«Վստահ էի, որ այլևս չեմ ունենա իմ ընտանիքը». Մարջան Ավետիսյանն առաջին անգամ խոսում է 36 տարեկանում ամուսնանալու և սիրելիի մասին
EXCLUSIVE
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նախորդ ամիս ամուսնացել է։ Նրա ընտրյալը հայ է, սակայն մեծացել է արտերկրում, այժմ ապրում է ԱՄՆ–ում։ Տևական ժամանակ անձնական կյանքը գաղտնի պահող դերասանուհին բացառիկ հարցազրույց է տվել Tert.am Life–ին ու պատմել սիրելիի հետ արագ զարգացած հարաբերությունների, դրան նախորդած հուսահատության, ընտանեկան կյանքի ու անսահման երջանկության մասին։ Ամուսնու մասին Մարջանը խոսում էր քնքշանքով ու մեծ ոգևորությամբ։ Դերասանուհին փաստում է` հիմա երջանիկ է։
–Մարջան, ե՞րբ ես ամուսնացել և ինչո՞ւ գաղտնի պահեցիր այդ լուրը։
-Երջանկության մասին չեն գոռում։ Շուրջս աղմուկ չեմ սիրում և չեմ փորձում ուշադրություն գրավել։ Երբեք չեմ հրապարակում այն, ինչ հաստատ չէ իմ կյանքում` սկսած ստեղծագործական նորություններից, վերջացրած անձնական կյանքով։ Ես նույնիսկ իմ արած աշխատանքների մասին հրապարակումներ անելիս եմ շատ զգույշ։ Երբեմն նույնիսկ անհամեստություն եմ համարում դրանք հրապարակելը։ Երևի, պերֆեկցիոնիստ լինելս է պատճառը։
Մեր հարաբերություններն օրինականացրինք հոկտեմբերին 11–ին՝ ԱՄՆ–ում։ Ամուսնացել ենք զագսով։ Հարսանիք չի եղել։ Ավելորդ ուշադրություն գրավելու կարիք չունենք։ Մեզ համար այս երևույթը շատ ավելին արժե, քան խնջույքը։ Նա էլ չի սիրում «գոռալ»:)
–Ե՞րբ և ինչպե՞ս ես ծանոթացել սիրելիիդ հետ։
–Հունիսին` ԱՄՆ–ում։ Մեր ընդհանուր ընկերների շնորհիվ։ Երբ իրեն տեսա, առաջին միտքը, որ ծագեց գլխումս, այն էր, որ նա իմ ապագա երեխաների հայրն է։ Ես չգիտեի` ի՞նչ էր լինելու վաղը, բայց ուզում էի այդ «վաղն» իր հետ սկսել։ Ենթադրում եմ, որ սեր էր առաջին հայացքից։
–Հավանաբար հետո քննարկել եք առաջին տպավորությունը։ Ինքն ինչպե՞ս էր ընկալել քեզ։
– Շատ մեկնաբանություններ չեմ փորձել կորզել իրենից, բայց զգում էի, որ իր ուշադրությունը կենտրոնացած է ինձ վրա: Ուշագրավն այն էր, որ նա բացարձակ չէր ճանաչում ինձ` որպես դերասանուհու։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ իմ մեջ տեսնեն մարդուն, ոչ թե դերասանուհուն։ Ցավոք, դերասաններս միշտ բախվում ենք այդ խնդրին։
–Հունիսից մինչև հիմա կարճ ժամանակ է անցել։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ ձեր հարաբերություններն այսքան արագ զարգացան։
–Դեպքերն արագ զարգացան շնորհիվ մեր ընդհանուր ընկերների։ Երկուսիս էլ երջանիկ տեսնելու նրանց ցանկությունն այնքան մեծ էր, որ առիթներ ստեղծեցին մեզ համար իրար ավելի լավ ճանաչելու։ Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն ասել բոլոր այն մարդկանց, որոնք ցանկացել են մեզ միասին տեսնել։
Մեծ դեր խաղաց նաև երկուսիս հասուն լինելը, սիրահարված լինելն ու այդ պահը հավերժ ունենալու, գնահատելու անսահման ցանկությունը։
–Այս ամիսների ընթացքում հասցրե՞լ եք իրար լիարժեք ճանաչել, թե՞ դեռ այդ փուլում եք։
–Ամեն օրն իր հետ լի է անակնկալներով, հոգատարությամբ, սիրով, ջերմությամբ։ Նա չի դադարում ինձ զարմացնել։ Մենք իրար ճանաչում ենք այնքան, որ համաձայնել ենք միասին ապրել մեր մնացյալ կյանքը։
–Հասուն տարիքում փոքր–ինչ ավելի բարդ է սովորել նոր կենցաղի, որովհետև երկուսդ էլ ձևավորվել եք որպես տեսակ։ Ինչպե՞ս ադապտացաք իրար։
–Երկուսս էլ երկար տարիներ մենակ կենցաղ վարելու փորձ ունեինք։ Ես սպասում էի, որ դժվարություններ կլինեն, բայց շատ հեշտ ու սահուն ինտեգրվեցի իր կենցանում։ Սկզբում դժվար էր իր տան մեջ ունենալ իմ տարածքը, ասել, որ խոհանոցն իմն է, անգամ, եթե նա փորձում էր օգնել ինձ։ Շատ կարճ ժամանակ զիջեց և հիմա լիարժեք վայելում է կնոջ ներկայությունը, որն իր տան մեջ, իր կյանքում տևական ժամանակ չէր եղել։
–Ամուսինդ 9 տարով մեծ է քեզանից։ Տարիքային տարբերութունն ինչպե՞ս է ազդում հարաբերությունների վրա։
–Տարիքային տարբերությունը բացարձակ զգացնել չի տալիս, որովհետև մեր աշխարհընկալումը նույնն է։ Մեր ծանոթության սկզբնական փուլում նա անընդհատ կրկնում էր, որ ինձ պես մարդիկ շատ քիչ կան, ինքը չի հանդիպել նման մեկի։ Մենք նման ենք մեր սովորություններով, կյանքի մասին պատկերացումներով, մեր պահանջները նույնն են։ Ենթադրում եմ, հենց դա է պատճառը, որ տարիքային տարբերությունն իր մասին չի հիշեցնում։
–Իր տարիքը ենթադրությունների տեղիք է տվել, որ գուցե ընտանիք ուներ, իր երկրորդ կինն ես։
–Ոչ։ Նա ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Ես իր առաջին կինն եմ։
– Ի՞նչպիսին է սերը հասուն տարիքում։
–Միշտ կարծել եմ, որ հասուն տարիքում ուրիշ կերպ են սիրահարվում։ Սուտ է։ Յուրաքանչյուր տարիքում սիրո դրսևորումները նույնն են։
Իրականում չեմ տիրապետում զգացածս ճոխ մատուցելու ու պատկերավոր նկարագրելու արվեստին։ Հիմա նախանձում եմ գրողներին, հատկապես, Մարկեսին։ Սիրուն և հավատքին վերաբերող ձևակերպումներին աշխատել եմ երբեք չանդրադառնալ։ Դրանք ինձ համար շատ անձնական ու ինդիվիդուալ են իրենց դրսևորումներով։ Այս անգամ բացառություն կանեմ և իմ համեստ ունակություններով կփորձեմ որոշակի նկարագրություն տալ։ Ես աշխարհը, մարդկանց ճանաչում ու գնահատում եմ իմ զգայական դաշտով։ Համառ եմ, դժվարությամբ եմ փոխում կարծիքս իրերի ու երևույթների հանդեպ, հավատում... Կարծում եմ` սիրո երաշխիքն անսահման վստահությունն ու հարգանքն է միմյանց նկատմամբ։ Երբ կողքիդ մեկն է, որն ապրում է ամեն օր նոր բան սովորելու, յուրաքանչյուր հարց քննարկելու, կողակցի կարծիքը հարգելու, իր անձը վեր չդասելու, ճիշտ պահին լռելու, լսելու, հավատալու, վստահելու սկզբունքներով, դժվար է նրան չսիրել։ Ամուսնուցս սովորելու շատ բան ունեմ։ Ի վերջո, ինչպես ինքն է ասում` այս աշխարհում մի քանի շապիկ ավելի է հագել, քան ես։
–Բնականաբար, նախկինում ունեցել ես անձնական հարաբերություններ, ի՞նչն էր խանգարում քեզ առաջ գնալ, իդեա՞լ էիր փնտրում։
–Չէր հերիքում հասունությունը` և՛ իմ, և՛ դիմացինի։
–Ո՞րն ես համարում ձեր հարաբերությունների ամրության գաղտնիքը։
–Յուրաքանչյուր հարաբերության, առավել ևս, ամուսնական զույգի դեպքում հարգանքն առաջնային է։ Նրբանկատությունը, ճիշտ ժամանակին լռելու կարողությունը, անձդ դիմացինից վեր չդասելու կուլտուրան, դիմացինի կարծիքին չբռնանալը շատ կարևոր են։ Բնականաբար, այս ամենին հասնելու համար կարևոր են մարդու դաստիարակությունը, հետաքրքրությունները և, ամենակարևորը, կրթվածության աստիճանը։
–Մարջան, սկսել ես ակտիվորեն լուսանկարներ հրապարակել սիրելիիդ հետ, ինչը բնորոշ չէ քեզ։ Այս փուլում գերէմոցիոնալ ես։ Հոգեվիճակդ պայմանավորված է այն հանգամանքով, որ փոքր–ինչ ո՞ւշ գտար սիրելիիդ։
-Ես, բնականաբար, ունեցել եմ հուսահատության պահեր և նույնիսկ այս տարվա հունիսին վստահ էի, որ այլևս չեմ հանդիպի մարդու, որի հետ կարող եմ ապրել իմ կյանքը, վստահել իրեն։ Երբեք չեմ մտածել, որ իրեն կգտնեմ այլ երկրում։ Ես 36 տարեկան եմ։ Իմ տարիքի ու կարգավիճակի բոլոր կանանց, որոնք հուսահատության պահեր են ապրում, ուզում եմ ասել, որ ամեն մեկիս համար կա պահված երջանկություն։ Ինքս չէի հավատում դրան, բայց, երևի, ես բաց էի թողել, էլ չէի փնտրում, դրա համար ինքը եկավ ճիշտ ժամանակին։ Կարծում եմ` ուշ չգտա սիրելիիս, պարզապես հենց իրեն գտնելու համար Աստված իմ կյանքում այս ժամանակահատվածն էր կանխորոշել։ Ես միշտ ցանկացել եմ ավելորդ չլինել իմ մասնագիտության մեջ։ Ինձ միշտ տրվել է այն, ինչ ցանկացել եմ։ Տարիներ շարունակ իմ աղոթքների բովանդակությունն առ Աստված սահմանափակվել է ընտանիքիս առողջություն պարգևելու և ինձ մասնագիտությանս մեջ ավելորդ չզգալու խնդրանքներով։ Դա էլ ինձ տրվել է։ Թող պարգևատրման արարողության տեքստի չնմանվի, բայց իրոք շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։ Շնորհակալ եմ ծնողներիս ու եղբորս, որ անվերապահ վստահել են ինձ իմ մասնագիտության ընտրության հարցում։ Վստահել են որպես ինքնուրույն մարդ, քաղաքացի, տեսակ ձևավորվելու հարցը։ Հուսամ, ես այս տարիների ընթացքում արդարացրել եմ նրանց հույսերը։ Շնորհակալ եմ ինձ իմ ճակատագրին վստահելու համար։
Ենթադրում եմ, որ Աստված ինձ սեր տվեց այն ժամանակ, երբ արդեն շատ կրիտիկական պահ էր։ Հիմա ես բացի իմ ընտանիքից` ծնողներից, եղբորից, այս աշխարհում ունեմ մի մարդ, որը հոգ կտանի իմ մասին, որից ես ստանում եմ անմնացորդ էմոցիաներ։ Ինձ միայն այն հոգատարությունն ու վերաբերմունքն էր պակասում, որը ստանում եմ ամուսնուցս։ Ավելին ինձ պետք չէ։
Այո, հիմա շատ էմոցիոնալ եմ, բայց հրապարակումների հարցում զուսպ եմ և գիտեմ իմ չափը։
–Հասունության որոշակի փուլում կանանց մոտ ավելի է սրվում երեխա ունենալու ցանկությունը։ Մայրանալու ցանկությունդ մե՞ծ է։
–Անշուշտ։ Կարծում եմ` իմ տարիքի յուրաքանչյուր կին կհասկանա ցանկությանս աստիճանը։ Մենք չենք պլանավորում երեխա ունենալու ժամանակը, դրա իրավունքն էլ չունենք, որովհետև ժամանակ չունենք։ Աստծո գործերին չենք խառնվում։ Իմ անձնական կյանքի փորձով գիտեմ, որ երբ սևեռվում ես մի մտքի վրա ու բաց չես թողնում, Աստծուն էլ մոտ չես թողնում դրան։
Նախկինում ինձ մտերիմ մարդիկ հարցնում էին, եթե քո ուզած տղամարդուն չհանդիպես ու ընտանիք չկազմես, բալիկ կունենա՞ս, ես, իբր, շատ վստահ պատասխանում էի` այո, անշուշտ, բայց այդ որոշումը կայացնելը միշտ հետաձգում էի այն պարզ պատճառով, որ այդքան ուժեղ չէի պատասխաներ գտնելու այն հարցերին, որոնք կծագեին երեխայիս մոտ հետագայում։ Իմ պատկերացումներում ունեցել եմ իմ ընտանիքի մոդելը, որը բաղկացած կլինի հայրիկից, մայրիկից և երեխայից։
–Խոսովանեցիր, որ «համառ» ես։) Ամուսնուդ հետ հարաբերություններում դա հաճա՞խ է դրսևորվում։
-Քանի որ նա իր տեսակետը պնդելու սովորություն չունի, երբեմն, թողնում է, որ ես դասեր առնեմ և ճաշակեմ իմ համառության պտուղները։ Լռում է և լուռ հետևում։ Ժպտում է, երբ խոստովանում եմ, որ իմ մեղքն էր, բայց չի մեղադրում, քարոզներ չի կարդում գլխիս։ Ասում է` պիտի շնորհակալ լինենք, որ գիտակցություն ունենք։ Քիչ խորամանկությունն ինձ չէր խանգարի։
–Արդյոք սերն այն տիրույթն է, որտեղ խորամանկություն կիրառելու կարիք կա։
–Խոսքս ամուսնուս հետ հարաբերություններին չի վերաբերում։ Իր հետ չեմ ուզում, չեմ էլ կարող խորամանկել։ Գիտեմ, որ մարդկանց կարծիքն իմ մասնագիտական ունակությունների հանդեպ բարձր է, բայց այդքան տաղանդավոր չեմ։ Խոսքս շրջապատի հետ շփվելու մասին է։ Մեղմ ասած, շրջահայաց էլ չեմ։ Շատ անկեղծ եմ, ինչը հետո ինձ խոցելի է դարձնում։
–Հիմա դու Հայաստանում ես, նա` ԱՄՆ–ում։ Հեռավորությունն ինչպե՞ս է ազդում Ձեր հարաբերությունների վրա։
-Սարսափելի տխրում եմ, կարոտը կեղեքում է ինձ, բայց ոչ մի կերպ չի ազդում հարաբերությունների վրա, հակառակը, ավելի է ամրացնում մեր կապը։ Մեզ նույնիսկ ժամային գոտիների տարբերությունը չի խանգարում անընդհատ կապվել իրար հետ։ Հուսամ` մեկ ամսից ավելի այլևս երբեք չենք անջատվի իրարից։
–Ապագայում ծրագրում եք, որ դո՞ւ կմեկնես ԱՄՆ, թե՞ նա կգա Հայաստան։
–Առաջիկայում ծրագրերն ավելի կհստականան։ Հիմա իմ այստեղ գտնվելը միայն աշխաանքովս է պայմանավորված։ Բնականաբար, չէի կարող թողնել «Ֆուլ հաուսը»: Իմ կյանքում եղած փոփություններն անկանխատեսելի էին ոչ միայն իմ, այլև թիմի համար։ Արմեն Պետրոսյանի հետ աշխատանքը ենթադրում է ծայրահեղ կարգապահություն և պատասխանատվություն աշխատանքի հանդեպ։ Սա թիմային աշխատանք է։ Տարվա պլանը մեզ մոտ տարեսկզբին է գծվում։ Կազմը կանխավ գիտի ամիսներ հետո իր անելիքների մասին և աշխատում է ժամացույցի ճշտությամբ։ Մենք 4 տարի միասին աշխատել ենք, որպեսզի նախագիծը կայանա։ Բնական է, ես չէի կարող թողնել նրանց։ Ամեն բան արդեն որոշված էր, ես էլ տվել էի իմ համաձայնությունը։ Դա պատասխաատվության հարց է։ Եթե մի քիչ տիրապետում ես այս մասնագիտությանը, չես կարող հենց այնպես որոշել ու գնալ։ Ես վստահ եմ, որ հնարավորության դեպքում թիմն իր նախաձեռնությամբ ինձ կասեր գնա, սա հստակ հասկանում է նաև ամուսինս, որովհետև և՛ իր հայտնվելը, և՛ այս փոփոխություններն անկանխատեսլի էին։ Շատ եմ կարոտում, բայց կդիմանամ։
–Եթե մինչև «Ֆուլ հաուս 2»–ում նկարահանվեկու համաձայնություն տալդ հանդիպեիր սիրելիիդ, հիմա այստեղ չէի՞ր լինի։
-Կարծում եմ` ոչ, բայց վստահ եմ, որ այդ դեպքում ամուսինս ինձ կհամոզեր խաղալ։ Նա գիտի, թե ինձ համար որքան կարևոր է մասնագիտությունս։ Ինքն իմ մասնագիտությանը վերաբերում է որպես շնորհի։ Սիրում է աշխատասեր մարդկանց և գիտի իմ նվիրումն իմ կարիերային։
–Երբ նկարահանումներդ ավարտվեն, հնարավո՞ր է ինչ–որ փուլ դադար վերցնես ու քեզ նվիրես միայն ընտանեկան կյանքին։
–Հավանաբար, այո։ Ես ինձ շատ լավ եմ զգում տանը։ Գուցե սկսեմ նոր բաներ սովորել, ունակութուններս ստուգելու նոր հնարավորություն կունենամ։ Նույնիսկ տանը մնալիս ես գտնում եմ զբաղմունքներ։ Սիրում եմ նաև ֆիլմեր նայել, կարդալ, ամուսինս էլ շատ է սիրում կարդալ։ Մի շրջան երևի ավելի պասիվ կլինեմ մասնագիտական ոլորտում։ Այդ դադարը հնարավորություն կտա հետո նոր ուժերով ու թափով անցնել աշխատանքի։
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը