«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին
Կանայք շարունակում են կոտրել կարծրատիպը, թե իրենք վարորդի կարգավիճակում զիջում են տղամարդկանց և երթևեկության ընթացքում հաճախ են խախտումներ անում: Tert.am Life-ի՝ «Ղեկին կանայք են» շարքում այս անգամ զրուցել ենք 2–րդ «Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչված, մոդել Ռոմելլա Թամարյանի հետ:
Ռոմելլան պատմեց, որ մեքենա վարել սովորել է 17 տարեկանում, 18 տարեկանում ձեռք է բերել վարորդական իրավունք ու սկսել վարել: Նրա առաջին ավտոմեքենան եղել է Mitsubishi Colt մակնիշի, որը նվիրել են ծնողները:
«Ծնողներս խոստացել էին, որ ինձ համար մեքենա կգնեն, եթե լավ արդյունքներով ընդունվեմ ինստիտուտ: Երբ անվճար ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ինձ նվիրեցին առաջին մեքենաս: Այդ մեքենան վարելով՝ հմտացա որպես վարորդ։ Ձգտեցի, որ հետագայում ավելի լավ մեքենա վարեմ: Այնպես ստացվեց, որ 23 տարեկանում ես արդեն 6 մեքենա հասցրել եմ փոխել»,- պատմեց Ռոմելլան:
Մոդելի ներկայիս մեքենան Chevrolet Camaro մակնիշի է, որը նա նվեր է ստացել մեկ շաբաթ առաջ ընկերոջ կողմից, որի ով լինելը չի բացահայտում: Ռոմելլայի խոսքով, իր երազանքների ավտոմեքենան նվեր ստանալը մեծագույն անակնկալ է եղել իր համար։
«Մեքենաս դեղին է, թեև ես կարմիրի մասին էի միշտ երազում, բայց այս գույնն էլ շատ սիրեցի: Մի անգամ նույնիսկ խանութում այդ ավտոմեքենայի խաղալիքն էի տեսել, գնել էի ու պահում էի սենյակումս: Երևի երկու տարի նայում էի այդ խաղալիքին ու մտածում, որ մի օր կվարեմ այդ մեքենայից: Միշտ ասում էի, որ այդ մեքենան ունենալը իմ երազանքն է։ Ընկերս ինձ համար նման անակնկալ արեց,-ասաց Ռոմելլան և ավելացրեց, որ ի սկզբանե սիրելին մտածել էր յուրահատուկ ձևով մատուցել անակնկալը,- որոշել էր փուչիկներով, շատ գեղեցիկ ձևով մատուցեր ինձ, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացավ դա անել: Այն օրը, երբ պետք է մեքենան նվիրեր ինձ, տորթ բերեց մեքենայի տեսքով, իսկ մեքենան տեխնիկական պատճառներով ստացա 20 օր անց»:
Ռոմելլան նշեց, որ մեքենան ձեռք է բերվել ԱՄՆ-ից, շուկայական արժեքը մոտ 20 հազար դոլար է: Նրա խոսքով, երազանքների ավտոմեքենան վարելը սկզբնական շրջանում այդքան էլ հեշտ չի եղել՝ չնայած իր ունեցած վարորդական փորձին։ «Մեքենայի պարամերտերը մեծ են և որոշակի դժվարություններ էին առաջանում, հատկապես, կայանման ժամանակ: Սկզբում վախենալով էի վարում, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում հարմարվեցի։ Հիմա ավելի ազատ եմ վարում: Մեքենաս փոքր-ինչ տարբերվող է և շատերը՝ հատկապես երեխաները, ուշադիր նայում են վարելու ընթացքում: Փոքր-ինչ դժվար է, երբ անընդհատ ուշադրության կենտրոնում ես, չես կարողանում ապակիներն իջեցրած երթևեկել»,- ասաց նա:
Ռոմելլայի փոխանցմամբ, մեքենայում հիմնականում մենակ է լինում, երբեմն, ընկերուհու հետ: Նա նշեց, որ վարելու ընթացքում իրեն հուշումներ են տալիս կամ ուղղորդում միայն ընկերն ու հայրիկը: Վերջիններիս օգնությանը դիմում է նաև վթարային իրավիճակում հայտնվելիս կամ որևէ անսարքության դեպքում: Մոդելը հայտնեց, որ վերջին անգամ վթարային իրավիճակում հայտնվել է 2 տարի առաջ, բայց ոչ իր մեղավորությամբ. «Վթարային իրավիճակն առաջացել էր Իսակովի պողոտայում: Ես հասցրեցի ժամանակին արգելակել, բայց դիմացի երկու մեքենաներն արագ էին ընթանում և չհասցրին արգելակել՝ հարվածելով մեքենայիս: Արդյունքում, երկուսի կողմից էլ ինձ փոխհատուցում տրվեց»:
Մոդելը դժվարացավ հիշել, թե երբ են վերջին անգամ իր ավտոմեքենան կանգնեցրել պետավտոտեսուչները, բայց ասաց, որ պատճառը ամրագոտի չկապելն է եղել: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ վարորդ է համարում: Ռոմելլայի կարծիքով, հմուտ վարորդ լինելու համար կարևոր է նաև զիջող լինելը. «Տվյալ պարագայում կապ չունի քո մեքենան ավելի թանկարժե՞ք է, թե՞ ոչ: Գիտե՞ք, ինչ եմ նկատել Հայաստանում, որ ավելի հարգի, թանկարժեք մեքենաների վարորդները երբեք անտեղի ազդանշան չեն միացնում, չեն մանևրում երթևեկության մեջ, իսկ օրինակ տաքսիները կամ ոչ այնքան թանկարժեք մեքենաները այնպես են վարում, որ պարզապես զարմանում ես: Որպես կանոն, իրենց մեղավորությամբ են վթարներ տեղի ունենում»:
Ռոմելլան նկատեց, որ նյարդերը հաճախ են տեղի տալիս երևանյան երթևեկության և խցանումների մեջ, թեև նա աշխատում է վարել այնպիսի ժամերի, երբ խցանումներ շատ չեն լինում: Ամենաերկար ճանապարհը, որ նա գնացել է վարորդի կարգավիճակում, եղել է դեպի Վրաստան:
Մեքենա վարելու ընթացքում, Ռոմելլան սիրում է երաժշտությունը լսել: Երգերի նախընտրությունը կախված է տրամադրությունից, փլեյլիստը մեծ է՝ էստրադայից մինչ ռեփ: Նա նշեց, որ ի տարբերություն շատ աղջիկների, վարելու ընթացքում աշխատում է կողմնակի գործողությամբ չզբաղվել. «Երբեմն կարող է հեռախոսին նայեմ կամ զանգի պատասխանեմ: Սելֆիներ անում եմ, բայց ոչ ընթացքի ժամանակ: Երբեմն էլ վիդեոներ եմ նկարում ինչ-որ երաժշտության ներքո»:
Ռոմելլան ասաց, որ իր մեքենայի աղջկական լինելը նաև ներսի սրահից կարելի է հասկանալ: Կան մի քանի իրեր, որոնք մշտապես նրա մեքենայի մեջ են։ «Հատուկ մեքենայի համար սփրեյներ ունեմ, որ ցանում եմ անցանկալի հոտերից պաշտպանվելու համար: Մեքենայիս մեջ պարտադիր լինում են մաստակ և կոնֆետներ, ընդ որում, ես կոնֆետ առհասարակ չեմ ուտում, դրանք պահում եմ հյուրասիրելու համար: Նաև օծանելիք ու անձեռոցիկներ կան: Նոր մեքենաս, հատկապես, շատ մաքուր եմ պահում»,- եզրափակեց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը