«Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին նորից ամուսնանում ենք». Դավիթ Գրիգորյանի ամանորյա ֆոտոշարքն ու ընտանեկան ավանդույթը
2018-ը դերասան, հեռուստամեկնաբան Դավիթ Գրիգորյանի համար երջանիկ ու հիշարժան էր: Նրա ընտանիքն համալրվեց միանգամից երկու փոքրիկով: Զույգ դստրերի ծնունդը Դավթի ու կնոջ՝ Մանուշակի համատեղ կյանքին նոր գույն ու իմաստ հաղորդեց: Այս Ամանորին էլ զույգը յուրահատուկ ոգևորությամբ է պատրաստվում:
Tert.am Life-ը Դավթի ընտանիքի հետ ամանորյա ֆոտոշարք է իրականացրել ու տոնական զրույց ունեցել Դավթի հետ։
Չորս ու կես ամսական Սիենան ու Լունան նկարահանման ընթացքում լաց էին լինում միմյանց հերթ տալով, բայց անհրաժեշտ պահին մեծի պես լռում ու նայում էին ֆոտոխցիկին: Ծնողները կեսկատակ նկատեցին, որ բարի նպատակի համար են «տանջում» երեխաներին: Կմեծանան ու հետաքրքրությամբ կթերթեն ընտանեկան ալբոմում տեղ գտած գեղեցիկ ֆոտոշարքը:
Դավիթը փաստեց՝ փոքրիկները տարբեր են ոչ միայն արտաքնապես, այլև իրենց խառնվածքով: «Սիենայի զուսպ է, լուռ ու համբերատար։ Ապագա դիվանագետ է ու իրեն պահում է համապատասխան: Լունան արգելակներ չունի։ Պահանջում ու ստանում է այն, ինչ սիրտն ուզի ամենապարզ ճանապարհով`լացով։ Կփոխվեն դեռ։ Կփոխենք:)»,- ժպիտով նկատեց հայրիկը:
Ծնողները փոքրիկներին հստակ տարբերակում են, թեև զավեշտալի իրավիճակում Դավիթը հասցրել է հայտնվել. «Եղել է, երբ Լունային երկրորդ անգամ եմ փորձել կերակրել՝ մտածելով, որ Սիենան է։ Զարմացել ու զայրացել եմ, թե ինչու չի ուտում ու միայն հետո եմ գլխի ընկել, որ ձեռքիս Լունան է։ Խառն է, մի խոսքով, ամեն ինչ շատ խառն է:)»։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Դավիթը նշել էր, որ Սիենան ու Լունան այնքան փխրուն են, որ գրկելիս վախենում է՝ հանկարծ չվնասի: Փորձեցինք հասկանալ, արդյոք վախն հաղթահարվա՞ծ է. «Հաղթահարե՞լ։ Էդ դեռ թեթև է ասված։ Հիմա ճտերիս գզում եմ»:
Դավիթը նշեց, որ երեխաների խնամքի հարցում օգնում է կնոջն ու հավասարապես կիսում հաճելի հոգսը: «Այլ կերպ ուղղակի անհնար է։ Ամեն ինչ միասին ենք անում։ Նրանց խնամելիս ես ուղղակի խաղաղություն եմ զգում։ Պաշտում եմ աղջիկներիս լողացնել։ Նրանք արդեն հասկանում են ջրում լինելու հաճույքը։ Ժպտում են, ուրախանում։ Ճիշտ է, հետո այնպես են սովածանում ու բարձր լալիս, որ երազանքս է դառնում նրանց արագ քնեցնելը։ Նրանց խնամելը ներդաշնակության աղբյուր է իմ ու կնոջս համար»։
Նախատոնական այս օրերին Դավթի ընտանիքում նույնպես հաճելի եռուզեռ է: Նրա խոսքով, նախորդ տարիներն Մանուշակի հետ Ամանորը դիմավորել են արտերկրում: Դա զույգի համար նույնիսկ ավանդույթի ուժ էր ստացել, բայց այս տարի որոշել են փոքրիկների հետ Նոր տարին դիմավորել իրենց նոր տանը՝ ընտանեկան միջավայրում:
«Մենք այլևս անկախ ապրող զույգ չենք։ Մեր կյանքի վեկտորը փոխել է իր ուղղությունը։ Նոր տարում էլ մեր առաջնահերթությունը մենք չենք լինելու, այլ մեր բալիկները։ Նրանք են լինելու հաջորդ ու դրան հաջորդող բոլոր տարիների կարևորը։ Այս Նոր տարին մենք դիմավորելու ենք մեր նոր տանը, որտեղ ես հավաքեցի մեր նոր տոնածառն ու առաջին անգամ լիակատար ընտանիքով կանգնեցի դրա կողքին՝ երազանք պահելու։ Հիմա մտքումս պահած յուրաքանչյուր բան ուղիղ կապված է նրանց հետ»,-ասաց երջանիկ հայրիկը:
Ընտանեկան մեկ այլ ավանդույթ զույգն այս տարի չի խախտի, ավելին՝ կիրականացնի յուրահատուկ ձևով՝ արդեն փոքրիկների ներկայությամբ: «Ամանորյա շքեղ ավանդույթ ունենք։ Ամեն տարի, դեկտեմբերի 31-ի ուղիղ կեսգիշերին մենք ամուսնանում ենք։ Ես մի կնոջ` Մանուլիս հետ, ամուսնացել եմ արդեն երեք անգամ։ Այս տարին ամենահիշվողն ու յուրօրինակն է լինելու, որովհետև, երբ ծնկի գամ կնոջս առաջ ու մատանիների տուփը բացեմ, իմ գրկում մի աղջնակս կլինի, կնոջս գրկում՝ մյուսը։ Դրա մասին խոսելիս անգամ ժպիտ է հայտնվում դեմքիս»,-ասաց Դավիթը:
Ամփոփելով ավարտվող տարին՝ Դավիթն այն որակեց ֆանտաստիկ, էքսպերիմենտալ, ակտիվ ու անքուն, միաժամանակ երջանիկ և հիշվող։ «2018-ին` 27 տարեկանում ես ընկալեցի ամենաթանկը՝ կյանք տալու հրաշքը։ Նոր տարում ես էլ չեմ լինի հնի պես զուսպ։ 2019-ը ագրեսիվ հաջողությունների, ամբիցիոզ ծրագրերի ու մեծ ակնկալիքների, հստակ ձեռքբերումների տարի է լինելու,- ասաց նա և ավելացրեց գալիք տարվանից ոչ թե ակնկալիքներ կան, այլ հստակ նպատակներ,- Ակնկալելը սպասողների մենաշնորհն է, ես նպատակներ ունեմ։ Իսկ որպես ցանկություն՝ խաղաղությունն է։ Խաղաղ տունը, երկիրը, աշխարհը՝ երջանկության միակ երաշխիքն է»։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Նկարահանումն իրականացվել է Seducation photoroօm-ում
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը