«Այլ կանանց հետ համբույրներն ինձ արգելված են և ոչ հաճելի». Արամեի նոր տեսահոլովակն ու ուկրաինացի մոդել հրավիրելու պատճառը
EXCLUSIVE
Սիրո գեղեցիկ պատմություն, ուկրաինացի հերոսուհի և ռուսալեզու երգ. Արամեն նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին, որում նկարահանվելու համար Երևան է հրավիրել ուկրաինացի մոդել Չառա Խորիվին։ Tert.am Life–ը հետևել է տեսահոլովակի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում առաջին կադրերն ու մանրամասները։
Երգի երաժշտությունը գրել է Մարտ Բաբայանը , խոսքերը` Կամետա Բերսանովան, գործիքավորումն արել են Մոսկվայում։ Արամեն հայտնեց, որ նոր երգը մեղեդային է, բայց ոչ տխուր։ Տեսահոլովակում էլ պահպանել են այս տրամադրությունն ու փորձել ներկայացնել, թե որքան մաքուր ու անկեղծ կարող է լինել սերը մարդկանց միջև, որոնք արդեն ապրում են իրար հետ։
«Ի սկզբանե խնդիր էինք դրել, որ չլինի ինտրիգ, կորուստ, կռիվ, բաժանում, հետո միացում։ Իհարկե, սյուժետային գծի համաձայն, կա փոքրիկ ինտրիգ, բայց դրա շուրջ շատ չենք ծավալվել։ Ուզում էինք ներկայացնել գեղեցիկ սիրո պատմություն»,– ասաց Արամեն։
Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։ Նկարահանվելու համար ուկրաինացի մոդել ընտրելու որոշումը, երգչի խոսքով, ռեժիսորին է եղել։ Ինքը նման հարցերի չի միջամտում։ Վստահեցնում է` կարծում են, որ Հայաստանում էլ կան գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մոդելներ, պարզապես, երբեմն ռեժիսորները ներկայացնում են մոդելի կերպար, որին կարելի է գտնել արտերկրում։
«Երբ ռեժիսորին տեսահոլովակ ենք պատվիրում, նա սկսում է ներկայացնել իր պատկերացնումները, ասում է, թե ինչպիսի աղջկա տեսնում հերոսուհու դերում։ Օրինակ, նույն ռեակցիաները հայ աղջիկները մի կերպ են տալիս, այլ մենթալիտետ ունեցող աղջիկները` այլ։ Ընտրությունը ձևաչափից է կախված»,– ասաց երգիչը։
Չառան մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նկարահանվում հայ երգչի տեսահոլովակում։ Նա հայտնեց, որ իր հետ կապ են հաստատել մոդելային գործակալության միջոցով։ Արամեին համագործակցության արդյունքում է ճանաչել, հասցրել է շատ սիրել երգը, որի հիման վրա տեսահոլովակ են նկարահանում։
«Շատ մեղեդային ու գեղեցիկ ստեղծագործություն է։ Արամեի հետ աշխատանքն էլ հրաշալի է ստացվում։ Դեռ չենք հասցրել ընկերանալ, բայց հուսով եմ` հետագայում նաև կընկերանանք։ Առհասարակ, ինձ դուր եկավ այստեղ աշխատելը։ Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է կազմակերպված»,– նկատեց մոդելը, որը 3 օր է անցկացնելու Հայաստանում։ Հուսով է` հաջորդիվ ավելի երկար ժամանակով Հայաստան այցելելու առիթ ունենալ։
Հայկական տեսահոլովակներում համբույրի տեսարաններ հաճախ չեն լինում, որովհետև հայ մոդելներից շատերը չեն համաձայնում։ Այս անգամ մոդելն Ուկրաինայից է, բայց Արամեի արձագանքը համբույրի տեսարանին կտրուկ է` իհարկե չի լինի, երգիչն է հայ:) Պարզվում է` երգչի համար սա սկզբունքային հարց է։
«Ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, որովհետև ապրում եմ այլ իրականության մեջ։ Ես ընտանիքի հայր եմ։ Այլ կանանց հետ համբույրներն ինձ համար արդեն արգելված են և ոչ հաճելի,– ասաց նա ու հիշեց, որ Անժելիկա Ագուրբաշի հետ զուգերգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ էլ ինքը կտրականապես հրաժարվել է նկարահանվել համբույրի տեսարանում։ –Երբ սցենարն ինձ ներկայացրին, մարմնովս դող անցավ, որովհետև վերջում ես ու Ագուրբաշը պետք է ցնցուղի տակ շատ կրքոտ համբուրվեինք ու բաց չթողնեինք իրար։ Ես միանշանակ հրաժարվեցի այդ տեսարանից և ասացի, որ տեսահոլովակում պետք է լինեմ հագնված, չոր ու առանց համբույրների։)»։
Երգչից հետաքրքրվեինք` այս սահմանափակումը կինը` Աննա՞ն է դրել, թե՞ ինքը։ Պարզվեց` ինքնակամ է եկել նման որոշման. «Եթե ես լինեի այդպիսի մարդ ու բացատրեի Աննային, որ տեսարանն անհրաժեշտ է, նա կհասկանար, բայց ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ։ Դրա կարիքն էլ չունեմ։ Տեսահոլովակն առանց համբույրի էլ կարող է շատ գեղեցիկ լինել»։
Տեսահոլովակի նկարահանման համար Արամեն չի համագործակցել իր մենեջերի` Սյոմա Կոդաբաշյանի հետ, որը ևս ռեժիսոր է։ Տղաները կատակում են, որ գումարը չի բավականացրել նրան տեսահոլովակ պատվիրելու, ապա պարզաբանում, որ առաջիկայում համերգային մեծ շրջագայություն ունեն, Սյոմայի զբաղվածությունը մեծ էր։
Արամեն վստահեցնում է` Սյոման չի խանգարում Արենին։ «Միջամտությունը միայն օգնություն է։ Սյոման ու Արենը մտերիմ ընկերներ են և լարվածություն չկա։ Եթե նկատեինք, որ նեղվածություն կա, չէինք խանգարի, բայց չենք էլ խանգարում, օգնում ենք։»,– ժպիտով ասաց Արամեն։
Տեսահոլովակի նկարահանումներն «առանց զոհերի» չեն անցել։ Արամեն հասցրել է ոչ միայն սառչել, այլև կապտուկներ ձեռք բերել բետոնե աստիճանների վրա պառկած տեսարանի նկարահանման ժամանակ։ Ասում է` մաշկը շատ զգայուն է։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 10:38 • 25.11.24 Պրեմիերա. Nemra- I'm Afraid of Stars ( ft. SERJ TANKIAN )
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 12:21 • 26/11 «էվայի պատմությունը ստիպել է շատերին վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը». Սաթենիկ Հազարյանը՝ «Քեզ համար» ներկայացման մասին Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
-
Մշակույթ 15:45 • 26/11 Արհեստական բանականության ստեղծած պիեսը կներկայացվի հանդիսատեսի դատին. մեկնարկում է «ԱրմմոնոPlus» միջազգային 8-րդ փառատոնը Նոյեմբերի 29-ից մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 8-րդ միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնն այս տարի կմեկնարկի Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ:
-
Հարցազրույց 15:26 • 25/11 «Սա իմ պատմությունն է, ու որպես դերասան բարդ է այն ճիշտ մատուցել բեմից». Սամվել Թոփալյան Փորձել եմ մաքսիմալ անկեղծ ու ազնիվ ներկայացնել իմ զգացածն ու ապրածը, ու որպես հուշ պահել իմ մեջ: Այսօր այդ պահածը կիսում եմ հանդիսատեսի հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Սամվել Թոփալյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Շոուբիզնես 12:56 • 23/11 «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին «Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով»,- խոսելով ամուսնալուծության մասին՝ պատմել է Նարեկ Բավեյանը:
-
Շոուբիզնես 11:38 • 23/11 «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան «Սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է, ու ես երբեք չեմ զղջացել դրա համար: Ես, չնայած, սիրո մասին եմ երգում, խաղաղ, ռոմանտիկ, բայց իրականում այդքան էլ փխրուն տեսակ չեմ, որքան մարդկանց թվում է»,- պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
13:55 • 25.11.24 Անի Խաչիկյանի որդու՝ Տեսլայի ծննդյան տարեդարձը նշել են լեռներում
-
11:54 • 22.11.24 Զիրոյանը Պիզայի աշտարակից հրապարակում է արել
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը