Արմուշը ժամանել է Հայաստան. դերասանի հատուկ ելույթը Women’s club–ում և անակնկալը Արամ MP3–ին ու Գարիկին
EXCLUSIVE
ԱՄՆ–ում բնակություն հաստատած դերասան, հումորիստ Արմուշը հատուկ հրավերով ժամանել է Հայաստան, սակայն մի քանի օր է` խուսափում է փողոց դուրս գալ, հանրային վայրերում լինելու դեպքում էլ «փախեփախ» է ման գալիս բոլորից, որպեսզի ոչ ոք չիմանա, որ Երևանում է և չփչացնի Արամ MP3–ին և Գարիկին սպասվող անակնկալը։
Tert.am Life–ից գաղտնիք պահելը, սակայն, այդքան էլ հեշտ չէ։ Այնպես որ, մենք բաց չենք թողել Երևանում լինելու օրերին Արմուշին լուսանկարելու և անակնկալների ընթացքին հետևելու հնարավորությունը։ Պարզվում է`դերասանը Հայաստանում է Women’s club–ում ելույթի հատուկ հրավերով։ Հայաստանում լինելու առիթը բաց չթողնելով` «Լավ երեկոյի» սցենարիստներից Ռոբերտ Մարտիրոսյանն առաջարկել է անակնկալ մատուցել Արամին և Գարիկին։
Այսպիսով` Արմուշի Հայաստանում լինելու մասին առաջինն իմացավ Women’s club–ի հանդիսատեսը։ Երբ համարներից մեկի ժամանակ անսպասելի բեմ բարձրացավ Արմուշը` կանացի ժեստերով դիզայների կերպարով, հանդիսատեսի ծափերն անդադար էին։ Դերասանը Women’s club–ի տոնական թողարկման հատուկ հյուրն է, որը եթերում կլինի Կանանց միջազգային օրը` Մարտի 8–ին։
«Վիտամին» ակումբի տնօրեն Վլադ Սահակյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ հանդիսատեսի արձագանքն ինքնին խոսում է այն մասին, թե Արմուշի ելույթը որքան սպասված էր։ «Փորձեցինք ամեն ինչ այնպես կազմակերպել, որ Արմուշը ելույթ ունենա հենց տոնական թողարկման ժամանակ։ Քանի որ Արմուշը «Վիտամին» ակումբի կարկառուն ներկայացուցիչներից է, նրա ներկայությունը միշտ շատ հաճելի է և՛ մեզ, և՛ հանդիսատեսին»,– ասաց Վլադը։
Անդրադառնալով կանացի ժեստերով դիզայների կերպարին, որով ներկայացավ դերասանը, Վլադը նկատեց, որ դա իրենց սցենարիստների մտահղացումն էր։ «Արմուշն այնպիսի դերասան է, որն ինչ կերպար էլ լիներ, կարող էր շատ լավ ներկայացնել, բայց որոշեցինք ընտրել կերպար, որն արդեն սիրված է հանդիսատեսի կողմից։ Սա Արմուշի վառ ընդգծված կերպարներից է, որը հանդիսատեսը միշտ շատ ջերմ է ընդունել։ Մտածեցինք, որ ճիշտ ժամանակն է թեմատիկ անդրադարձ անել»,– ընդգծեց «Վիտամին» ակումբի տնօրենը։
Women’s club–ում ներկայանալուց հետո էլ Արմուշը շարունակում էր թաքնվել և տանից դուրս գալու պարագայում օգտագործել գլխարկներ ու շարֆեր։ Նրա` Հայաստանում լինելու լուրը ոչ մի կերպ չպիտի հասներ Արամ MP3–ին ու Գարիկին։ Այս գաղտնիքը պահելու համար դերասանը մոտ 5 օր չի կարողացել այցելել հանրային վայրեր, հանդիպել ընկերների զգալի մասին, բայց Արամի և Գարիկի` եթերում ապրած շոկն արժեր այդ զոհողությանը։
Այսօր «Լավ երեկոյի» նոր եթերաշրջանի առաջին հաղորդման նկարահանումն էր, որն առանձնացավ նախորդ բոլոր թողարկումներից։ Արամն ու Գարիկը մոտ 1 շաբաթ տևած նախապատրաստական աշխատանքների ժամանակ լսել էին, որ իրենց հյուրը լինելու է Խորեն Լևոնյանը։ Հետաքրքիր հարցեր էին պատրաստել նրա համար։ Եթերում այդպես էլ հայտարարեցին` մեր հյուրն է` սրտակեր դերասան, հայտնի «սիմպո» Խորեն Լևոնյանը և... վարագույրը բացվեց ու հայտնվեց Արմուշը, որը հայտնի «սիմպո» չէ, բայց տղաների հարազատ ընկերն է։ Մարդ, որի հետ սկսել են իրենց ուղին ու երկար ճանապարհ անցել։ Արամի ու Գարիկի շոկը որոշակիորեն արտահայտվում է լուսանկարներում, որոնք ֆիքսել է Tert.am Life–ը։
Արմուշի անակնկալն Արամին կրկնակի շոկի ենթարկեց։ Բանն այն է, որ երգիչն օրեր առաջ է վերադարձել ԱՄՆ–ից։ Արմուշն իրենից 1 օր շուտ մեկնել էր ԱՄՆ մեկ այլ քաղաք։ Այսպես գիտեր Արամը, իրականում Արմուշը նրանից 1 օր շուտ էր եկել Երևան։
«Իսկապես շոկային է։ Երբ Արմուշին տեսա տաղավարում, մի պահ չէի հավատում, որ ինքն է, շատ անսպասելի էր, որ իրեն կտեսնեմ այստեղ։ Մի քանի րոպե տևեց, մինչև հասկացա, որ մենք ամեն դեպքում եթերում ենք։ Նույնիսկ մեջքով էի պտտվել տեսախցիկներին։ Մի անգամ էլ է եղել, երբ ես ԱՄՆ-ում էի, ինքը մեկնեց այլ քաղաք, դրա համար բացարձակ չէի կասկածում, որ կարող է Հայաստան գալ,– ասաց Արամն ու հավելեց, որ կարոտել էր Արմուշի հետ եթերում լինելուն։ – Մի քանի տարի է՝ միասին բեմում կամ եթերում չէինք եղել, բայց առաջին վայրկյաններից հասկացա, որ տարիների փորձն իրենն անում է։ Արմուշի պրոֆեսիոնալիզմն այնքան մեծ է, որ ինքն իր ներկայությամբ լցնում է եթերը։ Դու կարող ես ոչինչ չանել, ինքն իր էներգետիկայով ամբողջը կանի»։
Եթե Արամը մի քանի օր առաջ էր տեսել Արմուշին, Գարիկի դեպքում շոկային անակնկալին գումարվեց նաև կարոտը։ «Վիտամին» ակումբի տղաները հայտնի են ոչ միայն լավ գործընկերներ, այլև մտերիմ ընկերներ լինելով։
«Շատ–շատ ենք կարոտում իրար։ Մի զգացողություն կա, որը երբեք չի վերանա. մենք մեր առաջին ծափահարութունները միասին ենք լսել, երկար ժամանակ շարունակել ենք միասին ընդունել դահլիճի ծափերը։ Ամեն անգամ նույն տեսակի ծափահարությունները հիշեցնում են մարդկանց, որոնք կողքիդ են եղել առաջին անգամ ու տարիներ շարունակ։ Իրարից հեռու լինելն օրգանիկ չի ստացվել, բաժանումը ծանր է, որովհետև մենք չէինք հոգնել ոչ գործից, ոչ էլ իրարից,– ասաց Գարիկն ու նկատեց, որ անակնկալը շոկային էր։ –Կասկածի նշույլ անգամ չկար, որ այդ պահին Արմուշին կտեսնենք, որովհետև նա շատ հեռու է ապրում մեզնից։ Իրականում անհնար էր կասկածել, որ հիմա քեզ շատ հարազատ մարդ է մտնելու տաղավար։ Տպավորությունը շատ ուժեղ էր, չէր կարող այդպիսին չլինել։ Մենք մեկ շաբաթ է` գիտեինք, որ մեր հյուրը լինելու է Խորեն Լևոնյանը (Գարիկն այնքան խառնված էր, որ ասաց Լևոն Խորենյանը ու նույնիսկ չնկատեց սխալը, հեղ.), պատրաստվել էինք, հատուկ նրա համար գրված հարցաշար ունիենք»։
Եթերում վերահսկողությունը չկորցնելն իր բարդ կողմն ուներ։ Այն Արամից ու Գարիկից մի քանի րոպե խլեց. «Դժվար է պահել վերահսկողությունը, որովհետև հարցերի շարան է գալիս, որն ուզում ես տալ մարդուն, որին կարոտել ես, բայց եթերում չես կարող։ Պետք էր վերադառնալ պաշտոնական մասին։ Սպասում եմ թողարկումից հետո հանդիպմանն ու անմիջական շփմանը»։
Այս ամենի վերջում զրուցեցինք նաև Արմուշի հետ, որը Հայաստանում է հատուկ այս հաղորդումներին մասնակցելու նպատակով։ Մի քանի օրից կվերադառնան ԱՄՆ։ Women’s club–ի բեմում Արմուշն իրեն հարազատ ձևաչափում էր, բայց նոր խաղընկերների` Վահե Զիրոյանի և Լիլի Մորտոյի հետ։ «Լավ երեկոյի» ձևաչափը նրա համար նոր էր, բայց տաղավարում վաղեմի ընկերների հետ էր։
««Լավ երեկոյում» ավելի վստահ էի, որովհետև եթերում էի մարդկանց հետ, որոնց հետ տարիներ շարունակ ապրել ենք ընտանիքի պես։ «Լավ երեկոյում» իմ տանն էի։ Women’s club–ում մի քիչ մտավախություններ կային, որովհետև որքան էլ ձևաչափը նոր չէր, մարդիկ էին նոր։ Բեմում մենք չէինք ճանաչում իրար, չէինք կարող հասկանալ, օգնել իրար, բայց ինձ շատ դուր եկավ նաև Women’s club-ի անձնակազմը։ Մեր տղաները տարիներն իրենց փորձի շնորհիվ կարողացել էին աղջիկներին հունի մեջ գցել»,– ասաց Արմուշը։
Դերասանը խոստովանում է` շատ էր կարոտել աշխատանքը հարազատ բեմում ու ընկերների հետ։ Արմուշը չի բացառում, որ առաջիկայում տղաների հետ համագործակցության նոր եզրեր կգտնեն։ «Սա իմ երկրորդ այցն է Հայաստան և կարծում եմ` սկիզբ կլինի ինչ-որ նոր բանի։ Ելույթ ունենալով զգացի, որ կարոտ կա դեպի այս ամենը»,– ասաց նա։
Թե տղաներից ում էր ամենից շատ կարոտել, Արմուշը պրովոկացիոն հարց է համարում։ Ասում է` նույնն է, թե հարցնես մայրիկի՞դ ես ավելի շատ սիրում, թե՞ հայրիկիդ։ Այնուամենայնիվ, նկատեց, որ Վաչեն ու Արամն ավելի հաճախ են լինում ԱՄՆ-ում, Գարիկի հանդեպ կարոտն ավելի մեծ է լինում, քանի որ նրան ավելի քիչ է տեսնում։
Արմուշը` «Լավ երեկոյում»
Արմուշը` Women’s club–ում
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը