Իննա Խոջամիրյանի և Հասմիկ Խոջյանի հանգստի հետաքրքիր, վտանգավոր պահերն ու բացահայտումները
Դերասանուհիներ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանն օրերս են վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ վայելել են իրենց ամառային հանգիստը, իսկ տպավորությունների մասին պատմել են Tert.am Life-ին։
«Հանգիստը չի կարող լավ չանցնել, բավարար է միայն այն, որ առանց զարթուցիչի ես քնում։),– ասաց Իննան, ապա նկատեց, որ նկատեց, որ որոշել էր պասիվ հանգստի մեկնել, քաղաքային աժիոտաժից կտրված, ծովափնյա ու հանդարտ։ Տարբերակներում Եգիպտոսն էր, Շրի Լանկան և Միացյալ Արաբական Էմիրությունները։ Կանգ առանք վերջին տարբերակի վրա, առանց երկար մտածելու գնեցինք տոմսերն ու թռանք։ Իհարկե, պասիվ հանգիստն, այնուամենայնիվ, խախտվեց, բայց միանշանակ մեր կամոք։ Չէինք կարողանում ուղղակի պառկել օվկիանոսի ափին ու լիցքաթափվել. ինչպես չբարձրանալ Բուրժ Խալիֆայի՝ աշխարհում ամենաբարձր շինություններից մեկի գագաթը, չայցելել մայրաքաղաք Աբու Դաբի, ջրային կենդանաբանական այգի -աքուարիում գնալ....Այնքան բան հասցրեցինք տեսնել»։
Հասմիկն էլ ընդգծեց, որ ամառային հանգստն իր համար ստացված է համարվում, երբ կա արև, ավազ ու ծով, բայց հանգիստը կարող է լինել նաև իդեալական՝ երբ այդ ամենին գումարվում են մշակութային նոր բացահայտումներն ու լավ ընկերները. «Որևէ երկիր մեկնելուց առաջ միշտ փորձում եմ ծրագրել ամբողջ ընթացքը, որպեսզի հասցնեմ ամեն ինչ տեսնել, այս անգամն էլ բացառություն չէր: Այս տարվա գլխավոր բացահայտումս Էմիրատներից եղել է Շեյխ Զայեդի տաճարը` մայրաքաղաք Աբու Դաբիում: Այդ ճերմակ տաճարում անկախ կրոնական պատկանելությունից զգում էի հավատի հզոր ուժը յուրաքանչյուրի մեջ, ներաշխարհի խաղաղությունը ու մաքրությունը... Դրախտային շքեղություն ուներ, աննկարագրելիորեն տպավորված եմ»։
Աղջիկներն այստեղից մուսուլմանական հագուստով լուսանկարներ էին հրապարակել, ինչը լայն քննարկման առարկա դարձավ։ Իննան շեշտեց, որ այս անգամ իր բացահայտումները սպեցիֆիկ էին և համարձակ, սակայն հետաքրքիր ու չափազանց ճանաչողական. «Մեծագույն բացահայտումս կրոնական կոնտեքստի մեջ է։ Ինչքան բան կա կրոններից, դրանց պատմությունից, որոնցից շատերս անտեղյակ ենք, որոնց հանդեպ սխալ դիրքորոշումներ ու մոտեցումներ ունենք։ Վերջերս արաբական հագուստով Շեյխ Զայեդի մզկիթից լուսանկար տեղադրեցի սոցիալական էջերումս, որը բուռն բացասական արձագանքի արժանացավ, կապված մուսուլմանական հանդերձանքի և իսլամական «եկեղեցի» այցելելու հետ։ Ես մոլի քրիստոնյա եմ և հստակ կարող եմ ասել՝ բացահայտելն ու ճանաչելն ամենևին կապ չունեն դավանելու կամ հետևելու հետ։ Մի օր, երբ ոտքս Հնդկաստան ընկնի՝ իրենց աղոթատեղի էլ կայցելեմ, միգուցե, հնդկական հագուստով։ Բայց ես հայ եմ, քրիստոնյա, Աստվածահավատ և Աստվածավախ։ Խորհուրդ եմ տալիս ոչ ոքի չանհանգստանալ իմ փոխարեն. ես բոլոր քննադատներից վստահաբար ավելի շատ եմ Աստվածաշունչ եմ կարդում, պատարագների մասնակցում ու ապրում հայ առաքելական եկեղեցական կյանքով, պարզապես, բացահայտում եմ դրան զուգահեռ այն, ինչ կարող եմ ինձ թույլ տալ»։
Հասմիկն էլ պարզաբանեց, թե ինչու են նման զգեստներ հագել. «Սովորաբար, երբ նայում էի արաբ կանանց, նրանց նմանեցնում էի իրար` նույն սև հագուստն ունենալու պատճառով ու անցած տարիներին աբայայի խանութների կողքով անցնելիս միշտ մտածում էի, թե ինչու են նույն զգեստից այդքան օրինակներ դնում ցուցափեղկերի վրա, արի ու տես, որ պետք էր։) Որոշ տաճարներ մուտք գործելու համար ավանդական հագուստը պարտադիր էր, այսպիսով, ստիպված եղանք գնալ աբայա գնել: Հավատացնում եմ, որ դրանք իսկապես տարբեր են ու մենք էլ զարմանալիորեն երկար ընտրեցինք, թե որը գնենք, ինչը, իսկապես, զվարճալի էր քրիստոնյա աղջիկների համար»։
Հասմիկը հայտնեց, որ Արաբական Էմիրություններում առաջին անգամ չէր ու վստահաբար գիտեր, որ այն հանգիստը, որն իրեն պետք է, կարող է գտնել այնտեղ: «Ավելի հաճախ, բնականաբար, փորձում եմ չկրկնել արդեն այցելած երկրների ցանկը ու նորերն ավելացնել դրանց, բայց այս անգամ նոր բացահայտումները այնքան շատ էին, որ իսկապես արժեր երրորդ անգամ լինել այնտեղ»,– նկատեց նա։
Աղջիկները վերջին տարում են ծանոթացել և մտերմացել, իսկ ճանապարհ առաջին անգամ էին գնում։«Ճանապարհորդությունը լավագույն միջոցն է մարդուն բացահայտելու` այն էլ, մինչև այդ փակ ու ինտիմ կողմերը։ Վերջին 8 օրերի ընթացքում ամենազավեշտն այն էր, որ կմնայինք-կմնայինք Հասմիկի հետ անկախ մեկս մյուսից նույն վայրկյանին նույն բանից կսկսեինք խոսել կամ նույն արտահայտություններն անել։ Թեկուզ նախորդ թեմայի հետ բացարձակ կապ չունեցող կամ անսպասելի որևէ արտահայտություն.... ասում են, երբ միաժամանակ նույն արտահայտությունն եք ասում, պիտի բռնես կողակցիդ մազից, հարցնես գալիք օրերից ո՞րն է հաջողակ օրդ, երբ մի երջանիկ իրողություն կլինի։ 8 օր քաշքշեցի Հասմիկի մազերը»,– ծիծաղելով պատմեց Իննան։
Հասմիկն էլ ընդգծեց, որ շատ կարևոր է իմանալ, թե ում հետ ես ճանապարհ գնում: «Ես այնքան էլ համամիտ չեմ, որ մարդուն կարելի է նորովի բացահայտել միայն ճանապարհ գնալով։ Մարդկային հատկանիշները կարելի է բացահայտել ամեն օր և կարևոր չէ` դա կլինի Հայաստանո՞ւմ, թե՞ դրա սահմաններից դուրս: Պարզապես պետք է նախ ճանաչել մարդուն, հետո մտածել` արժե՞ արդյոք նրա հետ անցկացնել տարվա ընթացքում տրվող ամենաազատ մի քանի օրը։ Մեզ հետ էր նաև իմ մանկության ընկերուհին՝ Աննան, ում հետ առաջին անգամը չէր, որ ճանապարհորդում էի»,– ասաց դերասանուհին։
Իննան, որ հայտնի է իր ձախորդություններով, այս անգամ էլ զերծ չի մնացել միջադեպերից. «Ջրի հանդեպ ունեցած վախս փորձեցի դայվինգի միջոցով հաղթահարել՝ չստացվեց։ Մոտ 10 մետր խորության վրա, օվկիանոսի հատակին, թթվածինս անջատվեց ու մասնագետի ցուցումներից ոչ մեկ չօգնեց կարգավորել օդամղիչ համակարգը։ Մինչ կբարձրանայինք ջրի վրա՝ հասցրեցի պատկառելի քանակով ջուր կուլ տալ։ Չեմ ուզում պատմել հաջորդ մի քանի ժամերի ինքնազգացողությանս մասին, բայց օրվա վերջում մտածում էի՝ կարևորը ողջ եմ»։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը