«Սիրում եմ ներքին փոփոխություններ, որոնք աչքերի մեջ են արտացոլվում»․ Արևիկ Գևորգյանի նոր ֆոտոշարքն ու եթեր վերադառնալու որոշումը
Դերասանուհի Արևիկ Գևորգյանին ժամանակին հեռուստաեթերում հաճախ կարող էինք տեսնել, սակայն վերջին շրջանում դերասանուհու մոտ հեռուստատեսային դադար է։ Արևիկը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու խոսել եթերից բացակայելու պատճառների, գեղարվեստական նոր ֆիլմի և եթեր վերադարձի որոշման մասին։
Նախագծերից բացակայությունը, դերասանուհու խոսքով, գիտակցված է եղել և իր որոշմամբ, առաջարկներ ստացել է ու շարունակում է ստանալ։
«Մի քանի տարի առաջ ինձ մոտ բավականին հագեցած գրաֆիկ էր՝ ուսանողական տարիներ, ներկայացումներ, նկարահանումներ։ Սակայն եկավ պահ, երբ բոլոր սլաքները տանում էին դեպի դադար։ Հիմա գիտակցված վերադարձի ժամանակն է»,- ասաց դերասանուհին՝ հավելելով, որ այս փուլում իր մոտ գարուն է և զարթոնք ամեն ինչում՝ թե՛ մտքում, թե՛ սրտում, թե՛ շուրջբոլորը:
Մինչև ստեղծագործական կյանքում տևական դադարը՝ Արևիկ Գևորգյանը հնարավորություն ունեցավ համագործակցելու Ալեքսեյ Գերման կրտսերի հետ՝ նկարահանվելով նախորդ տարի բեռլինյան կինոփառատանում «Ոսկե արջ» գլխավոր անվանակարգի նոմինանտ «Դովլաթով» ֆիլմում։
Դերասանուհու խոսքով` յուրաքանչյուր հաջորդ ֆիլմ նոր նշաձող է սահմանում, որն ամեն անգամ պարտադիր է հաղթահարել: Այս ֆիլմի նկարահանման հարապարակում գտնվելն արդեն իսկ փոխել է դերասանուհու կյանքը։ Ասում է` նման մասշտաբային նկարահանման հրապարակում գտնվելը յուրաքանչյուրի համար երազանք է, որն իր պարագայում կատարվել է։
«Այն թևերը, որը մեզ տալիս են թատերականի մեր վարպետները, ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք ազատ ճախրել թե՛ մեր երկրի սահմաններում, և թե՛ մեր սահմաններից դուրս»,- ասաց Արևիկը՝ ավելացնելով, որ «Դովլաթով» ֆիլմին հաջորդել է մասշտաբային մեկ այլ նախագիծ, որում նկարահանվել է` համագործակցելով Արման Նշանյանի հետ։
«Նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, որն իր տեսակով և՛ բարդ էր, և՛ էմոցիոնալ, և՛ պարտավորեցնող: Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն, որտեղ մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն: Առաջարկը ստանալուց հետո երկար եմ ապրել կերպարիս հետ, շատ անգամ հենց նա է ինձ ապրեցրել: Շատ զգույշ եմ մոտեցել կերպարիս, և փորձել շատ նուրբ ներկայացնել նրան»,- ասաց Արևիկն ու հավելեց, որ առաջին անգամ էր համագործակցում Արմանի հետ, հիմա անհամբերությամբ սպասում է ֆիլմի պրեմիերային։
Դեռ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Արևիկը նշել էր, որ իր ցանկությունն է լինել պահանջված, ոչ թե հայտնի։ Հիմա Արևիկն ասում է, որ այդ տողերն ասելիս այսչափ հասունություն, գուցե, չի ունեցել, բայց տարիների փորձն ու անցած ճանապարհն իրեն կրկին հանգեցրել են այն մտքին, որ ինքն այն դերասանուհիների թվին չի պատկանում, որոնց համար կարևոր է մասնագիտության միայն փայլը։
«Ինձ համար կարևոր չէ մարդկանց վիզուալ հիշողությունը, որն ինձ կտանի հայտնիության՝ կարևոր է, որ ես կարողանամ իմ կերպարի միջոցով տանը կամ դահլիճում նստած մարդուն պոկել իր առօրյա հոգսերից և իր հոգուն հասցնել այն հաղորդագրությունը, որն ունի տվյալ կեպարը»,– նկատեց նա։
Ներկայացված ֆոտոշարքում Արևիկ Գևորգյանին տեսնում ենք տարիներ շարունակ հեռուստադիտողին հայտնի կերպարով և նույն ոճով՝ երկար վարսեր, քիչ դիմահարդարում։ Ասում է` ոճափոխության չի դիմում, որովհետև ինքն իր հետ ներդաշնակ է։
«Արտաքինիս հետ կտրուկ չեմ՝ ներդաշնակ եմ ինձ հետ և իմ մեջ: Եթե կերպարս է պահանջում փոփոխություն, համարձակ կգնամ այդ քայլին, իսկ կյանքում սիրում եմ ներքին փոփոխություններ, որոնք աչքերի մեջ են արտացոլվում»,- փիլիսոփայական մոտեցմամբ պատասխանեց դերասանուհին։ Հարցազրույցի սկզբում էլ Արևիկը խոսեց ներքին զարթոնքի մասին։ Թե որքանո՞վ է այն կապված դերասանուհու անձնական կյանքի հետ, մեկնաբանել չցանկացավ։
Զառա Ղազարյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը