Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին
Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակից Ռիչարդ Քեյն ուշագրավ և ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անցած ուղուն՝ ներկայացնելով բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքից, մեջբերելով տարբեր թեմաների շուրջ տաղանդաշատ հայորդու ուղիղ խոսքը:
«Նա ամենևին էլ գրավիչ չէր, չափազանց տգեղ էր, կարճահասակ և, ինչպես քննադատներն էին ասում, սարսափելի ձայնի կրող: Սակայն բեմի վրա այս երգիչը կարողանում էր կանանց հիստերիայի հասցնել, և նա դա անում էր նույնիսկ 90-ն անց տարիքում: Ասվածի վառ օրինակը Royal Albert Hall-ում ունեցած համերգն էր, որի ժամանակ նրա կողմից նետված թաշկինակը խելահեղ իրարանցում առաջացրեց դահլիճում»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Ազնավուրի՝ հոգով լի բալլադները կանանց մի ամբողջ սերնդի են օգնել հաղթահարել անպատասխան սիրո տառապանքը:
Մի անգամ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչու են կանայք իրեն այդքան շատ սիրահարվում՝ Ազնավուրն ասել է. «Ես Ֆրանսիայում կանանց համար երգերի լավագույն գրողն եմ, քանի որ զգում եմ նրանց զգացածը: Ես սիրո հարցում գիտակ չեմ, բայց դրա մասին գրել կարողանում եմ»:
Քեյի խոսքով՝ Ազնավուրն իր երգերում պատմում է սիրո հավերժական եռանկյան, մերժված լինելու ցավի մասին: Նրա թրթռուն ու թախծոտ ձայնն արտահայտում էր այն ամենը, ինչ զգում էին մերժված կանայք:
«Ազնավուրի տաղանդն այն էր, որ նա կարողանում էր մարդկության ցավերը վերածել երաժշտության, և մարդիկ հենց դրա համար էին նրան սիրում»,- գրում է Քեյը՝ հավելելով, որ Ազնավուրի երկրպագուները նրան հավատարիմ մնացին մինչև կյանքի վերջ:
Քեյը պատմում է, որ տաղանդաշատ հայորդուն անվանում էին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»: Նա գրել է 1.300-ից ավելի երգ, ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմում, իսկ CNN-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ:
Հոդվածագրի կարծիքով՝ Ազնավուրի և Սինատրայի միջև ամենամեծ նմանությունը, հավանաբար, հակառակ սեռի շրջանում ահռելի հաջողություն ունենալն էր:
Հեղինակը նշում է, որ գեղեցիկ կանայք պաշտում էին նրան՝ չնայած Ազնավուրն ամենևին էլ չէր հավակնում կրքոտ սիրեկանի կոչման:
«Ես սիրո աստված չեմ: Նրանք ինձ այդպես են անվանում, սակայն ես կողքիս նստած տղամարդուց ավել չեմ սիրել՝ չնայած նրանից պակաս էլ չեմ սիրել»,- շանսոնյեի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ ու կապված է եղել մի շարք հայտնի կանանց՝ այդ թվում նաև Օդրի Հեփբերնի ու Լայզա Մինելիի հետ:
«Կանայք, որոնց հետ ես եղել եմ, պարտադիր չէ, որ հայտնի լինեին: Օրինակ՝ Լայզան հայտնի չէր, երբ մենք միասին էինք: Իրականում չեմ կարծում, որ ես երբևէ որևէ հայտնի սեր եմ ունեցել»,- հարցազրույցներից մեկում ասել է շանսոնյեն՝ Մինելիի մասով նշելով, որ նա «սիրելու ֆանտաստիկ կարողություն ուներ»:
Մինչդեռ երգչուհին իրենց սիրավեպի մասին ասել է. «Առաջին անգամ նրան տեսնելուց հետո, մոտ երկու ժամ չէի կարողանում շնչել»:
Սակայն, Ազնավուրի խոսքով, իրենց սիրավեպն ավարտվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, ապրելու պատճառով:
«Սերը չի կարող հարատևել, եթե սիրելիդ ապրում է 3.000 մղոն հեռավորության վրա»,-բացատրել էր Ազնավուրը:
Հատկանշական է, որ Ազնավուրի խոստովանմամբ՝ ինքը կյանքում «բացարձակ» սիրահարված է եղել ընդամենը երեք անգամ, և Էդիտ Պիաֆն այդ երեք կանանցից մեկն էր:
«Եթե ամուսնանայի Պիաֆի հետ, մենք մեկս մյուսիս կոչնչացնեինք: Միևնույն լճում շատ կոկորդիլոսներ չեն կարող ապրել: Ես նրան շատ եմ սիրել, բայց երբեք սիրեկաններ չենք եղել: Ես նրա տանն ապրել եմ ութ տարի ու տեսել եմ՝ ինչպես են տարբեր տղամարդիկ գալիս-գնում: Ես սրբում էի նրա արցունքները, երբ սիրահարված էր լինում: Այդքանը»,-հարցազրույցներից մեկում անկեղծացել է շանսոնյեն:
Սահուն անցում կատարելով Ազնավուրի կարիերային՝ հեղինակը նշում է, որ բեմի համար ոչ ներկայանալի տեսքով, բայց ահռելի տաղանդով Ազնավուրն իր առաջին հիթը (Sur Ma Vie) կատարել է 1956թ.:
«Ամենավատը սկզբում էր, երբ ամեն ինչ նոր էի սկսում: Քննադատներից մեկը մի անգամ գրել էր. «Ինչո՞ւ են նրան թույլ տալիս բեմում սողալ»: Ես բոլորին անհանգստություն էի պատճառում, իմ տգեղ դեմքը, իմ կարճահասակությունը, իմ ոչ կոմերցիոն երգերը: Ինձ ասում էին, որ ես երբեք չեմ հասնի հաջողության: Բայց հետո ես դարձա առաջին ֆրանսիացին, որը ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում: Ես հաղթող եմ, քանի որ իմ տեսակով պայքարող եմ»,-իր անցած ուղու մասին ասել է Ազնավուրը:
Հեղինակը պատմում է, որ Ազնավուրի հաջողությունը եկել է 1960-ական թվականներին: Դրան զուգահեռ՝ նա նկարահանվել է «Կրակեք դաշնակահարին» ֆիլմում, որն Ազնավուրին համաշխարհային ճանաչում է բերել:
Ոգևորված այս հաջողությամբ՝ Ազնավուրը 1963թ. անկրկնելի համերգ է տվել նյույորքյան Carnegie Hall-ի լեփ-լեցուն դահլիճում:
«Այնուհանդերձ՝ ես երբեք հաճույք չեմ ստացել, երբ ինձ սեքս-խորհրդանիշ են անվանել: Ես ծնվել եմ ամուսնանալու, ընտանիքի մարդ լինելու համար»,- Ազնավուրի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ շանսոնյեն առաջին անգամ ամուսնացել է 21 տարեկանում՝ Միշելին Ռյուգելի հետ: Ամուսնությունը, որի արդյունքում մեկ դուստր է լույս աշխարհ եկել, տևել է 5 տարի:
Ազնավուրի երկրորդ ամուսնությունն Էվելին Պլեսիսի հետ մեկ տարի էլ չի տևել. բաժանության պատճառը եղել է այն, որ նրա կինը հրաժարվում էր երեխա ունենալ, քանի որ վախենում էր կորցնել գեղեցկությունը:
«Արդյո՞ք հնարավոր է խնամել մի ծառ, որը հրաժարվում է պտուղ տալ»,-մի առիթով ասել է Ազնավուրը:
Երկու անհաջող ամուսնությունից ու բազմաթիվ սիրային կապերից հետո Ազնավուրն ամուսնացել է շվեդուհի Ուլլա Տորսելի հետ, որը նրանից փոքր էր 17 տարով:
«Ի վերջո, ես գտա այն կնոջը, որի նմանը միշտ էլ ցանկացել եմ ունենալ. բաց գույնի աչքերով, հարթ մաշկով շիկահեր»,- երրորդ կնոջ մասին ասել էր շանսոնյեն՝ ընդգծելով, որ Ուլլայի մեջ իրեն գրավել էր հանգիստ ու խաղաղ բնավորությունը:
Իր անդրադարձում Քեյը պատմում է նաև Ազնավուրի հայկական ծագման մասին՝ նշելով, որ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյան անուն-ազգանունը ստացած հայորդին իր կարիերայի սկզբում հրաժարվել է ազգանվան վերջին երեք տառից:
Հեղինակը նաև պատմում է՝ ինչպես է Ազնավուրյանների ընտանիքը, վտանգելով սեփական կյանքն ու անվտանգությունը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին բազմաթիվ հրեաների փրկել նացիստների հետապնդումից:
Որպես անդրադարձի ուշագրավ վերջաբան՝ հեղինակը մեջբերում է բրիտանացի գրող, Ազնավուրի հանրահայտ She հիթի համահեղինակ Հերբերտ Կրեցմերի խոսքը. «Վերջին անգամ Ազնավուրին մի քանի ամիս առաջ եմ տեսել: Նա ինձ հյուր եր եկել մի բաժակ թեյ խմելու ու երգերի մասին զրուցելու համար: Նա միշտ ինձ ասում էր՝ «այն օրը, երբ դադարեմ երգել, այդ օրն էլ կմեռնեմ»: Պարզվեց՝ շատ ճիշտ էր ասում»:
Շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայում: Նա 94 տարեկան էր:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը