«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին
Դերասան Դավիթ Գրիգորյանը, որը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Աբելի քույրը», այնուհետև «Կյանքը շարունակվում է» հեռուստանախագծերով, պատրաստվում է հայր դառնալ։ Կինը` Մանուշակը, նրան միանգամից 2 երեխա կպարգևի, երկուսն էլ աղջիկ։
Tert.am Life–ի հետ զրույցում Դավիթը պատմել է զգացմունքային խառնաշփոթի, դստրերի ծննդին նախապատրաստվելու և մեծ երջանկության մասին, որը հիմա ապրում է։
«Չէի պատկերացնում, որ կարող եմ հայրիկ դառնալ։ Քեզ թվում է` դեռ շատ փոքր ես երեխա ունենալու համար, ինքդ դեռ երեխա ես։ Մի զանգ, մի ակնթարթ ու հասկանում ես, որ կյանքդ հաջորդ փուլ է մտնում։ Սկզբում իմացանք, որ բալիկի ենք սպասում, կրկնակի շոկ էր, երբ իմացանք, որ զույգ երեխայի ենք սպասում»,– պատմեց Դավիթը, ում կինը հղիության լուրից շփոթված հեռախոսով է հայտնել նորությունը։
Մինչև երեխաների սեռը պարզելն ամուսիններն ունեին իրենց ենթադրությունները, որպես տղամարդ, Դավիթն ուզում էր տղա ունենալ ու պատրաստ էր նույնիսկ «գրազ գալ», որ երեխաներից առնվազն մեկը տղա է, սակայն պարզել են, որ երկուսն էլ աղջիկ են։
«Երբ իմացանք, որ զույգ են, ցանկություն առաջացավ ունենալ տղա և աղջիկ։ Ինչ խոսք, մենք ագահ ենք մեր ցանկություններում, ուզում ենք ամեն ինչ միանգամից լինի։ Ընտանիքիս բոլոր անդամները կանայք են, պարզվեց, փոքրիկներս` նույնպես, շարունակում եմ շրջապատված լինել աղջիկներով։ Առաջին հայացքից տանը միանգամից այդ քանակի աղջիկ ունենալը ծանր էր թվում, հետո հասկացա, որ ավելի լավ լինել չէր կարող, աղջիկներն ավելի շատ են սիրում պապային։ Հիմա անսահման երջանիկ եմ, որ աղջիկներ եմ ունենալու»,– ասաց դերասանը։
Փոքրիկների ծնունդը նախանշվում է սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Դավթի խոսքով` իր ուշադրությունը կնոջ հանդեպ չի փոխվել, քանի որ այդ դաշտում երբևէ խնդիր չեն ունեցել, սակայն հիմա կնոջը հարյուրապատիկ ավելի է սիրում։
«Ես մի ճշմարտություն եմ հասկացել, եթե ժամանակին կարող էի ասել, որ 10 անգամ ավելի շատ եմ սիրում կնոջս, հիմա կարող եմ ասել, որ հարյուրապատիկ ավելի եմ սիրում։ Զգացմունքային դաշտդ է փոխվում. սկզբում դու իրեն ընկալում ես որպես կին, որը ողջ կյանքիդ ընթացքում կողքիդ է լինելու, ընկերդ է, հզորությունդ, երբ փաստվում է, որ ինքը նաև քո բալիկների մայրն է լինելու, զգացողությունները բացարձակ այլ ուղղությամբ են գնում։ Ամեն ինչ հազարապատկվում է։ Կարծում եմ` հղի կինն աշխարհի ամենագեղեցիկ, հմայիչ, խելացի կինն է։ Ավելի ֆանտաստիկ սրբություն գոյություն չունի։ Այդ 9 ամսվա ընթացքում ինքդ էլ ես ամբողջությամբ մաքրվում, սպիտակում, երևակայությունդ բացվում է, սահմանները կոտրվում են։ Հասկանում ես, որ կյանք պարգևելու իրավունք և հնարավորություն ես ստացել, իսկ դա մեծագույն արժեք է։ Դու կարող ես շատ բարձունքների հասնել, բայց անհամեմատելի է, երբ կյանք ես տալիս մեկին, որը հետագայում կերտելու է իր ճակատագիրը, մարդ, որը հետդ կռիվ է անելու, չի համաձայնելու, գալու է խորհրդիդ հետևից։ Ընտանեկան մեծ համակարգ է, որի հետ նախկինում չես բախվել։ Մի ակնթարթում հասկանում ես, որ կյանքդ հաջորդ փուլ է մտնում։ Ծնող դառնալը մեծ փիլիսոփայություն է, որի զարգացումների մեջ եմ հիմա»,– ասաց նա։
Դավիթը նկատեց, որ ծնող դառնալը մեծագույն պատասխանատվություն է, որին պետք է պատրաստ լինես. «Մինչև բալիկների մասին լուրն իմանալն ապրում ես ինքդ քեզ համար։ Դու ու կինդ երիտասարդ եք, մտածում եք շատ աշխատելու ու շատ ծախսելու, ճանապարհորդելու, բացահայտումներ անելու մասին։ Աշխատում եք զուտ կյանքը վայելելու համար։ Երբ ուսերիդ դրվում է ևս երկու մարդու պատասխանատվություն, սկսում ես այլ կերպ նայել բոլոր հարցերին։ Նույնիսկ ծախսերդ վերանայում, որպեսզի երեխաներիդ համար մի բան ավելին անես։ Սկսում ես սահմանափակել աշխատանքիդ տրամադրված ժամանակը, որպեսզի շտապես տուն ու ճտերիդ էլ ժամանակ տրամադրես։ Միանգամից հասունացման արագ շրջան է գալիս մոտդ»։
Փոքրիկների անունների ընտրության հարցն ամենաբարդն է ծնողների համար։ Իրենց մայրիկների անուններն ընտրելու ավանդական տարբերակին զույգը չի դիմի։ Դավիթը հայտնեց, որ թե՛ իր, թե՛ Մանուշակի մայրիկների անունը Կարինե է, սակայն երկուսն էլ դեմ կլինեն այդ ընտրությանը, քանի որ չեն սիրում այդ անունը, այնպես որ, հիմա լուրջ քննարկումների մեջ են։
Հայրիկը հաճախ է զրուցում 2 փոքրիկի հետ։ Ասում է` նրանցից մեկն ավելի չարաճճի է, դա երևում է իր շարժունությամբ։
«Մեկը մի քիչ ավելի քիչ է շարժվում մյուսի համեմատ, բայց երբ երկուսով սկսում են շարժվել, դիսկոտեկ է դառնում։ Կարծես ֆուտբոլի մի ամբողջ թիմ լուրջ խաղ անցկացնի, ֆանտաստիկ տեսարան է։ Երբ շատ են շարժվում ու նեղում մամային, ջղայնանում եմ, միանգամից ուշքի են գալիս։) Արդեն ինքս ինձ էլ եմ դաստիրակում որպես հայրիկ»,– ոգևորությամբ նկատեց դերասանը։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը