«Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքը». Էմմին՝ Հայաստան այցի պատճառի և ընտանեկան կյանքի մասին
Կյանքում ինչ էլ պատահի, պետք է լինես բարի և հավատաս. երգչուհի Էմմին ծնողներից ստացած այս խորհուրդն ամենից կարևորն է համարում ու փոխանցում նաև իր որդիներին: Նադեժդա Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստան ժամանած երգչուհին արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն հասցրել է հարցազրույց տալ Tert.am Life-ին։ Մեզ հետ զրույցում Էմմին պատմել է Հայաստանում գտնվելու ընթացքում իր կատարած աշխատանքների, երգչուհու կարիերան կրկին ակտիվացնելու, ընտանեկան կյանքի ու երեխաների դաստիարակության մասին:
Նախորդ տարի Էմմին մեծ մենահամերգով հանդես գալու ցանկություն էր հայտնել: Դա նաև Նադեժդա Սարգսյանի նպատակներից մեկն էր, սակայն այսօր դրա իրագործման վերաբերյալ երգչուհին դժվարացավ հստակ որևէ բան նշել:
«Այդ համերգի հետ կապված աշխատանքներն ու իրագործմանն առնչվող ամեն բան մայրիկիս մտահղացումն էր, իր նախագիծն էր: Իհարկե, դա երազանքի պես բան մնաց ինձ համար: Ամեն դեպքում, այդ ամենի համար ավելի երկար ժամանակահատված է պետք: Այդ իսկ պատճառով այսօր մենահամերգի հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»,-ասաց նա:
Էմմիի խոսքով, երգչուհու կարիերան ակտիվացնելու, նոր շնչառությամբ վերադառնալու ուղղությամբ աշխատանքներ տարվում էին, մի քանի նոր նախագիծ էին մտածել, որոնք, սակայն, ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցին։
«Դա հետաձգվեց, ինձ համար այսօրվա դրությամբ ավելի կարևոր բան առաջ եկավ ու արդեն մի քանի ամիս է`այդ աշխատանքներով ենք զբաղված: Խոսքը «Դո Ռե Մի» դպրոցի մասին է, որն արդեն 20 տարվա պատմություն ունի: Այսօր այն աշխատում է նոր հասցեում, ավելի մեծ է, նոր մեթոդներով է աշխատում, որովհետև դպրոցում նոր թիմ է աշխատում: Երեխաներն այնտեղ կմեծանան ոչ միայն որպես երգիչներ, որոնք կցանկանան հայտնի դառնալ, այլև կրթված ու դաստիարակված երաժիշտներ։ Նրանց ապագան մեր ձեռքերում է, որպեսզի հետագայում նրանց էլ ավելի բարձր բեմեր բարձրացնենք, ուղարկենք տարբեր միջազգային մրցույթների»,– ասաց երգչուհին։
Դպրոցում դասավանդելու նպատակով արտերկրից Հայաստան է ժամանել նաև երգիչ Քեանը։ Էմմին նկատեց, որ Նադեժդա Սարգսյանի դպրոց ստուդիայի սաներին որակյալ կրթությամբ ապահովելով և դասախոսական կազմում լավ մասնագետների ներգրավելով՝ իրականացնում է մոր երազանքներից ևս մեկը: «Ծնողներս միշտ իրականացրել են իմ երազանքները, հիմա ես կփորձեմ իրականացնել մայրիկիս երազանքներից ևս մեկը: Նրա երազանքն էր, որ իր վոկալ դպրոցում դասավանդի սևական վոկալիստ, որի պրոֆեսիոնալ վոկալը երկար տարիներ երազել ենք տեսնել Հայաստանում: Քեանի հետ արդեն երկար տարիներ է` ծանոթ ենք: Նրա հետ համագործակցել ենք նաև իմ մենահամերգի շրձջանակում: Նա իր մեծ թիմով Հայաստան էր ժամանել դեռ 9 տարի առաջ: Նա կդասավանդի վոկալ՝ անգլերենով և երեխաները միաժամանակ անվճար անգլերեն սովորելու հնարավորություն կստանան: Ապացուցված է, որ պրակտիկայից լավ դասընթաց չի կարող լինել»,- ընդգծեց երգչուհին:
Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Էմմին նկատեց, որ թեև կյանքի բերումով տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է ապրում, մտքով մշտապես Հայաստանի հետ է. «Աշխարհի որ երկրում էլ ապրեմ, միևնույն է, հոգով–սրտով միշտ Հայաստանում եմ`կոնկրետ Երևանում, որովհետև Երևանն ինձ համար իմ ընտանիքն է, իմ ծնողներն են, ես եմ և իմ այսքան տարիների աշխատանքը: Երևանն իմ սիրտն է, բայց կյանքի բերումով այսօր հայտնվել եմ ԱՄՆ-ում, որտեղ իմ ընտանիքն է»:
Երգչուհու խոսքով, թե՛ ինքը, թե՛ ամուսինը, օտարության մեջ ամեն կերպ նպաստում են երեխաների հայեցի դաստիարակությանը։
«Կոնկրետ այս պահին այդ հարցի շուրջ խոսելն ինձ համար շատ ավելի հեշտ է, որովհետև Լոս Անջելեսում եմ ապրում, իսկ այստեղ հայկական համայնքն էլ ավելի մեծ է, երեխաներին հայեցի մեծացնելու հնարավորություններն ավելի շատ են: Ունենք շատ լավ հայկական դպրոցներ, եկեղեցիներ, հայկական միջոցառումներ շատ են լինում: Երեխաներս հաճախում են հայկական մանկապարտեզ, տանը խոսում ենք հայերեն: Բնականաբար, մեր շրջապատում կան նաև օտարազգի ընկերներ, բայց երեխաները մեծանում են հայեցի: Իհարկե, տարիների ընթացքում երեխաների կրթությունը կսկսի ավելի շատ անգլերենով լինել, որովհետև ԱՄՆ-ում ենք ապրում և պետք է ապրենք այնպես, ինչպես նրանք, բայց այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ մեր երեխաները լիարժեք հայեցի են մեծանում»,- ասաց Էմմին:
Երկու տղաների մայրիկ լինելը, Էմմիի կարծիքով, հաճելի պատասխանատվություն է, նրանց մասին հոգ տանելն ու դաստիարակելը և որևէ դժվարություն չի ենթադրում. «Մոր համար տարբերություն չկա՝ աղջի՞կ երեխա է, թե՞ տղա: Մայրը մնում է մայր։ Մայրական բնազդն ինքն իրենով ամեն ինչ անում է երեխաներին մեծացնելու հարցում: Ես չեմ կարծում, որ որևէ դժվարություն կա, որովհետև ես ու ամուսինս ջանքեր չենք խնայում մեր երեխաներին լավ մեծացնելու առումով: Երեխային ի՞նչ է պետք՝ երջանիկ, ուրախ մանկություն, լավ կրթություն, բարի միջավայր, լավ ընկերներ, առողջ սնունդ, սպորտ և այդ ամենը, փառք Աստծո, հնարավոր է տալ: Եթե կարողանում ես այդ ամենն ապահովել, բնականաբար, մնացածը ինքնըստինքյան լավ կընթանա: Ասեմ անկեղծ, ինքս երբեք չեմ ալարել ինչ-որ բան անել ինձ համար, ինչ վերաբերում է երեխաներիս, առավել ևս ոչինչ չեմ խնայում և ամեն ինչ անում եմ, որ նրանց համար կյանքը գեղեցիկ լինի»:
Էմմին նշեց, որ որդիները՝ Դանին և Մարտինը, միմյանց հետ շատ կապված են: Երգչուհու խոսքով, ավագ որդին հոգ է տանում փոքրի մասին ու պաշտպանում եղբորը: Ինչպես բոլոր փոքրիկները, այնպես էլ նրանք, մանկական չարաճճիություններ անում են, սակայն Էմմին, որպես մայրիկ, դա ամենևին բարկանալու առիթ չի տալիս:
«Տղաներս միմյանց շատ են սիրում և իրար հետ շատ ժամանակ են անցկացնում: Դանին, լինելով փոքր-ինչ մեծ, բավականին ուշադիր է իր փոքր եղբոր նկատմամբ: Փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Մարտինը հանկարծ ինքն իրեն չվնասի, խնամում է նրան: Երբ իրեն կոնֆետ եմ տալիս, անպայման ասում է՝ մեկը տանեմ Մարտինին: Երեխաները, բնականաբար ակտիվ են, ինչը նորմալ է ինձ համար: Չափի մեջ չարաճճի լինելը ևս նորմալ է, այնուամենայնիվ, նրանք շատ խելացի և լսող երեխաներ են,-ասաց նա և ավելացրեց, որ որդիների հետ հաճախ են ճամփորդում,-Այս տարվա ընթացքում մի քանի անգամ արդեն ճամփորդել եմ նրանց հետ: Մենք փորձում ենք նրանց անընդհատ զբաղված պահել: Ուր գնում ենք, մեզ հետ տանում ենք, որպեսզի երեխաները փոքր տարիքից մտնեն շրջապատ, պատկերացում ունենան՝ ինչպիսին են տարբեր վայրերը, մարդիկ»:
Որդիների դաստիարակության հարցում Էմմին չի մոռանում նաև իր ծնողներից ստացած կարևոր խորհուրդները։ «Ամենակարևորը՝ ինչ էլ լինի այս կյանքում՝ դժվարություններ, տարբեր խոչընդոտներ, հարթ կամ բարդ ճանապարհ, տխուր և ուրախ պահեր, կարևոր է որպեսզի մարդը մնա բարի, որովհետև բարի մարդու կյանքն ավելի գեղեցիկ է: Ինչու չլինենք բարի, եթե դա այնքան հեշտ է: Ես իմ ծնողներից լսել եմ, որ ինչ էլ լինի, պետք է լինես բարի և հավատաս, որովհետև հավատքն ամենակարևոր բանն է մարդու կյանքում: Երբ հավատում ես, ամենահեշտ ձևն է բարի մնալու»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը