՝ սկսած ճիշտ դիմահարդարումից, զգեստի ընտրությունից: Անգամ, հայրիկիս մահվանից հետո հուսահատված գնացել էի զգեստ փորձելու: Մրցույթի զգեստն ինձ հետ Թեհրանից էի բերել: Ի սկզբանե չէի պատկերացնում, որ ես կհաղթեմ, որովհետև բոլոր աղջիկները շատ լավն էին թե՛ ներքուստ, թե՛ արտաքնապես: Բայց շատ էի ցանկանում հաղթել նաև մայրիկիս, տատիկիս ուրախացնելու համար: Ես դրա համար ամեն բան արեցի: Չգիտեի՝ արդյունքը ինչ է լինելու, բայց հոգուս խորքում միշտ երազել եմ այդ պահի մասին,- ասաց Արենան և ավելացրեց, որ բեմում իր անունը լսելիս մի պահ շոկի մեջ է ընկել,- Մի քանի վայրկյան չէի պատկերացնում, որ այդ ամենն իրական է: Հետո սկսեցի հուզվել, արցունքներս հոսեցին: Շատ մեծ ուրախություն ապրեցի»:
Արենան արժանացավ նաև «Միսս Համերաշխություն» տիտղոսին, որը շնորհվում է մրցույթի մասնակից աղջիկների ընտրությամբ: Նա նշեց, որ բոլոր աղջիկների հետ հասցրել է ընկերանալ և իր համար մեծ պատիվ է արժանանալ նաև նրանց գնահատականին. «Նրանցից յուրաքանչյուրին շատ սիրում եմ: «Միսս Համերաշխություն» ճանաչվելը ինձ մոտ նույնչափ հուզմունք առաջացրեց: Շատ շնորհակալ եմ աղջիկներին ինձ աջակցելու համար»:
«Միսս Հայուհին» նկատեց, որ առաջիկայում իրեն ավելի մեծ և պատասխանատու փորձություն է սպասվում: Նա նշեց, որ բոլոր ուժերը կենտրոնացնելու է «Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար: «Ես հավատում եմ, որ Հայաստանն արժանի է հաղթանակի: «Միսս Աշխարհ» մրցույթին գնում եմ ոչ թե պարզապես մասնակցության, այլ հաղթանակի համար: Ուզում եմ այնտեղ Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես գեղեցիկ դեմք, այլև խոսել մեր երկրի պատմությունից, մեզ համար կարևոր հարցերից: Մենք փոքր երկիր ենք, բայց պետք է մեր մասին լսելի դարձնենք աշխարհին: Ես օգտվելու եմ այս առիթից և ըստ արժանվույն ներկայացնելու եմ Հայաստանը»,-ասաց նա:
Արենան դեռ հստակ չգիտի, մրցույթին նախապատարստվելու շրջանում Հայաստանո՞ւմ կմնա, թե՞ կվերադառնա Թեհրան: Ասում է՝ շատ կցանկանար Հայաստանում ապրել, բայց այստեղ իր կացության խնդիրը պետք է լուծի: Ապագայում «Միսս Հայուհին» մտադիր է Հայաստանում բարեգործական հիմնադրամ ստեղծել և ղեկավարել, որը կօգնի կարիքավոր երեխաներին:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը